You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Ինչպե՞ս է օնլայն վարկավորումը փոխում կյանքը - Ամերիա բլոգ
05Սպտ

Ինչպե՞ս է օնլայն վարկավորումը փոխում կյանքը

inchpes e onlain varkavarumy poxum kyanqy

Տուն, մեքենա, նոր գաղափարներ…. Քո երազանքներն այսօր սպասում են ոչ թե բանկի հերթին, այլ քո քլիքին: Ժամանականից վարկավորումը շրջանցում է երկար թղթաբանությունը, հերթերն ու վերացնում մի շարք խոչնդոտներ:

Նախ արի վերհիշենք, թե ինչ վարկեր կարող ես ստանալ առանց բանկ գալու, և տեսնենք` ինչ հնարավորություններ է քեզ համար ստեղծում օնլայն վարկավորումը:

 

Սպառողական վարկ, օվերդրաֆտ, վարկային գիծ ‒ արագ լուծումներ մեծ նպատակների ու անսպասելի ծախսերի համար:

Բոլորի մոտ էլ լինում են պահեր, երբ ծախսերը «հաղթում են» պլաններին։ Սրանք այն տարբերակներն են, որոնք օգնում են փոքր քայլերով իրագործել նպատակներդ, հոգալ ընթացիկ և անսպասելի ծախսերը կամ ունենալ ֆինանսական բարձիկ: Իսկ եթե քեզ մոտ հարց ծագեց` ինչ տարբերություններ ու նմանություններ կան այս երեքի միջև, կարդա մեր այս բլոգը:

 

Օնլայն ավտովարկ ‒ երազանքից իրականություն մեկ օրում

Մեքենա գնելու որոշումն ինքնին ոգևորիչ և պատասխանատու է, իսկ օնլայն ավտովարկի հայտը կօգնի, որ այս գործընթացն ավելորդ սթրես չառաջացնի։ MyCar.am-ում դու կարող ես ընտրել մեքենադ, լրացնել հայտ և ստանալ արագ պատասխան՝ առանց բանկ այցելելու։


Ի դեպ, եթե ցանկանում ես տեղում ծանոթանալ լավագույն առաջարկներին ու ստանալ անհատական խորհրդատվություն, սիրով կսպասենք քեզ Մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 26-ին, 27-ին և 28-ին կայանալիք «Արմենիան Ավտո Շոու» 2025 ցուցահանդեսին։ Այնտեղ մեր մասնագետները կպատասխանեն օնլայն ավտովարկերի մասին քո բոլոր հարցերին և կօգնեն տեղում սկսել վարկավորման գործընթացը։ Մոդելի ընտրությունը քեզնից, լավագույն պայմանները` մեզնից:


 

Օնլայն հիփոթեքայն, ինչից սկսվում է քո տան պատմությունը

Օնլայն հիփոթեքային հայտը ոչ միայն կխնայի ժամանակ, այլև կօգնի նախապես պատկերացում կազմել՝ ինչքան գումար կարող ես ստանալ, ինչ տոկոսադրույքով և ինչ ժամկետով։ Այս մասին առավել մանրամասն պատմող 2 բլոգ ունենք, մեկը պատմում է օնլայն հիփոթեքի մասին, մյուսն էլ օգնում է ճիշտ որոշում կայացնել բնակարանի ընտրության հարցում:

Բացի այդ, պետական աջակցության ծրագրերի շրջանակում կարող ես ձեռք բերել կամ կառուցել քո նոր տունը՝ օգտվելով վարկավորման հատուկ պայմաններից և սուբսիդավորման հնարավորությունից:

Քեզ համար առանձնացրել ենք այն պետական ծրագրերը և հատուկ հնարավորությունները, որոնք զգալիորեն կթեթևացնեն քո ֆինանսական բեռը, եթե պլանավորում ես տուն ձեռք բերել:

 

  • Եկամտահարկի վերադարձ

Թերևս ամենալայն կիրառություն ունեցող հնարավորությունն է, որը գործում է Հայաստանի որոշ տարածքներում առաջնային շուկայից բնակարան գնելու դեպքում:

  • Բնակարան նվազագույնը 2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին

Հատուկ պայմաններ ՀՀ քաղաքացիների համար, որոնք ունեն առնվազն 2 անչափահաս երեխա:

  • Բնակարան զինծառայողներին

Արտոնություններ ՀՀ ՊՆ սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողները, ՀՀ ԱԱԾ և ՊՊԾ ծառայողների համար:

  • Սահմանամերձ բնակիչներին՝ բնակելի տուն կառուցելու համար

Հնարավորություններ աահմանամերձ բնակավայրերում ապրող 18-70 տարեկան անձանց համար:

  • Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիր

Պետական ծրագիր` 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար:

Վարկային և այլ հատուկ պայմաններ կարող ես գտնել նաև ոլորտային առաջարկի շրջանակում: Իսկ պետական աջակցության ծրագրերի մանրամասներին կարող ես ծանոթանալ այստեղ:

 

Օնլայն բիզնես վարկ

Եթե ունես բիզնես, որի տարեկան շրջանառությունը մինչև 750 մլն դրամ է, կարող ես օնլայն ձևակերպել վարկ՝ բիզնեսի զարգացման, սարքավորումներ գնելու կամ ընթացիկ ծախսերը հոգալու համար։
 

 
 

Այսօր քո ֆինանսական քայլերը կարող են լինել արագ, պարզ և լիովին վերահսկելի։ Օնլայն վարկավորումը ոչ թե պարզապես տեխնոլոգիական լուծում է, այլ մտածելակերպ, որը  հարմարավետության, ճկունության և ժամանակ խնայելու մասին է։

Կարդա նաև...

AI-ն ու աշխատաշուկան. Ո՞վ է հաջորդ ավելորդը

AI-ն ու աշխատաշուկան. Ո՞վ է հաջորդ ավելորդը

Արդյոք ճի՞շտ են այն ապոկալիպտիկ կանխատեսումները, որ ամբողջ աշխատաշուկան շուտով զբաղեցնելու են ռոբոտները։

Այն ամենը, ինչ պետք է իմանաս  եկամտային հարկի վերադարձի մասին

Այն ամենը, ինչ պետք է իմանաս եկամտային հարկի վերադարձի մասին

Դե ինչ, եթե որոշել ես տուն գնել և օգտվել եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից, ճիշտ տեղում ես: Ընդամենը 3 րոպեում դու կիմանաս այն ամենը, ինչ պետք է․ ովքե՞ր կարող են դիմել, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ և ինչպե՞ս դիմել:

Ինչպե՞ս է ձևավորվում արժույթի փոխարժեքը

Ինչպե՞ս է ձևավորվում արժույթի փոխարժեքը

Փոխարժեքները, ճիշտ ինչպես քամելեոնները, անընդհատ փոփոխվում են՝ հարմարվելով համաշխարհային տնտեսությանը։ Արժույթների փոխարժեքները գլոբալ առևտրի էներգիայի աղբյուրն են և ծառայում են որպես տնտեսությունները կապող և միջազգային առևտուրը կարգավորող օղակ։

  • Recent
  • Popular