You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Tech + Business. Մասնագիտություններ, որոնք ձևավորում են ապագան - Ամերիա բլոգ
27Փտվ

Tech + Business. Մասնագիտություններ, որոնք ձևավորում են ապագան

 tech plus business. masnagitutyunner voronq dzevavorum en apagan

Այն մասին, թե ինչպես են տեխնոլոգիաները վերափոխում աշխատաշուկան, բազմիցս խոսել ենք: Այս բլոգում կարող ես կարդալ, թե որ մասնագիտությունները պահանջված կլինեն 2030-ին, իսկ այս մեկում` երիտասարդ մասնագիտությունների մասին:

Այú բլոգում անդրադառնալու ենք այն մասնագիտություններին, որոնք պահանջված են հատկապես այսօրվա արագ զարգացող տեխնոլոգիական ու բիզնես միջավայրում և կարող են դառնալ քո հաջող կարիերայի հիմքը։

Կարևոր է հասկանալ այս մասնագիտությունների համար անհրաժեշտ հիմնական հմտությունները, ինչ գործառույթներ են կատարում տվյալ մասնագետները և ամենակարևորը` ինչ արժեք են ստեղծում նրանք:

 

ՏՏ բիզնես վերլուծաբան

Բիզնեսի և տեխնոլոգիաների խաչմերուկում գտնվող այս մասնագիտությունը բացահայտում է բիզնես խնդիրը, ձևակերպում է հստակ պահանջներ և ապահովում, որ որ յուրաքանչյուր տեխնոլոգիական լուծում ստեղծի իրական, չափելի բիզնես արժեք։

Հիմնական հմտություններ

  • Վերլուծական մտածողություն և տվյալների հետ աշխատելու կարողություն,
  • բիզնես պահանջների հստակ ձևակերպում և խնդիրների կառուցվածքային լուծում,
  • տեխնիկական և ոչ տեխնիկական թիմերի միջև արդյունավետ հաղորդակցություն,
  • գործընթացների մշտական բարելավմանն ուղղված մտածողություն:
     

Կարևորությունը
ՏՏ բիզնես վերլուծաբանները ոչ միայն կամուրջ են կառուցում բիզնեսի և տեխնոլոգիաների միջև, այլև օգնում են կազմակերպություններին գործել ավելի արդյունավետ ու նպատակաուղղված։ Նրանց ներդրումը դրսևորվում է մի քանի կարևոր ուղղություններով: Ճիշտ պահանջների սահմանման շնորհիվ նրանք զգալիորեն նվազեցնում են չպլանավորված ծախսերն ու կրկնվող աշխատանքը, ինչը խնայում է ինչպես ժամանակ ու ռեսուրսներ, ինչպես նաև զսպում ռիսկեր։ Նրանք նաև արագացնում են նոր թվային լուծումների ներդրումը՝ կրճատելով time-to-market ժամկետները, ինչն այսօրվա մրցակցային միջավայրում կարևոր առավելություն է։

  • Բարելավում են հաճախորդի փորձառությունը՝ գործընթացները դարձնելով պարզ և հստակ:
  • Նպաստում են տվյալահեն որոշումների կայացմանը ՝ բարձրացնելով ղեկավարման  ընդհանուր արդյունավետությունը կազմակերպությունում:

 

 

C# Back-End ծրագրավորող

Երբևէ մտածե՞լ ես, թե ինչ է կատարվում կայքի ետնաբեմում: Ո՞ւր են գնում քո անձնական տվյալները, երբ գրանցվում ես որևէ կայքում: Ինչպե՞ս է կատարվում վճարումը, ինչպե՞ս է պահպանվում քո գաղտնաբառը, և ինչպե՞ս է համակարգը դիմանում հազարավոր օգտատերերի միաժամանակյա ակտիվությանը։

Այն ամենը, ինչ դու չես տեսնում, բայց առանց որի կայքը պարզապես չի աշխատի՝ հենց back-end-ն է։C# Back-End ծրագրավորողը համակարգի «շարժիչի» պատասխանատուն է։ Նա ստեղծում և զարգացնում է սերվերային մասը՝ ապահովելով պրոդուկտի արագությունը, անվտանգությունն ու կայունությունը:


Հիմնական հմտություններ

  • Ալգորիթմական մտածողություն և խնդիրների լուծման ունակություն
  • Տվյալների կառուցվածքներ ի լավ իմացություն
  • Տվյալների բազաների տրամաբանություն
  • API-ների կառուցման հիմունքներ
  • Անվտանգության բազային սկզբունքներ
  • Մաքուր և կառուցվածքային կոդ գրելու կարողություն

Բացի տեխնիկական գիտելիքներից, կարևոր են նաև թիմային աշխատանքը և հաղորդակցման հմտությունները, քանի որ back-end-ը սերտորեն համագործակցում է front-end-ի, դիզայներների, թեստավորողների և բիզնես թիմի հետ։

