You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Ինչպե՞ս շփվել արհեստական բանականության հետ 6 խորհուրդ - Ամերիա բլոգ
13Դկտ

Ինչպե՞ս շփվել արհեստական բանականության հետ 6 խորհուրդ

ai

Առավոտյան քեզ արթնացնում է Google Assistant-ը, հետո Spotify-ն առաջարկում է լսել քո ամենասիրելի երգը, այնուհետև ստանում ես հիշեցում օրվա անելիքների մասին, վերջում էլ Netflix-ն է առաջարկում ֆիլմ դիտել: 

Դեռ մի քանի տարի առաջ թվում էր, թե AI-ը միայն նոր գաղափարներ ու տեքստ գեներացնելու մասին է. այսօր այն դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: 

Արհեստական բանականությունից առավելագույնը քաղելու համար կարևոր է տիրապետել AI-ի հետ «շփման» նրբություններին:

Այսօր Ամերիա բոլգում պատմում ենք AI-ն արդյունավետ օգտագործելու մասին ու, իհարկե, քեզ առանց օգտակար խորհուրդների չենք թողնի: 

 

🔹 Հիշիր` AI-ը գործընկեր է,  ոչ թե փոխարինող

AI-ը ոչ այնքան փոխարինում է որևէ մեկին, որքան օգնում է արդյունավետ կառավարել ժամանակն ու ռեսուրսները։ Հատկապես հետազոտություն կատարելիս ու տվյալներ հավաքագրելիս AI -ը կարող է լինել վերլուծող, տվյալները դասակարգող և բանիմաց խորհրդատու։ Օրինակ` առողջապահության ոլորտում AI -ը կարող է միավորել հիվանդի տվյալները՝ հիվանդությունների պատմությունը, հետազոտությունների ու բուժման արդյունքները, որպեսզի բժիշկներն ավելի արագ և ճիշտ որոշումներ կայացնեն:

🔹 Հստակ հարցումներ ձևակերպիր

Եթե ուզում ես ստանալ ճշգրիտ պատասխան, հստակ ձևակերպիր հարցը։ Ընդհանրական հարցերը սովորաբար ցանկալի պատասխան չեն ստանում:
Օրինակ` «Ի՞նչ եղանակ է»-ի փոխարեն փորձիր «Ի՞նչ եղանակ է սպասվում կեսօրին Երևանում»:

🔹 Բարդ արտահայտություններ մի օգտագործիր

Հավատա` AI-ը չի կարդում մտքերդ (դեռ:): Հարցդ հնարավորինս պարզ ձևակերպիր, որ նա քեզ ճիշտ հասկանա:
 «Կարո՞ղ ես պատմել ճանաչողական գործընթացների զարգացման որոշ արդյունավետ մեթոդների մասին»-ի փոխարեն փորձիր «Ինչպե՞ս կարող եմ բարելավել հիշողությունս»:



🔹 Բարդ հարցերը բաժանիր ավելի փոքր մասերի

Եթե հարցումը մի քանի բաղադրիչ է պարունակում, բաժանիր այն մասերի: Այդպիսով դու ամբողջական և հասկանալի պատասխաններ կստանաս:

Օրինակ`«Պատմիր AI-ի, դրա կիրառությունների և ապագայի մասին»-ի փոխարեն փորձիր հարցերն առանձին տալ. «Ի՞նչ է արհեստական բանականությունը», «Որո՞նք են իրական աշխարհում AI-ի կիրառությունները», «Ի՞նչ միտումներ են ձևավորում AI-ի ապագան»:



🔹 Հստակեցրու նպատակն ու ներառիր մանրամասներ

Եթե հարցը կապված է որոշակի խնդիր լուծելու հետ, շատ կարևոր է, որ այն լինի նպատակային ու ուղղված լինի խնդրի լուծմանը։

Օրինակ` «Ինչպե՞ս բարելավել առողջությունը» փոխարինիր «Ինչպե՞ս բարելավել իմ առողջությունը՝ հաշվի առնելով, որ արդեն մեկ տարի մարզվում եմ և ցանկանում եմ ավելացնել առանց շաքարի սննդակարգը»։



