You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Սովորությունների ուժը. Ինչպե՞ս կառավարել սովորություններն ու բարձրացնել կյանքի որակը - Ամերիա բլոգ
22Օգս

Սովորությունների ուժը. Ինչպե՞ս կառավարել սովորություններն ու բարձրացնել կյանքի որակը

sovorutyunneri uzhy

 

«Սովորություն է էլի». ասում ես դու ու անգամ չես նկատում, թե որքան է այդ փոքրիկ, կրկնվող գործողությունը ազդում քո այսօրվա և վաղվա վրա: Որքան էլ աննշան թվան մեր սովորությունները, ժամանակի ընթացքում դրանք դառնում են մեր կյանքի որակի ու մասնագիտական հաջողությունների հիմքը։ Այդ իսկ պատճառով այսօր Ամերիա բլոգում նախ կփորձենք հասկանալ դրանց ազդեցությունը, ապա նաև կսովորենք կառավարել դրանք:

 

Սովորությունների ուժը

Սովորությունները ձևավորվում են կրկնվող գործողությունների միջոցով: Նույնիսկ ամենափոքր հետևողական քայլերը կարող են ձևավորել նոր սովորություններ։ Մարդու վարքագծի շուրջ 40%-ը ձևավորվում է ոչ թե գիտակցված որոշումներով, այլ սովորություններով։ Այսինքն՝ մեր ապագան կախված է ոչ թե մեծ խոստումներից ու ծրագրերից, այլ փոքր գործողություններից, որոնք կրկնում ենք ամեն օր։

 

Սովորություններն ու առողջությունը

Հաճախ թվում է, թե փոքր քայլերը ոչինչ չեն փոխի, բայց իրականում հենց փոքր քայլերով ստեղծված սովորությունները ժամանակի ընթացքում փոխում են մեր մտածելակերպն ու ապրելակերպը։ Օրինակ՝ օրական ընդամենը կես ժամ քայլելը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկը շուրջ 19%-ով։ Եթե ամենօրյա ճաշացանկիդ ավելացնես մի քանի տեսակ միրգ կամ բանջարեղեն, դրանք աստիճանաբար կուժեղացնեն քո իմունային համակարգը և կօգնեն պահպանել էներգիադ ողջ օրվա ընթացքում։

 

Սովորություններն ու հոգեկան առողջությունը

Հոգեկան առողջությունը ևս սերտորեն կապված է մեր սովորությունների հետ։ Օրինակ՝ եթե ամեն օր ընդամենը մի քանի րոպե տրամադրես, մտածես ու շնորհակալություն հայտնես այն ամենի համար, ինչ արդեն ունես, ժամանակի ընթացքում կզգաս, թե ինչպես է փոխվում հոգեվիճակդ:

Այս պարզ սովորությունն օգնում է ուշադրություն դարձնել կյանքի լավ կողմերին, ձևավորել դրական մտածելակերպ և նվազեցնում է դեպրեսիայի ռիսկը։ Երբ սկսում ես գնահատել նույնիսկ ամենափոքր ուրախությունները՝ դիմացինիդ անկեղծ ժպիտը, հաջողված օրը կամ ընկերոջդ անկեղծ աջակցությունը, փոխվում է նաև մարդկանց ու կյանքի հանդեպ քո տրամադրվածությունը:

 

Սովորություններն ու մասնագիտական հաջողությունը

Մասնագիտական հաջողությունը նույնպես պատահականություն չէ․ այն մեծապես կախված է այն սովորություններից, որ ձևավորում ես առօրյայում։ Հաճախ թվում է, թե պլանավորմանն ընդամենը 10-15 րոպե տրամադրելը մեծ բան չի փոխի։ Բայց իրականում այս փոքրիկ, հետևողական քայլերի հիման վրա կառուցվում է մասնագիտական աճդ։

Օրինակ՝ երբ ամեն օր մի քանի րոպե հատկացնում ես առաջադրանքներիդ դասակարգմանը և նպատակներիդ ձևակերպմանը, ոչ միայն խնայում ես ժամանակ, այլև նվազեցնում ես ավելորդ սթրեսդ։ Դրա արդյունքում աշխատանքդ դառնում է ավելի կազմակերպված, իսկ որոշումներդ՝ ավելի գիտակցված։
 

Ինչպես ձևավորել նոր սովորություններ

  1. Սկսիր փոքր քայլերից․ մեծ նպատակները բաժանիր իրագործելի գործողությունների։
  2. Ձեռքբերումներդ կապիր հաճելի արդյունքի հետ․ ինքդ քեզ պարգևատրիր առաջընթացիդ համար։
  3. Եղիր հետևողական նոր սովորություն ձևավորելու համար միջինում պահանջվում է շուրջ 66 օր:

Հիշիր`   հենց ամենօրյա փոքր գործողություններն են որոշում մեր առողջությունը, հաջողությունը և բարեկեցությունը երկարաժամկետում:

Կարդա նաև...

Փողի հոգեբանություն

Փողի հոգեբանություն

Պատահել է, չէ՞, որ մեծ ոգևորությամբ գնումներ ես կատարել, հետո որոշ ժամանակ անց հիշել ես գնումներդ, նայել հաշվիդ մնացորդին ու մտածել. «Բայց արժե՞ր այսքան գումար ծախսել»:

OKR ու KPI կամ նպատակներից դեպի իրականացում

OKR ու KPI կամ նպատակներից դեպի իրականացում

Հունվարը պլանավորման ու ամբողջ տարվա անելիքները նախանշելու ամիսն է։

Ներդրումներ. ինչի՞ց սկսել և ինչպե՞ս նվազեցնել ռիսկերը

Ներդրումներ. ինչի՞ց սկսել և ինչպե՞ս նվազեցնել ռիսկերը

Առաջին բանը, որ շատերը մտածում են ներդրումների մասին լսելիս. «Իմ խելքի բանը չէ» կամ «Գումարս չի հերիքի»: Սա գուցե ճիշտ լիներ 80-ականներին, բայց ոչ հիմա: Բացատրենք` ինչու:

  • Recent
  • Popular
  • Ինչպե՞ս ճիշտ ընտրել վճարային քարտ

    Իսկ դու գիտ՞ես, որ քո քարտի վրայի թվերը պարզապես թվեր չեն: Դրանց մեջ «թաքուն» ամփոփված են քարտի տեսակը, թողարկման երկիրը, վճարային համակարգը և այլ տեխնիկական մանրամասներ։
  • Առողջ կենսակերպ 24/7 ռեժիմով աշխարհում

    Աշխարհն ապրում է 24/7 ռեժիմով։ Աշխատանք-կյանք բալանսը գտնելու ընթացքում մենք փորձում ենք աշխատել, շփվել ընտանիքի ու ընկերների հետ, մարզվել, ժամանցի վայրեր այցելել, պարզապես ապրել ու վայելել կյանքը:
  • Սև ուրբաթը Հայաստանում․ 10 խորհուրդ գնումներին ընդառաջ

    Այս տարի սև ուրբաթը լինելու է նոյեմբերի 28-ին, և գրեթե բոլոր խանութները խոստանում են «տարվա ամենամեծ զեղչերը»։ Բ...
  • Ինչպե՞ս հոբբին վերածել բիզնեսի

    5 քայլ սիրելի զբաղմունքը եկամուտի աղբյուր դարձնելու համար:Բոլորիս կյանքում կա մի բան, որը անում ենք սիրով՝ առանց ժամանակի մասին մտածելու․ կարուձև, նկարչություն, blogging կամ կերակուրների պատրաստում։