You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Թվային դետոքս. Ինչպե՞ս բալանսավորել իրական և թվային կյանքը - Ամերիա բլոգ
01Օգս

Թվային դետոքս. Ինչպե՞ս բալանսավորել իրական և թվային կյանքը

tvayin detox
 

Երբ հեռախոսդ մշտապես ձեռքումդ է և ամեն պահի ծանուցումներ ես ստանում, դժվար է պահել հավասարակշռությունը իրական և թվային կյանքի միջև։


Ըստ 2023 թ․ MarketingProfs-ի ուսումնասիրության՝ 18-ից 44 տարեկան սմարթֆոն օգտագործողների շուրջ 25%-ը չի հիշում, թե վերջին անգամ երբ է հեռախոսն իրենից հեռու գտնվել։ Էլ չենք ասում, որ հաճախ ֆիլմ նայելիս կամ համակարգչով աշխատելիս մի աչքը հեռախոսի էկրանին է: Համաձայնիր, որ մի քիչ էլ վախենում ես ստուգել էկրանային ժամանակդ, որովհետև թվերը չափազանց մեծ են:

Մտածե՞լ ես` ինչ կլինի, եթե մի քիչ դադար վերցնես ու ինքդ քեզ թույլ տաս օֆլայն ժամանակ անցկացնել, այլ կերպ ասած` թվային դետոքս անել։

 

Ի՞նչ է թվային դետոքսը

Թվային դետոքսը ժամանակավոր հրաժարումն է թվային սարքերից, ինտերնետից, սմարթֆոններից ու սոցցանցերից։ Դա գիտակցված որոշում է՝ վերականգնելու հոգեկան հավասարակշռությունը, բարելավելու քունը, կենտրոնացումը և իրական մարդկային շփումը։  

 

Ինչպե՞ս հասկանալ, որ քեզ թվային դետոքս է պետք

Եթե քեզ հաճախ ես «բռնացնում» `

  • Սոցցանցերն անդադար սքրոլ անելիս
  • Անհանգստանալիս, երբ հեռախոսդ կողքիդ չէ
  • Քեզ վատ զգալիս, երբ համեմատում ես քոնը ուրիշների «կատարյալ» օնլայն կյանքի հետ

 

Ի՞նչ անել, որ հաղթահարես թվային կախվածություն
 

  • Սկսիր փոքր քայլերից։ Կարիք չկա հրաժարվելու հեռախոսից մեկ շաբաթով: Որոշիր և անցկացրու օրական կես կամ 1 ժամ առանց հեռախոսի։ Օրինակ՝ քնելուց առաջ կրճատիր հեռախոսի օգտագործումը:
  • Նախապես պլանավորիր թվային «լռությունդ»: Ընտրիր կոնկրետ ժամեր օրվա մեջ, օրինակ` ամեն կիրակի կեսօրից երեկո։
  • Անջատիր ավելորդ ծանուցումները։ Երբ հեռախոսդ միայն իսկապես կարևորի մասին է տեղեկացնում, սթրեսդ և մշտապես զգոն լինելու կարգավիճակը նվազում է։
  • Նախապես տեղեկացրու ընտանիքիդ ու ընկերներիդ։ Կարևոր է, որ հարազատներդ չանհանգստանան և չսկսեն փնտրել քեզ:

 

Ի՞նչ կտա թվային դետոքսը

✔ Ավելի լավ կենտրոնացում
✔ Ավելի հանգիստ միտք ու ավելի լավ քուն
✔ Իրական շփումների վերարժևորում
✔ Ավելի շատ ազատ ժամանակ, որը կարելի է լցնել իմաստալից բաներով

 

Ինչո՞վ կարող ես լցնել ազատված ժամանակը

📖 Գիրք կարդա
🍲 Ուտելիք պատրաստիր, բայց առանց tutorial-ի
🚶‍♀️ Զբոսնիր առանց ականջակալների
🧠 Զբաղվիր մեդիտացիայով կամ որևէ բան գրի առ օրագրում
☕ Հանդիպիր ընկերոջդ հետ, ում հետ ամենաշատն ես օնլայն շփվում

