You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Հմտություններ, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր ուսանողի - Ամերիա բլոգ
01Օգս

Հմտություններ, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր ուսանողի

3D illustration of academic cap on the blue background

 

Այս գեղեցիկ օրվա առթիվ մենք առանձնացրել ենք մի քանի հմտություններ, որոնք կօգնեն քեզ ավելի արագ ինտեգրվել ուսանողական կյանքին, հեշտությամբ հաղթահարել այն մարտահրավերները, որոնք սպասում են քեզ: 

✔️ Ժամանակի կառավարում

Օրացույցը քո օգնականն է: Միˊ զլացիր ու պլանավորիˊր օրվա, շաբաթվա, գուցե ամսվա անելիքներդ: Կազմիˊր օրացույց, որը կներառի քո բոլոր դասաժամերն ու դասերդ սերտելու համար հատկացված ժամանակահատվածը, հոբբիները, ընկերների հետ ժամանցը, ինչպես նաև հանգիստդ: Համալսարանում սովորելը նույնն է, ինչ ամբողջ դրույքով աշխատանքը․ երևի արդեն հասկացել ես: 

✔️ Սթրեսի կառավարում

Քննություններ, հսկայական նյութ, որ պետք է սովորել հաջորդ օրվա համար, էսսեներ, ռեֆերատներ և այլն։ Շատ ուսանողներ սթրեսի են ենթարկվում հատկապես քննական շրջանում։ Մասնագետները խորհուրդ են տալիս բավարար ժամանակ տրամադրել հանգստին, որպեսզի ուժասպառ չլինես, ուղղորդես քո էներգիան ճիշտ ուղղությամբ և կարողանաս հաղթահարել քննական լարվածությունը: 

✔️ Սովորելու հմտություններ

Եթե դեռ չգիտես, ապա իմացի՛ր, որ կան մի շարք հնարքներ, որոնք օգնում են նյութը կարդալ ավելի արագ, դասախոսության ընթացքում կատարել միայն կարևոր նշումները և հեշտությամբ օգտվել գրադարաններից։ Այս հնարքները կօգնեն քեզ տարբերակել կարևոր տեղեկատվությունը երկրորդականից և մտապահել կարևոր դրույթները:

✔️ Ֆինանսների կառավարում

Ֆինանսական գրագիտության, ֆինանսները կառավարելու վերաբերյալ մենք մի շարք նյութեր ենք պատրաստել և տեղադրել ենք դրանք մեր տելեգրամյան ալիքում: Եթե դեռ չես հասցրել կարդալ, ծանոթացիˊր այն կարևոր հնարքներին, որոնք կօգնեն քեզ հեշտությամբ կառավարել քո ֆինանսական միջոցները:  Ասենք, որ մենք պարբերաբար հրապարակելու ենք այս թեմայով նյութեր, որպեսզի օգնենք քեզ լինել ֆինանսապես անկախ: Նյութերը վերևում են: 

Խորհուրդներ ընկերներից ու մտերիմներից

Սա քեզ համար բացահայտումների, աշխարհը նորովի ճանաչելու և նոր գիտելիքներ կուտակելու շրջան է։  Եթե ունես օգնության կամ խորհուրդի կարիք, դիմիˊր ընկերներիդ ու մտերիմներիդ: Իմացիˊր, որ լավ խորհուրդն ու ընկերոջ օգնությունն անգին են: Գուցե նրանց խորհուրդը հնարավորություն տա քեզ ավելի արագ անցնելու այն ճանապարհը, որը դու ուզում էիր անցնել ինքնուրույն:

Մենք ևս պատրաստ ենք ուղղորդել քեզ մեր խորհուրդներով: Հետևի՛ր մեր ալիքին, գրի՛ր մեզ, կիսվիˊր մեզ հետ, իմացիˊր, որ մենք քո կողքին ենք: 
 

Կարդա նաև...

5 խորհուրդ նոր ուսումնական տարին հաջող սկսելու համար

5 խորհուրդ նոր ուսումնական տարին հաջող սկսելու համար

Սեպտեմբերն արդեն մոտենում է․ դպրոցներն ու բուհերը շուտով կլցվեն զրույցներով, ծիծաղով ու նոր նպատակներով։ Դու էլ երևի սպասում ես նոր ծրագրին, ուսուցիչներին/դասախոսներին ու դասընկերներին։ Նոր ուսումնական տարվա սկիզբը ոգևորիչ է, բայց նաև պատասխանատու և լի նոր մարտահրավերներով։

Տոներն են հեռանում. 7 լայֆհաք, որ հեշտ վերադառնաս աշխատանքին

Տոներն են հեռանում. 7 լայֆհաք, որ հեշտ վերադառնաս աշխատանքին

Ի՞նչ անել, երբ աշխատանքն արդեն սպասում է, բայց տոնական տրամադրությունը դեռ քեզ չի լքել: Քո գլխում դեռ տոնածառի ու տոնական լույսերի փայլերն են, նվերներ բացելու ձայներն ու համեղ ուտեստների բույրերը, իսկ թասքերն ու դեդլայներն արդեն սպասում են:

Reskilling. Ի՞նչ է այն և ինչո՞ւ է կարևոր քո կարիերայում

Reskilling. Ի՞նչ է այն և ինչո՞ւ է կարևոր քո կարիերայում

Այն, ինչ երեկ «եզակի հմտություն» էր, այսօր դարձել է բազային։ Իսկ այն, ինչ փորձարարական տեխնոլոգիա էր, այսօր ամենօրյա գործիք է աշխատանքում։ Այն մասնագետները, ովքեր պատրաստ կլինեն վերապատրաստվել և ձեռք բերել նոր հմտություններ, կլինեն մրցունակ և պահանջված։

  • Recent
  • Popular