Գաղափարից մինչև իրագործում. ինչպե՞ս սկսել բիզնես, որ հաջողես - Ամերիա բլոգ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
28Փտվ

Գաղափարից մինչև իրագործում. ինչպե՞ս սկսել բիզնես, որ հաջողես

3D illustration of a movie of phone

Մեծ բիզնեսները սովորաբար սկսվում են պարզ գաղափարից, հաճախ անձնական խնդրից կամ անհարմարությունից: Գուցե դու էլ բախվել ես որևէ խնդրի, որին շատերն են բախվում և որի լուծումը շատերին է պետք: Հայտնի ձեռնարկատեր Դրյու Հյուսթոնն, օրինակ, անընդհատ կորցնում էր իր USB կրիչը, որում կարևոր փաստաթղթեր էր պահում: Սա շարունակվեց այնքան, մինչև նա հիմնեց հանրահայտ Dropbox-ը` ամպային լուծում, որով կարող էր հասանելիություն ունենալ փաստաթղթերին` առանց ֆիզիկական USB կրիչը տանել-բերելու:

Այսօր Ամերիա բլոգում պատմում ենք` ինչպես փորձարկել բիզնես գաղափարը և քայլ առ քայլ միտքը վերածել հաջողակ ստարտափի։
 

Արժե՞ գաղափարին ընթացք տալ

Հիշիր` հաջողված գաղափարները պետք է լուծեն իրական խնդիրներ։ Հարցրու ինքդ քեզ` գաղափարը լուծո՞ւմ է որևէ խնդիր, ո՞ւմ համար է նախատեսված, մարդիկ փնտրո՞ւմ են լուծումը:

Եթե ոչ ոք դեռ չի փնտրում, գուցե պիտի կրթե՞ս շուկան: Ամեն դեպքում հաշվի առ, որ սա համեմատաբար ավելի ժամակատար ու ծախսատար ճանապարհ է:
 

Փորձարկիր գաղափարը

Շատ բիզնեսներ ձախողվում են, քանի որ հիմնադիրները առաջնորդվում են միայն իրենց անձնական նախապատվություններով: Փոխարենը հաջողակ ձեռնարկատերերը հիմնվում են տվյալների վրա:

Դիտարկենք Airbnb-ի օրինակը: Մինչ բիզնեսը հիմնելը, Airbnb-ի հիմնադիրները ՝ Բրայան Չեսկին և Ջո Գեբիան, նկատել են, որ մարդիկ մեծ միջոցառումների ժամանակ փորձում  են մատչելի կացարաններ գտնել։ Իրենց գաղափարը ստուգելու համար զբոսաշրջիկներին առաջարկել են վարձով ներքնակներ իրենց բնակարանում: Հետո արդեն, երբ պահանջարկը բարձրացավ,  կայք գործարկեցին և ընդլայնեցին թե´ հայեցակարգը, թե´ բիզնեսը:

Օգտակար հնարք: Մուտքագրիր քո գործունեության հետ կապված բանալի բառերը Google Trends-ում և հասկացիր` որքանով են մարդիկ հետաքրքրված: Եթե որոնումները շատ են, պոտենցիալ կա: Ուսումնասիրիր քննարկման ֆորումներն ու սոցցանցերը: Օրինակ` Reddit-ում կամ ֆեյսբուքյան խմբերում մարդիկ քննարկո՞ւմ են խնդիրը:

Փորձարկիր գաղափարը թիրախային «նմուշի» վրա:

  1. Խոսիր պոտենցիալ հաճախորդների հետ։ Հարցրու` պատրա՞ստ են վճարել քո լուծման համար:
  2. Բացիր սոցիալական էջ և հավաքագրիր նամակներ հետաքրքրված օգտատերերից:
  3. Փոքրիկ գովազդային արշավ իրականացրու։ $20 արժողությամբ փորձնական գովազդը Facebook-ում կամ Google-ում կարող է օգնել պատկերացում կազմել պահանջարկի մասին:
     

Սկսիր իրագործել գաղափարը

Գաղափարը փորձարկեցինք, հիմա ժամանակն է իրագործել այն:

  1. Ընտրիր բիզնեսի կառուցվածքը (ՍՊԸ, ԱՁ և այլն): Կառուցվածքի տարբերությունների մասին կարող ես կարդալ մեր տելեգրամյան ալիքում:
  2. Գրանցիր բիզնեսի անունը: Գրավիչ և բիզնեսին համապատասխան անուն ընտրելու մասին պատմել ենք մեր այս բլոգում:
  3. Ստեղծիր բիզնեսի համար բանկային հաշվեհամար և ձեռք բեր անհրաժեշտ գործիքները (ՀԴՄ սարք, POS տերմինալ): POS տերմինալ ընտրելու հարցում քեզ կարող է օգնել այս բլոգը:
  4. Ուսումնասիրիր քո բիզնեսի կառուցվածքին համապատասխան հարկային համակարգը։