 

Կարևորությունը
Back-end մասնագետները ստեղծում են այն հիմքը, որի վրա կառուցվում են

վեբ և բջջային հավելվածները, ֆինանսական և e-commerce հարթակները։

  • Նրանք ապահովում են ծառայությունների անխափան և արագ աշխատանքը մեծ ծանրաբեռնվածության պայմաններում,
  • պաշտպանում են օգտատերերի տվյալները՝ նվազեցնելով անվտանգության ռիսկերը,
  • ընդլայնում են համակարգերը՝ բիզնեսի աճին զուգընթաց,
  • ստեղծում են հուսալի ինտեգրացիաներ այլ համակարգերի հետ (վճարումներ, նույնականացում և այլն)։

 

 

QA ինժեներ

Որակի ապահովման (QA) ինժեները մասնագետ է, ով ապահովում է ծրագրային արտադրանքի որակն ու հուսալիությունը՝ կանխատեսելով հնարավոր խնդիրները և երաշխավորելով, որ վերջնական լուծումը լիովին համապատասխանի թե՛ բիզնես պահանջներին, թե՛ օգտատերերի սպասելիքներին։

 

Հիմնական հմտություններ

  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ, քննադատական և համակարգային մտածողություն
  • Թեստավորման տրամաբանության մշակում և ռիսկերի գնահատում
  • Օգտատիրոջ փորձառության ըմբռնում
     

Կարևորությունը
QA ինժեները կազմակերպության «վստահության ճարտարապետն» է, ով ապահովում է ծրագրերի անվտանգությունը, արդյունավետությունը և հաճախորդների դրական փորձառությունը:

  • Նրանք կանխում են թանկարժեք սխալները,
  • նվազեցնում են ռիսկերն ու downtime-ը՝ բարձրացնելով ծառայության հուսալիությունը,
  • պաշտպանում են բրենդի հեղինակությունը՝ ապահովելով կայուն որակ, և հաճախորդի համար սահուն փորձառություն:

 

Ինչու են այս մասնագիտությունները կարևոր

Այս մասնագիտությունները ցույց են տալիս հմտությունների և տեխնոլոգիական գիտելիքի սիներգիան, որն անհրաժեշտ է ցանկացած ժամանակակից կազմակերպությանը։ Այս դերերի համադրությունը թույլ է տալիս կազմակերպություններին արդյունավետ կառավարել ռիսկերը և միաժամանակ արագ զարգանալ։

Շուկան պահանջում է տվյալահեն մտածողություն, տեխնիկական հմտություններ և բիզնեսին ուղղված լուծումներ, և հենց այս համադրությունն է կազմում առաջիկա տարիներին աշխատաշուկայի պահանջարկի հիմքը։

Հենց այս պատճառով նոր հմտությունների ձեռքբերումը և reskilling-ը դառնում են ոչ թե ընտրություն, այլ կարիերայի և ինքնազարգացման անբաժան մաս։

Ամերիա ֆինանսատեխնոլոգիական միջավայրում, օրինակ, աշխատում է 35 ՏՏ բիզնես վերլուծաբան, 47 C# Back-End ծրագրավորող և 58 QA ինժեներ:

Եթե ցանկանում ես աճել Tech ոլորտում, ձեռք բերել մասնագիտական առավելություն կամ անգամ փոխել մասնագիտությունդ, Techվիր ու միացիր Ամերիա Tech Gen նախագծին։  
 

Կարդա նաև...

Նորակառույց բնակարան ու օնլայն հիփոթեք՝ սուրճից արագ

Նորակառույց բնակարան ու օնլայն հիփոթեք՝ սուրճից արագ

Առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) օնլայն հիփոթեքային վարկավորման համար դիմել հնարավոր է ավելի արագ, քան կպատրաստվի քո սիրելի սուրճը։

Ինչպե՞ս ստանալ հավելյալ եկամուտ ներդրումների միջոցով առանց փորձի և մեծ գումարի

Ինչպե՞ս ստանալ հավելյալ եկամուտ ներդրումների միջոցով առանց փորձի և մեծ գումարի

Եթե մտքովդ անցել է ներդրում կատարել, բայց չգիտես` ինչից սկսել, դու ճիշտ տեղում ես: Նկատե՞լ ես` վերջերս Հայաստանում շատ են խոսում ներդրումների մասին:

Ինչպե՞ս ընտրել անուն ՍՊԸ-ի կամ ԱՁ-ի համար

Ինչպե՞ս ընտրել անուն ՍՊԸ-ի կամ ԱՁ-ի համար

Բիզնես սկսելու կարևոր քայլերից մեկը բրենդինգն է, առաջնայինը`  նեյմինգը`  այն անունը, որով ապրանքը կամ ծառայությունը հանդես է գալու շուկայում:

  • Recent
  • Popular