You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Ֆինանսական ի՞նչ հարցեր չտալ զրուցակցին - Ամերիա բլոգ
08Սպտ

Ֆինանսական ի՞նչ հարցեր չտալ զրուցակցին

3D illustration of question mark

Անձնական ֆինանսներին վերաբերող թեմաներին շատ նրբանկատորեն է պետք մոտենալ: Եթե չես ուզում փչացնել հարաբերություններդ զրուցակցիդ հետ, ապա պետք է խուսափես ֆինանսների վերաբերյալ հարցեր տալուց.

Ինչքա՞ն աշխատավարձ ես ստանում:

Այս հարցն էթիկայի կանոնների խախտում է: Նախ սկսենք նրանից, որ ընկերություններն ունեն աշխատավարձի ու պարգևավճարի գաղտնիության քաղաքականություն, ինչը նշանակում է, որ աշխատակիցն իրավունք չունի իր աշխատավարձն ու պարգևավճարը քննարկել այլ անձանց հետ:

Իսկ դու պարտքեր ունե՞ս:

Եթե դիմացինդ շատ մտերիմ մարդ չէ, և դուք առօրյայում չեք քննարկում անձնական ֆինանսերին վերաբերող հարցեր, ապա նման հարցադրումն անընդունելի է: Նման թեմայով խոսելը կարող է անհարմար իրավիճակի մեջ դնել դիմացինին: 

Ի՞նչ արժեր նվերը, որքա՞ն նվիրատվություն արեցիր:

Նվերների կամ նվիրատվությունների մասին խոսելիս ևս պետք է ուշադիր լինել: Ավելի լավ է խոսել ոչ թե նյութական նվերների, այլ էմոցիաների մասին, որ նվիրում ես մտերիմներիդ: 

Որքա՞ն եկամուտ ստացար վերջին ներդրումից:

Եթե քեզ հետաքրքիր է ներդրումային շուկան, ապա դիմացինիդ հետ կարող ես քննարկել ընդհանուր դրույթները, խորհուրդ հարցնել` ինչպես ներդրումներ կատարել, որ ընկերություններին դիմել, քննարկել ռազմավարությունը և այլն: 

Բա հիմա ին՞չ եք անելու ժառանգության հետ, քո ընտանիքին որտեղի՞ց այդքան մեծ ֆինանսական միջոցներ:

Սրանք հարցեր են, որոնք երբեք պետք չէ տալ դիմացինին, եթե նա դրա մասին չի խոսում քեզ հետ: Գիտե՞ս, ես ավելի քիչ եմ վաստակում, քան գործընկերս: Խուսափիˊր քո ֆինանսներն այլ մարդկանց ֆինանսական վիճակի հետ համեմատելուց: Ավելի լավ է կենտրոնանաս քո ֆինանսական նպատակների վրա: 

Որքա՞ն արժի վզնոցդ, ինչքա՞ն վճարեցիր մեքենայիդ համար:

Նյութական արժեքների մասին խոսելը ևս տգեղ է: Եթե զրուցակիցդ ինքը չի սկսել այս թեմայով զրույցը, ապա խուսափիˊր այդպիսի հարցեր տալուց: 

Իսկ որքա՞ն արժեցան հարսանեկան ծախսերը:

Այս թեման մանավանդ հարսանիքի մասնակիցների հետ քննարկելը կարող է անհարմար իրավիճակ ստեղծել բոլոր կողմերի համար: 

Ուզո՞ւմ ես մի խորհուրդ տամ, ընդմիջմանդ ուտելիքը տնիˊց բեր:

Երբ քեզ չեն հարցրել, ինչպես կարելի է գումար խնայել, ավելի լավ է երբեք ֆինանսական խորհուրդներ չտաս, հատկապես եթե մասնագիտությամբ ֆինանսական խորհրդատու չես: Հիշիˊր անձնական ֆինանսներին վերաբերող հարցեր կարող ես քննարկել միայն երկկողմանի համաձայնության դեպքում, երբ դու և քո զրուցակիցը ֆիքսել եք, որ նման քննարկումները ոչ մի կողմին անհարմարություն չեն պատճառում:
 

Կարդա նաև...

Նպատակներին ընդառաջ կամ ինչպես գումար խնայել

Նպատակներին ընդառաջ կամ ինչպես գումար խնայել

Այսօր կխոսենք այն հավելվածներից, որոնք կօգնեն պլանավորել բյուջեն ու փողերը քամուն չտալ։

Ինչպե՞ս չդառնալ զեղծարարության զոհ

Ինչպե՞ս չդառնալ զեղծարարության զոհ

Կեղծ նամակ բանկից, «պաշտոնական» զանգ պետական մարմնից, ներդրումային առաջարկ, որը չափազանց գրավիչ է հնչում. այո, զեղծարարները օր օրի ավելի խելացի են դառնում, գործում են աննկատ ու անկանխատեսելի են: Ֆինանսական խարդախության բոլոր տեսակներն ունեն մեկ ընդհանրություն` ստիպել քեզ գործել արագ՝ առանց մտածելու։

Վա՞րկ, թե՞ լիզինգ. Ո՞րն է տարբերությունը

Վա՞րկ, թե՞ լիզինգ. Ո՞րն է տարբերությունը

Նոր գույքը, սարքավորումը կամ տրանսպորտային միջոցը կարող է արագացնել բիզնեսի աշխատանքը, բարձրացնել արդյունավետությունը կամ ընդլայնել գործունեության հնարավորությունները: Բայց երբ գալիս է այն ձեռք բերելու պահը, առաջանում է երկընտրանք՝ վա՞րկ, թե՞ լիզինգ։

  • Recent
  • Popular