Բիզնես ստեղծելիս ոչ մի դեպքում չի կարելի անտեսել բրենդինգը: Հիշիր, որ այն պարզապես լոգո կամ գրավիչ անվանում չէ, այն քո բիզնեսի ինքնությունն է: Հենց բրենդինգից է կախված, թե ինչպես մարդիկ կընկալեն քեզ, կվստահե՞ն, կառանձնացնե՞ն մրցակիցներից:

Պատկերացրու, որ քո բիզնեսը մարդ է: Ինչպե՞ս ես ուզում, որ մարդիկ ընկալեն նրան, ի՞նչ ասոցիացիաներ ես ուզում ստեղծել նրանց մոտ: Դրանք ոչ միայն պետք է արտացոլվեն քո բիզնեսի «արտաքին տեսքում», այլև գործողություններում:

Ինքնություն և կայք ունենալուց հետո պիտի գտնես հաճախորդներ ներգրավելու տարբեր ալիքներ:

1․ Օգտագործիր քո անձնական կապերը: Ընկերները, ընտանիքը և ծանոթները կարող են լինել քո առաջին հաճախորդները և կիսվել սեփական փորձառությամբ իրենց էջերում կամ մարդկանց հետ զրուցելիս:

2․ Ակտիվ եղիր սոցիալական ցանցերում: Ոչ միայն բիզնես էջ ստեղծիր, այլև ներգրավվիր թեմատիկ խմբերում, համագործակցիր այլ ընկերությունների հետ:

3․ Առաջարկիր զեղչեր, նվերներ, սահմանափակ տեսականի. մարդիկ սիրում են բացառիկություն:

Օգտակար հնարք: Իրականացրու ուղղորդման ծրագիր, օրինակ՝ առաջարկիր X$ յուրաքանչյուր հրավիրած ընկերոջ համար: Dropbox-ն այս հնարքի շնորհիվ աճել է 3900%-ով:

 

Ընդլայնվիր և բարելավվիր

Եթե արդեն ունես հաճախորդների որոշակի բազա, պիտի կարողանաս նախ պահել, ապա նաև ընդլայնել այն:

1․ Լսիր կարծիքներ և բարելավիր ծառայությունների որակը: Կարդա review-ները, վերլուծիր նամակ-բողոքները, օնլայն հարցումներ կազմակերպիր:

2․ Ավտոմատացրու կրկնվող առաջադրանքները: Հիմա օնլայն գործիքներն այնքան շատ են, որ դու զգալի ժամանակ կարող ես խնայել ամենօրյա անելիքների ավտոմատացման հաշվին: Բիզնեսը հեշտացնող 8+ գործիքների մասին կարող ես կարդալ այստեղ:

3․ Հրապարակումներից բացի սոցցանցերում գովազդներ միացրու: Վճարովի գովազդը կարող է օգնել ավելի մեծ թվով մարդկանց «հասնել»:

 

Դե ինչ, փաստորեն, բիզնես սկսելը միայն կատարյալ ծրագիր կամ նորարար գաղափար ունենալը չէ: Պետք է կարողանալ փորձարկել այն և ի վերջո կատարել առաջին քայլը, ինչը նաև համարձակություն և նվիրում է պահանջում:

Իսկ եթե ուզում ես հասկանալ, թե ինչով են տարբերվում հաջողակ և ձախողված ստարտափները, խորհուրդ ենք տալիս դիտել այս հոլովակը:

 

 

Կարդա նաև...

VR. Կրթելով վիրտուալ ապագան

VR. Կրթելով վիրտուալ ապագան

Վիրտուալ իրականությունը թույլ է տալիս իրական ներկայության փորձ ունենալ՝ բարձրացնելով ուսուցման արդյունավետությունը: Խաղի այս ձևաչափը հատկապես հետաքրքրում է երեխաներին:

Ինչպե՞ս ստեղծել անձնական բրենդ թվային դարաշրջանում

Ինչպե՞ս ստեղծել անձնական բրենդ թվային դարաշրջանում

Ի՞նչն է քեզ` որպես անհատ կամ մասնագետ, առանձնացնում մյուսներից։

Ներդրումներ. ինչի՞ց սկսել և ինչպե՞ս նվազեցնել ռիսկերը

Ներդրումներ. ինչի՞ց սկսել և ինչպե՞ս նվազեցնել ռիսկերը

Առաջին բանը, որ շատերը մտածում են ներդրումների մասին լսելիս. «Իմ խելքի բանը չէ» կամ «Գումարս չի հերիքի»: Սա գուցե ճիշտ լիներ 80-ականներին, բայց ոչ հիմա: Բացատրենք` ինչու:

  • Recent
  • Popular