14Մյս
Ամերիաբանկը ներկայացնում է 2021թ. 1-ին եռամսյակի` աուդիտ չանցած ֆինանսական արդյունքները
Բարձր շահութաբերություն և բացարձակ առաջատարություն շուկայում
Հիմնական ֆինանսական ցուցանիշները
- ընդհանուր ակտիվներն ու վարկերը կազմել են համապատասխանաբար 1,010 միլիարդ և 692 միլիարդ դրամ
- մանրածախ և ՓՄՁ-ների պորտֆելի մասնաբաժինը ընդհանուր վարկերի մեջ կազմել է 50%` աճելով 2 տոկոսային կետով
- զուտ շահույթը կազմել է 4 մլրդ ՀՀ դրամ` տարեկան կտրվածքով աճելով 33%-ով
- սեփական կապիտալի եկամտաբերությունը (ROE) և ակտիվների եկամտաբերությունը (ROA) կազմել են համապատասխանաբար 14.2% և 1.5% ՝ աճելով 5.7 և 0.6 տոկոսային կետով
- ծախսեր/եկամուտներ հարաբերակցությունը (CIR) կազմել է 36%
- զուտ տոկոսային մարժան (NIM) հասել է 5.3% -ի` աճելով 0.4 տոկոսային կետով
- հիմնական և ընդհանուր կապիտալի համարժեքության գործակիցները (ԱՏԱ) կազմել են համապատասխանաբար 12% և 14.1%
2021թ. 1-ին եռ. ներդրողների շնորհանդես