You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot AI օգնականներ - Ամերիա բլոգ
30Մյս

AI օգնականներ

inchpes a tvajine poxarinum qo kyanqe

Այսօր էլ չուշացար հանդիպումից։ Ինչպե՞ս։ Որովհետև քո AI օգնականը հիշեցրել էր հանդիպման մասին, վերլուծել երթևեկությունն ու առաջարկել ամենաարագ երթուղին։ Ու սա ընդամենը մեկն է այն բազում օրինակներից, թե ինչպես է արհեստական բանականությունը ազդում մեր առօրյա կյանքի վրա։

Ովքե՞ր են AI օգնականները, ու ինչպե՞ս են դրանք աշխատում

AI օգնականները ծրագրեր են, որոնք խոսում են մեզ հետ, հասկանում մեր խնդիրները և լուծումներ առաջարկում։ Մեքենայական ուսուցման, բնական լեզվի մշակման (NLP) ու տվյալների վերլուծության հիման վրա ստեղծվում են մարդու նման արձագանքող համակարգեր։ 

Ահա ամենահայտնի AI օգնականները՝

  • Siri ՝ Apple-ի ձայնային օգնականն է, որը զանգում է, ուղարկում հաղորդագրություն, բացում հավելվածներ, նշանակում հանդիպումներ և շատ ավելին։
  • Alexa ՝ տնային օգնական է, կառավարում է խելացի տունը, բանավոր պատասխանում հարցերին կամ կատարում հանձնարարություններ, օրինակ՝ երաժշտություն միացնում։
  • Google Assistant ՝ ամենաշատ օգտագործվող AI օգնականներից է, որը հիմնականում գործում է Android սմարթֆոններում և կցված է Google-ի մյուս ծառայություններին։
  • ChatGPT ՝ AI գործիք, որն օգնում է համակարգել մտքերդ, գեներացնում նորերը և օգնում պլանավորման ու շատ այլ հարցերում:

AI-ը գրպանում

Այսօր գրպանումդ թվային օգնական ունենալու համար բավարար է ունենալ սմարթֆոն և ինտերնետ: Այդպիսով դու հեշտորեն կարող ես`

  • խոսքդ տեքստի վերածել (Google Keyboard, iOS dictation),
  • որոնում լուսանկարներով (Google Lens),
  • գտնել ամենաարագ ճանապարհը (Google Maps, Yandex Maps, Waze),
  • գտնել երգը, որը չես հիշում (Shazam, Google Sound Search)

Խելացի տներ։ Ինչպե՞ս են AI օգնականները հեշտացնում տնային գործերը

Եթե մի ժամանակ լույսն անջատելու համար պետք է հասնեիր անջատիչին, ապա հիմա քո փոխարեն դա կարող է անել AI օգնականդ։ Խելացի տան սարքավորումները, որոնք աշխատում են արհեստական բանականությամբ, թույլ են տալիս հավելվածով կամ ձայնային հրահանգով կառավարել տնային մի շարք գործեր։ Բոլոր նման սարքերը կարող են կցվել Amazon Alexa-ին, Google Home-ին, Yandex Alice(Ալիսա)-ին կամ Apple HomeKit-ին: Արդյունքում ստեղծվում է մեկ ամբողջական համակարգ, որը կառավարում է քո տունը՝ ըստ քո նախընտրությունների։

Ինչպե՞ս է AI-ը փոխում աշխատանքային գործընթացները

AI-ը գրասենյակում կարող է՝

  • Հիշեցումներ ուղարկել,
  • Պլանավորել հանդիպումներ, 
  • Հսկել օրակարգը,
  • Դասավորել նամակները ըստ առաջնահերթության,
  • Ստեղծել կամ մշակել փաստաթղթեր՝ Notion AI-ի կամ Microsoft Copilot-ի պես գործիքների օգնությամբ։

Կարճ ասած՝ նախկինում պետք էր անձնական օգնական, հիմա՝ AI օգնական։

Առողջ սովորություններ AI-ի հետ

AI-ն այսօր նաև քո առողջության «հսկիչն» է։ Fibit-ը, Apple Health-ը և շատ այլ գործիքներ ուղարկում են հիշեցումներ քնի, ակտիվության, սննդակարգի, անգամ ջուր խմելու մասին:
Calm-ը, Headspace-ը կամ Sleep Cycle-ը, նույնպես օգտագործում են AI՝ գնահատելու և բարելավելու քնի որակն ու մտքի հանգստությունը։

AI-ի զարգացման միտումները

AI օգնականները դառնում են ոչ միայն խելացի, այլև՝ զգացմունքային։ 
Կանխատեսվում է, որ շուտով`

  • Քո ձայնի տոնից կամ դեմքի արտահայտությունից կհասկանան, թե ինչպես ես,
  • Զրույցները կլինեն գրեթե մարդկային շփման նման,
  • Քո սառնարանը քեզ կառաջարկի՝ ինչ պատրաստես ընթրիքին։

Այս ամենը միտված է ոչ միայն հարմարավետությանը, այլև կյանքն ավելի սահուն, կազմակերպված ու «խելացի» դարձնելուն։
Առօրյայից մինչև աշխատանք, առողջություն ու անգամ տնտեսության վարում՝ AI օգնականներն ամենուր են։ Իսկ մեզ մնում է քայլել ժամանակի հետ ու մշտապես տեղեկացված լինել՝ ինչպես կարող ենք առավել արդյունավետ և խելացի օգտագործել այս գործիքները։

Կարդա նաև...

MyAmeria ունենալու 7 պատճառ

MyAmeria ունենալու 7 պատճառ

Այսօր առանց մոբայլ բանկինգի մեր առօրյան դժվար թե պատկերացնենք: Վիճակագրությունը հաստատում է այս վարկածը: Ամբողջ աշխարհում շուրջ 5.4 մլրդ մարդ օգտագործում է սմարթֆոն: Նրանցից յուրաքանչյուրը միջինում մոտ 63 անգամ ստուգում է  իր հեռախոսը, այդ թվում` մոբայլ բանկինգը:

Անվճար կայքեր՝ երգեր ներբեռնելու համար

Անվճար կայքեր՝ երգեր ներբեռնելու համար

Անվճար էլեկտրոնային գրքեր կարդալու հնարավորություններին ծանոթացանք, հիմա ժամանակն է իմանալու երգեր ներբեռնելու անվճար կայքերի մասին:

Սքրոլ, քլիք, գնում․ ինչպե՞ս են ձևավորվում ծախսելու քո սովորությունները

Սքրոլ, քլիք, գնում․ ինչպե՞ս են ձևավորվում ծախսելու քո սովորությունները

Նկատե՞լ ես, թե ինչպես կարող է Instagram-ի մի կարճ Reel-ն ազդել որևէ իր գնելու քո որոշման վրա։

  • Recent
  • Popular