You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot 5 լայֆհաք` միջոցառումն առանց սթրեսի վայելելու համար - Ամերիա բլոգ
23Հկտ

5 լայֆհաք միջոցառումն առանց սթրեսի վայելելու համար

 event digest

 

Միջոցառման գնալիս տոմս գնելը հեշտ մասն է։ Դրանից հետո սկսվում է կազմակերպչական փոքրիկ նախագիծը՝ հավաքել ընկերներին, որոշել՝ երբ դուրս գալ տնից կամ աշխատավայրից, հասկանալ՝ ինչքան գումար է պետք, ու ամենակարևորը՝ չհայտնվել սխալ հասցեում այն պահին, երբ միջոցառումն արդեն սկսվել է։
Ահա մի քանի փոքրիկ լայֆհաք, որոնք կօգնեն ավելի շատ վայելել միջոցառումը և ավելի քիչ ժամանակ ծախսել դրա շուրջ առաջացած քաոսի վրա։

 

1. Տոմսի գինը երեկոյի ամբողջ բյուջեն չէ

Գտել ես սիրելի արտիստիդ համերգը, տոմսի գինն էլ ընդունելի է։ Բայց մինչև գնումը արժե հաշվել նաև ճանապարհի, կայանման, սննդի կամ ընկերների հետ միջոցառումից հետո սրճելու հնարավոր ծախսերը։
Պարտադիր չէ ամեն ինչ հաշվարկել մինչև վերջին դրամը։ Բավական է մոտավոր պատկերացնել երեկոյի ամբողջ արժեքը, որպեսզի ծախսը չխանգարի ամսվա մյուս ֆինանսական ծրագրերին։

 

2. Կարդա միջոցառման մանրամասները, ոչ միայն վերնագիրը

Երբեմն այնքան ենք ոգևորվում միջոցառմամբ, որ մոռանում ենք ստուգել ամենակարևոր մանրամասները՝ ժամը, հասցեն, տարիքային սահմանափակումը կամ հագուստի պահանջները։
Մի քանի րոպե հատկացրու միջոցառման պայմանները կարդալուն։ Ստուգիր նաև՝ նշված ժամը մուտքի՞, թե՞ միջոցառման մեկնարկի ժամն է, որտեղ են քո նստատեղերը և արդյոք անհրաժեշտ է նախապես գրանցվել։ Միջոցառման օրը նորից ստուգիր կազմակերպչի հրապարակած տեղեկատվությունը։ Երբեմն վերջին պահին փոփոխություններ են լինում։

 

 

3. Տոմսը գնիր պաշտոնական աղբյուրից ու պահիր հասանելի տեղում

Տոմսն առցանց գնելիս կարևոր է ուշադրություն դարձնել ոչ միայն գնին, այլև վճարման հարթակին։ Խուսափիր անծանոթ կայքերից և քարտիդ տվյալները մուտքագրիր միայն վստահելի ու պաշտոնական կայքերում։
MyAmeria հավելվածում ինտեգրված MyEventhub հարթակում կարող ես ընտրել միջոցառումն ու նստատեղերը, իսկ վճարումն իրականացնել հենց հավելվածում` ընտրելով քարտ կամ հաշիվ՝ առանց քարտիդ տվյալները մեկ այլ՝ անծանոթ կայքում մուտքագրելու անհրաժեշտության։

Տոմսը գնելուց հետո էլ պահպանիր այն հեռախոսումդ` հասանելի տեղում։ Եթե այն QR կոդով է, նախապես բացիր՝ համոզվելու համար, որ կոդը հասանելի է։ Մուտքի մոտ անհրաժեշտության դեպքում բարձրացրու էկրանի պայծառությունը, որպեսզի այն հեշտ սքանավորվի:
 

 

4. Խմբային պլանների դեպքում մի՛ թող ամեն ինչ վերջին պահին

Նախապես պայմանավորվիր ընկերներիդ հետ՝ ով է գնում տոմսերը, որտեղ ու երբ եք հանդիպելու և ինչ եք անելու, եթե ինչ-որ մեկը ուշանա, որտեղ եք հանդիպելու, եթե կորցնեք միմյանց։ Եթե տոմսերը տեղերով են, համոզվեք, որ բոլորը գիտեն իրենց տեղերը։
 

 

5. Մի՛ մոռացիր նաև տուն վերադառնալու մասին

Միջոցառման գնալիս սովորաբար մտածում ենք՝ ինչպես հասնել այնտեղ, բայց հաճախ մոռանում ենք մտածել՝ ինչպես ենք վերադառնալու։
Եթե համերգը կամ երեկույթը ուշ է ավարտվելու, նախապես մտածիր՝ ինչպես ես տուն վերադառնալու։ Հատկապես եթե օգտվելու ես հանրային տրանսպորտից կամ պետք է ճանապարհդ կիսես ընկերների հետ։
Լայֆհաքերն արդեն գիտես, մնում է ամենահաճելի մասը․ ընտրել, թե ուր գնալ։ 

Կարդա նաև...

Սեպտեմբերմեկյան չեքլիստ

Սեպտեմբերմեկյան չեքլիստ

Հիմա ուսումնական տարին արդյունավետ սկսելու, ժամանակը ճիշտ օգտագործելու և հստակ նպատակներ սահմանելու մասին պատմելու ժամանակն է: Քանի որ ուսումնական տարուն մնացին հաշված օրեր, մենք կազմել ենք քեզ անհրաժեշտ իրերի չեքլիստ:

Սովորությունների ուժը. Ինչպե՞ս կառավարել սովորություններն ու բարձրացնել կյանքի որակը

Սովորությունների ուժը. Ինչպե՞ս կառավարել սովորություններն ու բարձրացնել կյանքի որակը

«Սովորություն է էլի». ասում ես դու ու անգամ չես նկատում, թե որքան է այդ փոքրիկ, կրկնվող գործողությունը ազդում քո այսօրվա և վաղվա վրա: Որքան էլ աննշան թվան մեր սովորությունները, ժամանակի ընթացքում դրանք դառնում են մեր կյանքի որակի ու մասնագիտական հաջողությունների հիմքը։

7 գիրք, որոնք կօգնեն պլանավորել ծախսերը

7 գիրք, որոնք կօգնեն պլանավորել ծախսերը

Քեզ ենք ներկայացնում համաշխարհային 7 բեսթսելլեր, որոնք կօգնեն ճիշտ կողմնորոշվել այս հարցում ու հասկանալ` ինչից սկսել։ 

  • Recent
  • Popular