🔹 Փորձիր, փոխիր, կրկնիր

AI-ի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այն սովորում է մեզնից։ Մեր հարցադրումներն ու ձևակերպումները օգնում են նրան ավելի լավ հասկանալ մեր պահանջները։ Եթե պատասխանը այն չէ, ինչ սպասում էիր, վերաձևակերպիր հարցը: Շատ դեպքերում անգամ չնչին փոփոխությունները կարող են քեզ բավարարող պատասխաններ տալ։ Համբերատար եղիր և փորձիր մի քանի անգամ փոխել հարցը, մինչև կստանաս այն պատասխանը, որը կօգնի քեզ: Իսկ արհեստական բանականությունը հաջորդ անգամ հաստատ ավելի լավ կպատասխանի հարցիդ, որովհետև ավելի լավ կճանաչի քեզ ու կիմանա քո պահանջները:

Այս ամենն արհեստական բանականության հետ մեր համագործակցության սկիզբն է միայն, բացահայտելու դեռ շատ բան կա։ Արհեստական բանականությունը ստեղծում է նոր հնարավորություններ, բազմապատկում մարդու հնարավորությունները, արագացնում աշխատանքն ու ապահովում այնպիսի լուծումներ, որոնք տարիներ առաջ գուցե չպատկերացնեինք։ Մարդու դերը միշտ էլ անփոխարինելի կմնա, իսկ թե ինչ կլինի հետո, ցույց կտա ժամանակը։ 

Կարդա նաև...

Ավելորդներ չեն լինում. AI-ն ու աշխատաշուկան

Ավելորդներ չեն լինում. AI-ն ու աշխատաշուկան

Աուդիտի և բիզնես խորհրդատվության համաշխարհային հսկա PricewaterhouseCoopers-ը կանխատեսել է, թե 2030 թվականին արհեստական բանականությունն ինչ վնաս կհասցնի աշխատաշուկային։

Ֆիքսվա՞ծ, թե՞ ճկուն ավանդ․ Ո՞րն ընտրել

Ֆիքսվա՞ծ, թե՞ ճկուն ավանդ․ Ո՞րն ընտրել

Այն մասին, որ գումարը բարձի տակ չեն պահում, հաստատ լսել ես: Բայց երբ բանը հասնում է ավանդին, շատերը հայտնվում են երկընտրանքի առաջ՝ ֆիքսվա՞ծ, թե՞ ճկուն։ Սկսում ես փորփրել, որ ընտրես, բայց անհասկանալի տերմինները քննության տոմս են հիշեցնում։

Ֆինանսական ծուղակներ սոցիալական ցանցերում. Ինչպե՞ս խուսափել

Ֆինանսական ծուղակներ սոցիալական ցանցերում. Ինչպե՞ս խուսափել

Սոցիալական տարբեր հարթակներում մենք ստանում ենք բազմաթիվ նոր գիտելիքներ, օրինակ` սովորում ենք նոր բաղադրատոմսեր, ֆիզիկական վարժություններ և նույնիսկ ֆինանսական խորհուրդներ ենք ստանում։

  • Recent
  • Popular
  • Ինչպե՞ս ճիշտ ընտրել վճարային քարտ

    Իսկ դու գիտ՞ես, որ քո քարտի վրայի թվերը պարզապես թվեր չեն: Դրանց մեջ «թաքուն» ամփոփված են քարտի տեսակը, թողարկման երկիրը, վճարային համակարգը և այլ տեխնիկական մանրամասներ։
  • Առողջ կենսակերպ 24/7 ռեժիմով աշխարհում

    Աշխարհն ապրում է 24/7 ռեժիմով։ Աշխատանք-կյանք բալանսը գտնելու ընթացքում մենք փորձում ենք աշխատել, շփվել ընտանիքի ու ընկերների հետ, մարզվել, ժամանցի վայրեր այցելել, պարզապես ապրել ու վայելել կյանքը:
  • Սև ուրբաթը Հայաստանում․ 10 խորհուրդ գնումներին ընդառաջ

    Այս տարի սև ուրբաթը լինելու է նոյեմբերի 28-ին, և գրեթե բոլոր խանութները խոստանում են «տարվա ամենամեծ զեղչերը»։ Բ...
  • Ինչպե՞ս հոբբին վերածել բիզնեսի

    5 քայլ սիրելի զբաղմունքը եկամուտի աղբյուր դարձնելու համար:Բոլորիս կյանքում կա մի բան, որը անում ենք սիրով՝ առանց ժամանակի մասին մտածելու․ կարուձև, նկարչություն, blogging կամ կերակուրների պատրաստում։