You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Այն ամենը, ինչ պետք է իմանաս եկամտային հարկի վերադարձի մասին - Ամերիա բլոգ
08Օգս

Այն ամենը, ինչ պետք է իմանաս եկամտային հարկի վերադարձի մասին

nor te hin meqena

Դե ինչ, եթե որոշել ես տուն գնել և օգտվել եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից, ճիշտ տեղում ես: Ընդամենը 3 րոպեում դու կիմանաս այն ամենը, ինչ պետք է․ ովքե՞ր կարող են դիմել, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ և ինչպե՞ս դիմել: 

Ովքե՞ր կարող են օգտվել օրենքից 

Եկամտային հարկի վերադարձից օգտվելու համար դու պետք է ունենաս գրանցված աշխատանք և գնես տուն անմիջապես կառուցապատողից (կամ կառուցես ինքդ): Միայն թե ձեռք բերվող գույքի գինը չպետք է գերազանցի 55 մլն դրամը, իսկ վերադարձվող եկամտային հարկի 3 ամսվա հանրագումարը` 1,5 մլն դրամը: Գլխավոր սահմանափակումը տարածքային է: Երևանի մի շարք շրջաններում արդեն չես կարող  օգտվել եկամտային հարկի վերադարձից: Օրինակ` Կենտրոնում, Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի որոշ հատվածներում օրենքն այլևս չի գործում: 2025թ. հունվարի 1-ից օրենքը չի գործելու Երևանում ձեռք բերվող գույքի համար, իսկ մարզերում այս հնարավորությունից կարող ես օգտվել մինչև 2029թ. ներառյալ։

order card via MyAmeria
 

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ
Եկամտային հարկի վերադարձից օգտվելու համար նախ պետք է հարկային մարմին ներկայացնես հետևյալ փաստաթղթերը`

  • Անձը հաստատող փաստաթուղթ
  • Հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ)
  • Հիփոթեքային վարկի պայմանագրի բնօրինակ կամ նոտարով հաստատված պատճենը և մարման ժամանակացույցը: Իսկ եթե գույք ես գրավադրել, նաև այդ գույքի սեփականության վկայականը 
  • Տեղեկանք կառուցապատողից, որը հավաստում է, որ գույքը ձեռք է բերվել անմիջապես իրենից
  • Առուվաճառքի կամ գնման իրավունքի պայմանագիր

Փաստաթղթերը կարող ես անձամբ ներկայացել մոտակա հարկային մարմին կամ ուղարկել փոստով:

Ինչպե՞ս հետ ստանալ եկամտային հարկը

Նախ պիտի մուտք գործես Պետական եկամուտների կոմիտեի կայք և գրանցվես «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» բաժնում: Գրանցվել կարող ես մի քանի եղանակով:

Եթե ունես էլ. ստորագրություն 

  1. ՊԵԿ-ի կայքից ընտրի′ր «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» բաժինը և սեղմի′ր «Գրանցվել»
  2. Լրացրո′ւ հայտն ու ներբեռնի′ր այն
  3. Դի′ր էլ. ստորագրությունը, այնուհետև հետ բեռբնի′ր ստորագրված տարբերակը և ուղարկի′ր


Եթե չունես էլ. ստորագրություն
 
secretariat@petekamutner.am էլ. հասցեին ուղարկի′ր անձը հաստատող փաստաթուղթ, ՀԾՀ-դ և դիմումդ: Կամ էլ այցելի′ր հարկ վճարողների սպասարկման բաժին, ներկայացրո′ւ գրանցման դիմումն ու նշված փաստաթղթերը։ 
Այս ամենից հետո քո էլ. հասցեին կստանաս հղում, որով կարող ես մուտք գործել «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» և ավարտել գրանցումը: 
Եկամտային հարկդ ստանալու համար պետք է ուղղակի մուտք գործել պորտալի քո էջ և «Եկամտային հարկի վերադարձի դիմումների գրանցամատյան» բաժնում ստեղծել նոր դիմում: Ուղղակի կնշես հեռախոսամարդ, հաշվետու ժամանակահատվածը և հաշվեհամարդ: Վերջ. գումարը նշված հաշվեհամարին կստանաս մինչև 3 աշխատանքային օրում:

