en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
11Նյմ

Ամերիաբանկը հրապարակում է 2021թ. 3-րդ եռամսյակի ֆինանսական արդյունքները (աուդիտ չանցած)

Հիմնական ֆինանսական ցուցանիշները

  • Ընդհանուր ակտիվները և վարկերը կազմել են համապատասխանաբար 1,079 մլրդ և 677 մլրդ ՀՀ դրամ: 
  • Մանրածախ և ՓՄՁ վարկերի մասնաբաժինն ընդհանուր վարկային պորտֆելում ավելացել է 6 տոկոսային կետով տարվա սկզբի համեմատությամբ` կազմելով 54%:
  • 3-րդ փուլի խնդրահարույց վարկերի ցուցանիշը կազմել է 3.3%` բարելավելով 0.9 տոկոսային կետով տարվա սկզբից ի վեր: 
  • Զուտ շահույթը կազմել է 14.5 մլրդ ՀՀ դրամ` գրանցելով 113% տարեկան աճ:
  • Կապիտալի եկամտաբերությունը (ROE) և ակտիվների եկամտաբերությունը (ROA) կազմել են համապատասխանաբար 16.6% և 1.8%` ավելանալով 8.1 և 0.9 տոկոսային կետով:
  • Ծախսերի և եկամտի հարաբերակցությունը կազմել է 38.2%: 
  • Զուտ տոկոսային մարժան ավելացել է 0.3 տոկոսային կետով` կազմելով 5%:
  • 1-ին մակարդակի և ընդհանուր կապիտալի համարժեքության (CAR) ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 12.4% և 15.4%` գրանցելով աճ 0.9 և 1.8 տոկոսային կետով:


2021թ. 3-րդ եռ. ներդրողների շնորհանդես