You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Loud Budgeting. «Բացահայտ» խնայելը՝ 2026-ի թրենդ - Ամերիա բլոգ
27Մրտ

Loud Budgeting. «Բացահայտ» խնայելը՝ 2026-ի թրենդ

 loud budgeting

Երբևէ մերժե՞լ ես ինչ-որ առաջարկ, որ հավելյալ գումար չծախսես, բայց հետո քեզ մի քիչ անհարմար զգացել։ Երևի դու էլ ես նկատել՝ մարդիկ սկսել են ավելի հաճախ ասել, որ խնայում են, քանի որ խնայելն արդեն թրենդային է. բաց, գիտակցված ընտրություն, որի մասին հպարտությամբ են բարձրաձայնում։

 

Ի՞նչ է Loud Budgeting-ը 

Մի քանի տարի առաջ տարածված էր quiet luxury-ն՝ ապրել այնպես, որ աննկատ ընդգծես՝ կարող ես քեզ թույլ տալ, ինչ ուզես։ Այժմ պատկերը փոխվում է: Ավելի արժեքավոր է ոչ թե ցույց տալ, թե որքան ես ծախսում,
այլ` ինչ պատասխանատվությամբ ես մոտենում ծախսերիդ։

Loud Budgeting-ը 2026-ի ամենաքննարկվող ֆինանսական թրենդներից է, որը փոխում է մեր վերաբերմունքը փողի, ծախսերի և սոցիալական ճնշման հանդեպ՝ դարձնելով խնայելը բաց և գիտակցված ընտրություն։

Սա մտածելակերպ է, երբ դու.

  • գիտակցված ես ծախսում,
  • սահմանում ես առաջնահերթություններ,
  • ամենակարևորը՝ չես փորձում թաքցնել դա ուրիշներից և չես ամաչում ավելի քիչ ծախսելուց:

 

Ինչո՞ւ է Loud Budgeting-ը դարձել թրենդ

  • Սոցիալական մեդիայի ազդեցությունը

Սոցիալական մեդիան երկար ժամանակ ստեղծել է «իդեալական կյանքի» պատրանք, որտեղ բոլորը միշտ ճանապարհորդում են, գնումներ անում և վայելում կյանքը։

Loud Budgeting-ը այդ ֆոնին հակադարձ շարժում է, որտեղ մարդիկ սկսում են ցույց տալ նաև իրական ֆինանսական սահմանները և ընտրությունները։

  • Առօրյա ծախսերի աճ

Գնաճը և կենսակերպի թանկացումը ստիպում են մարդկանց ավելի զգոն վերաբերվել իրենց բյուջեին։ Երբ ծախսերն աճում են, խնայելը դառնում է ոչ թե ընտրություն, այլ անհրաժեշտություն։

 

Ինչի՞ց սկսել

  1. Սահմանիր հիմնական նպատակ

Առանց նպատակի խնայողությունը կարող է այնքան էլ արդյունավետ չլինել։  
Սահմանիր հստակ նպատակ, օրինակ՝

  1. Խոսիր Loud Budgeting-ի լեզվով

Փոխիր ձևակերպումներդ.

  • Նոր ռեստորան է բացվել, կգա՞ս գնանք:
  • Այս անգամ պետք է մերժեմ, գումար չունեմ:

Փոխարենը փորձիր.

  • Այս ամիս իմ բյուջեն արդեն պլանավորված է, նախընտրում եմ այդ գումարն ավելի նպատակային օգտագործել:

Սա ոչ թե սահմանափակում է քեզ, այլ տալիս է վերահսկողություն ֆինանսներիդ նկատմամբ։

  1. Թույլ մի տուր հասարակությանը ազդել քեզ վրա

Շրջապատը միշտ կարող է ազդել քո որոշումների վրա: Ասա «ոչ»` առանց FOMO: Loud Budgeting-ը հենց նրա համար է, որ խոսես քո սահմանների մասին և չընկնես շրջապատի սովորությունների ազդեցության տակ։  

  1. Կիսվիր քո հաջողություններով

Փոքր հաղթանակները նշելը կարևոր է, քանի որ մոտիվացնում և օգնում է քեզ ձևավորել առողջ ֆինանսական սովորություններ:

 

Ի վերջո, Loud Budgeting-ը ոչ այնքան «ոչ» ասելու, որքան ճիշտ բաներին «այո» ասելու մասին է։

Կարդա նաև...

Սև ուրբաթը Հայաստանում․ 10 խորհուրդ գնումներին ընդառաջ

Սև ուրբաթը Հայաստանում․ 10 խորհուրդ գնումներին ընդառաջ

Այս տարի սև ուրբաթը լինելու է նոյեմբերի 28-ին, և գրեթե բոլոր խանութները խոստանում են «տարվա ամենամեծ զեղչերը»։ Բայց արդյո՞ք բոլոր առաջարկներն են իսկապես շահավետ: Պարզվում է` ոչ միշտ. SALE պիտակը պարզապես լավ մտածված մարքեթինգային հնարք է։

Ինչպե՞ս հոբբին վերածել բիզնեսի

Ինչպե՞ս հոբբին վերածել բիզնեսի

5 քայլ սիրելի զբաղմունքը եկամուտի աղբյուր դարձնելու համար: Բոլորիս կյանքում կա մի բան, որը անում ենք սիրով՝ առանց ժամանակի մասին մտածելու․ կարուձև, նկարչություն, blogging կամ կերակուրների պատրաստում։

Եկամուտների պարտադիր հայտարարագրում. Ով պետք է հայտարարագիր ներկայացնի այս տարի

Եկամուտների պարտադիր հայտարարագրում. Ով պետք է հայտարարագիր ներկայացնի այս տարի

Հայաստանում 2023-2026թթ․ փուլային եղանակով ներդրվում է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը։ Վստահ ենք՝ լսել ես, որ այս տարի արդեն հարյուր հազարավոր քաղաքացիներ պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները։

  • Recent
  • Popular