Գործընթացն առավել պատկերավոր ներկայացված է ՊԵԿ-ի հոլովակում:

Իսկ եթե չես կողմնորոշվում` ինչ բնակարան կամ կառուցապատող ընտրել, այդ հարցում էլ քեզ կօգնենք: Մո′ւտք գործիր estate.ameriabank.am հարթակ, ընտրի′ր տունդ 100+ նորակառույցից և ձևակերպի′ր վարկդ օնլայն

 

order card via MyAmeria

Ի դեպ, արի estate.ameriabank.am ու ընդամենը հինգ րոպեում իմացիր, թե բանկը քեզ որքան գումարի հիփոթեքային վարկ կտրամադրի։

Կարդա նաև...

Օվերդրա՞ֆտ, վարկային գի՞ծ, թե՞ սպառողական վարկ

Օվերդրա՞ֆտ, վարկային գի՞ծ, թե՞ սպառողական վարկ

Բոլորիս կյանքում էլ լինում է, երբ գումար է պետք, բայց աշխատավարձը ստացած չենք լինում, խնայած գումար էլ չունենք: Ի՞նչ անել. վարկ վերցնե՞լ: Վարկատեսակներն այսօր այնքան բազմազան են. օվերդրաֆտ, վարկային գիծ, սպառողական վարկ: Ինչպե՞ս կողմնորոշվել, թե որն է քեզ պետք:

BNPL. Գնիր հիմա, վճարիր հետո

BNPL. Գնիր հիմա, վճարիր հետո

Աշխատավարձ ստանամ, կգնեմ այս կոշիկը: Ծանո՞թ արտահայտություն է: Բայց ինչո՞ւ սպասել աշխատավարձին, եթե կարող ես գնումդ կատարել հենց նույն պահին, եթե անգամ դեռ չունես ամբողջ գումարը: Հենց այս տրամաբանությունն է Buy Now Pay Later (BNPL) մոդելի հիմքը՝ «Գնիր հիմա, վճարիր հետո»։

Ինչպե՞ս կատարել անվտանգ վճարումներ օնլայն հարթակներում

Ինչպե՞ս կատարել անվտանգ վճարումներ օնլայն հարթակներում

Ի՞նչ է լինում օնլայն գնումներ կատարելիս: Դու ընտրում ես ապրանքը, գցում ես զամբյուղի մեջ, հետո սեղմում գնելու կոճակը: Այ հենց այն պահին, երբ պիտի լրացնես քո բանկային ...

  • Recent
  • Popular
  • Ինչպե՞ս ճիշտ ընտրել վճարային քարտ

    Իսկ դու գիտ՞ես, որ քո քարտի վրայի թվերը պարզապես թվեր չեն: Դրանց մեջ «թաքուն» ամփոփված են քարտի տեսակը, թողարկման երկիրը, վճարային համակարգը և այլ տեխնիկական մանրամասներ։
  • Առողջ կենսակերպ 24/7 ռեժիմով աշխարհում

    Աշխարհն ապրում է 24/7 ռեժիմով։ Աշխատանք-կյանք բալանսը գտնելու ընթացքում մենք փորձում ենք աշխատել, շփվել ընտանիքի ու ընկերների հետ, մարզվել, ժամանցի վայրեր այցելել, պարզապես ապրել ու վայելել կյանքը:
  • Սև ուրբաթը Հայաստանում․ 10 խորհուրդ գնումներին ընդառաջ

    Այս տարի սև ուրբաթը լինելու է նոյեմբերի 28-ին, և գրեթե բոլոր խանութները խոստանում են «տարվա ամենամեծ զեղչերը»։ Բ...
  • Ինչպե՞ս հոբբին վերածել բիզնեսի

    5 քայլ սիրելի զբաղմունքը եկամուտի աղբյուր դարձնելու համար:Բոլորիս կյանքում կա մի բան, որը անում ենք սիրով՝ առանց ժամանակի մասին մտածելու․ կարուձև, նկարչություն, blogging կամ կերակուրների պատրաստում։