 

Ինչպե՞ս գտնել իրականի ու թվայինի առողջ բալանսը

Թվային դետոքսը միայն սարքերից կտրվելու մասին չէ։ Այն առաջին հերթին թվայինը մեր կյանքում ճիշտ չափաբաժնով օգտագործելու մասին է։

Հիշիր`

⏳Սոցցանցերը կարող են կրթել, բայց նաև գերծանրաբեռնել։ Դրանք օգտագործիր սահմանված ժամանակահատվածում, օրինակ՝ մեկ ժամ առավոտյան, մեկ ժամ երեկոյան:


⏰Հեռախոսը մի օգտագործիր որպես արթնանալու գործիք ու օրդ սկսիր ինքդ քեզ հետ:


🔕Սովորիր օգտագործել Do Not Disturb ռեժիմը` կյանքի իրական պահերն անխափան վայելելու համար:
 

Թվային դետոքսն ամենևին էլ պայքար չէ տեխնոլոգիայի դեմ։ Դա իրականությանը բավարար ժամանակ հատկացնելու ընտրություն է:
Փորձիր և կհամոզվես, որ իրական կյանքում էլ ծանուցումներ կան, ուղղակի հայացքների, խոսքերի ու ժպիտների տեսքով։

Կարդա նաև...

Ո՞ր մասնագիտությունները պահանջված կլինեն 2030-ին. 4 մասնագիտություն ֆինանսների աշխարհում

Ո՞ր մասնագիտությունները պահանջված կլինեն 2030-ին. 4 մասնագիտություն ֆինանսների աշխարհում

Ֆինանսական և բանկային ոլորտի ապագան ոչ միայն թվերն ու աղյուսակներն են, այլև նորարարությունը, փոխակերպումն ու սովորական թվացող գործընթացների վերաիմաստավորումը։

Ֆինանսական  բառարան․ վարկեր

Ֆինանսական բառարան․ վարկեր

Սպառողական վարկ, վարկային գիծ, օվերդրաֆտ, հիփոթեք  և այլն․ սրանք բոլորը վարկատեսակներ են, որոնք թեև բնույթով նման են, սակայն  ունեն բազմաթիվ տարբերություններ։

Մարքեթինգը դրսո՞ւմ, թե՞ ներսում: Ինհաուս vs գործակալություն

Մարքեթինգը դրսո՞ւմ, թե՞ ներսում: Ինհաուս vs գործակալություն

Պատմում ենք երկու տարբերակի առավելությունների մասին և օգնում ընտրել քո բիզնեսին համապատասխանող տարբերակը:

  • Recent
  • Popular
  • Ինչպե՞ս ճիշտ ընտրել վճարային քարտ

    Իսկ դու գիտ՞ես, որ քո քարտի վրայի թվերը պարզապես թվեր չեն: Դրանց մեջ «թաքուն» ամփոփված են քարտի տեսակը, թողարկման երկիրը, վճարային համակարգը և այլ տեխնիկական մանրամասներ։
  • Առողջ կենսակերպ 24/7 ռեժիմով աշխարհում

    Աշխարհն ապրում է 24/7 ռեժիմով։ Աշխատանք-կյանք բալանսը գտնելու ընթացքում մենք փորձում ենք աշխատել, շփվել ընտանիքի ու ընկերների հետ, մարզվել, ժամանցի վայրեր այցելել, պարզապես ապրել ու վայելել կյանքը:
  • Սև ուրբաթը Հայաստանում․ 10 խորհուրդ գնումներին ընդառաջ

    Այս տարի սև ուրբաթը լինելու է նոյեմբերի 28-ին, և գրեթե բոլոր խանութները խոստանում են «տարվա ամենամեծ զեղչերը»։ Բ...
  • Ինչպե՞ս հոբբին վերածել բիզնեսի

    5 քայլ սիրելի զբաղմունքը եկամուտի աղբյուր դարձնելու համար:Բոլորիս կյանքում կա մի բան, որը անում ենք սիրով՝ առանց ժամանակի մասին մտածելու․ կարուձև, նկարչություն, blogging կամ կերակուրների պատրաստում։