
Աշխատավարձի օրը միշտ էլ սպասված է․ այն մեզ տալիս է ֆինանսական ազատության զգացում ու պլանավորած ծախսերը իրականացնելու հնարավորություն։ Երբեմն այս ամենը վերածվում է նրա, ինչ հոգեբանները կոչում են payday euphoria կամ reward effect` կարճատև ուրախության ալիք, որը մեզ դրդում է անհարկի ծախսերի։ Սակայն եթե չվերահսկես ֆինանսներդ, շաբաթների աշխատանքով վաստակած գումարդ կարող է անհետանալ ընդամենը մի քանի օրում:
Ինչպե՞ս հաղթահարել payday euphoria-ն
📅 Աշխատավարձը ստանալուց անմիջապես հետո գնահատիր ֆինանսական վիճակդ ու հիշիր անելիքներդ։ Տես՝ ինչ վճարներ, գնումներ ունես կատարելու և ինչ պլաններ ունես առաջիկայում։ Տարբերակիր առաջնային ծախսերը երկրորդայիններից և բաշխիր դրանք ըստ կարևորության։ Այսպես դու կունենաս առաջիկա ամսվա ծախսերի պատկերը և տհաճ անակնկալների չես բախվի։
📊 Կիրառիր 50/30/20 սկզբունքը
Հիմա ծանոթանանք աշխարհում մեծ տարածում ունեցող 50/30/20 մեթոդին, որը կօգնի քեզ ճիշտ կառավարել եկամուտդ:
- 💼 50%` անհրաժեշտ ծախսեր (բնակարան, սնունդ, կոմունալներ)
- 🎉 30%` անձնական կարիքներ և հաճույքներ (ճանապարհորդություն, ժամանց, հագուստ)
- 💰 20%` խնայողություններ կամ ներդրումներ
Այս մեթոդի միջոցով դու միշտ կունենաս հավասարակշռված բյուջե և ժամանակի ընթացքում կազատվես ճնշող ֆինանսական սահմանափակումներից։
Իսկ ամեն ամիս գումարի որոշ մասը խնայողությանը հատկացնելը քեզ համար վստահելի ֆինանսական բարձիկ ստեղծի:
Բացահայտիր «անտեսանելի» ծախսերդ
Դժվար է նկատել փոքր, բայց կուտակվող ծախսերը` առցանց բաժանորդագրություններ, առավոտյան սուրճ, փոքր գնումներ. այս ամենը միասին հետագայում կարող են զգալի գումար կազմել։
Խորհուրդ․ ամեն ամսվա վերջում ստուգիր քո բանկային հաշիվը և առանձնացրու բոլոր փոքր ծախսերը։ Դա կօգնի քեզ նախ բացահայտել այդ փոքրիկ ծախսերը, իսկ հետագայում նաև օպտիմալացնել դրանք։
🎁 Պարգևատրիր ինքդ քեզ՝ առանց «չափն անցնելու»
Չնայած, որ պետք է գիտակից կառավարել ֆինանսները, հիշիր, որ կյանքը չի սահմանափակվում ծախսերով և խնայողություններով։ Դու աշխատել ես և արժանի ես պարգևի։ Կարող ես`
- Փոխարինել նյութական գնումը հետաքրքիր փորձառությամբ:
- Գնել դասընթաց կամ գիրք, որից կստանաս նոր գիտելիքներ: Պարտադիր չէ, որ ներդրումը միշտ ֆինանսական լինի։
- Պլանավորել կարճ արձակուրդ․ հնարավորության դեպքում պլանավորիր կարճաժամկետ ճամփորդություն կամ հանգիստ քաղաքից դուրս, քանի որ պրոդուկտիվ աշխատանքը պահանջում է նաև լիարժեք հանգիստ։
Այսպես դու կստանաս դրական լիցքեր և կհամոզվես, որ աշխատավարձը չի սահմանափակվում պարտադիր ֆինանսական ծախսերով և անվերջ խնայողություններով։
Աշխատավարձը նպատակ չէ, այլ գործիք՝ քո ընտրած կյանքը կառուցելու համար։ Սովորիր խելամիտ կառավարել աշխատավարձդ՝ չմոռանալով ինքդ քո մասին։ Եթե այն օգտագործես գիտակցաբար, այն կծառայի քեզ, ոչ թե դու` նրան:
Կեղծ նամակ բանկից, «պաշտոնական» զանգ պետական մարմնից, ներդրումային առաջարկ, որը չափազանց գրավիչ է հնչում. այո, զեղծարարները օր օրի ավելի խելացի են դառնում, գործում են աննկատ ու անկանխատեսելի են: Ֆինանսական խարդախության բոլոր տեսակներն ունեն մեկ ընդհանրություն` ստիպել քեզ գործել արագ՝ առանց մտածելու։
Եթե արդեն ունես քո բիզնեսը, ժամանակն է մտածելու վճարումների ընդունման գործիքների մասին: Առանց POS-երի գործն առաջ չի գնա: Ինքդ էլ տեսնում ես, թե անկանխիկ վճարումները որքան տարածված են այսօր:
«Վե՛րջ, հունվարի 1-ից նոր կյանք եմ սկսելու»:
Եթե երբևէ այս արտահայտությամբ ես տարին ամփոփել, ապա այս բլոգը քեզ համար է: Կյանքն ամբողջությամբ փոխելու մեր ծրագրերը հաճախ մնում են անկատար: Արի այս տարի այլ կերպ վարվենք. պարզապես որոշենք, որ 2026-ը մեզ համար դարձնելու ենք անձնական կայուն աճի տարի: