You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Ինչպե՞ս չվատնել խնայողությունները հանգստի ընթացքում - Ամերիա բլոգ
13Հնս

Ինչպե՞ս չվատնել խնայողությունները հանգստի ընթացքում

inchpes chvatnel khnayoghutyunnery hangsti yntacqum

Լավ պլանավորված հանգիստը ներդրում է ոչ միայն քո ինքնազգացողության, այլև ապագայի մեջ։ Արձակուրդը պետք է տա էներգիա, ոչ թե սպառի։ Այդ իսկ պատճառով էլ պիտի կարողանաս այնպես կազմակերպել հանգիստդ, որ հետո ֆինանսական սթրեսի մեջ չընկնես:
Այսօր կկիսվենք պարզ ու օգտակար խորհուրդներով, որոնք կօգնեն քեզ վայելել հանգիստդ՝ առանց ծախսելու խնայողություններդ: 

 

Պլանավորում

Նախ պետք է հասկանալ՝ ինչքան գումար ունես ու ինչքան ես պատրաստ ծախսել։ Որքան հստակ պատկերացնես ճամփորդության ծախսերը, այնքան հեշտ կլինի վերահսկել բյուջեն։

Նախնական հաշվարկ կատարիր․ տրանսպորտ (ավիատոմսեր, ներսից տեղաշարժ), գիշերակաց (հյուրանոց, բնակարան), սնունդ, ժամանց, չնախատեսված ծախսեր։ Պարզ թվեր, պարզ պատկեր, որի հիման վրա հեշտ կլինի որոշել հանգստի մանրամասները։
Ճամփորդական հարթակները (օրինակ` mytour.am) կօգնեն հեշտորեն համեմատել տարբերակներն ու գտնել ամենամատչելին, ժամանակին ամրագրել հյուրանոցներն ու նույնիսկ օգտվել հատուկ առաջարկներից։ 

 

Օգտվիր բոլոր հնարավորություններից

Սոցիալական փաթեթ․ եթե ունես նման հնարավորություն, բաց մի թող։ Այն հաճախ ներառում է ծառայություններ, որոնք գուցե մտքովդ չանցնեին՝ տրանսֆեր, արտոնյալ գներ հյուրանոցներում, բժշկական աջակցություն և ավելին։ Սա ոչ միայն կօգնի խնայել, այլև հանգիստդ կդարձնի ավելի կազմակերպված։
 

Արտոնություններ, բոնուսներ, առաջարկներ․ անպայման ուսումնասիրիր, թե բանկերը, ավիաընկերությունները կամ ապահովագրական կազմակերպությունները ծառայություններին զուգահեռ ինչ արտոնություններ են առաջարկում։ Հաճախ բանկային քարտն արդեն իսկ արտոնություններ և զեղչեր է առաջարկում։ Ամերիաբանկի քարտերի առավելություններին կարող ես ծանոթանալ այստեղ:
Մրցույթներ ու ակցիաներ․ ինչո՞ւ չէ, գուցե հենց դու լինես հաղթողը։ Մասնակցելը հեշտ է, իսկ պարգևը՝ հիշարժան։ Օրինակ՝ կարող ես մասնակցել Ամերիաբանկի ընտանեկան մրցույթին և շահել ճամփորդություն ամբողջ ընտանիքի համար։ 

Եվս մի քանի պարզ հնարք, որ կօգնեն քեզ գումար խնայել հանգստիդ ընթացքում` 

✔️ Վաղ ամրագրում. որքան շուտ, այնքան մատչելի:

✔️ Ուտելիքը՝ ռեստորանից դուրս. ոչ միայն էժան է, այլև բազմազան ու համեղ:

✔️ «Ինքնուրույն» տուրեր. երբեմն ինքնուրույն քայլելն ու ուսումնասիրելն ավելի հետաքրքիր են, քան վճարովի տուրերը:

✔️ Տրանսպորտ․ նախապես ուսումնասիրիր տրանսպորտային համակարգը։ Շատ տեղերում հարմար փաթեթներ կան։ Օրինակ՝ օրվա ընթացքում անսահմանափակ երթևեկություններ մեկ քարտով։

✔️ Անվճար փորձառություններ․ թանգարաններ, քաղաքային փառատոներ, մշակութային բաց միջոցառումներ։ Հիշիր՝ լավ ժամանց կարելի է ունենալ նաև անվճար:

Պատկերացրու՝ վերադառնում ես հանգստից և չես անհանգստանում առաջիկա ամսվա ծախսերի մասին։ Խելացի պլանավորված հանգիստը նշանակում է լիարժեք լիցքաթափում ու վերալիցքավորում` առանց ֆինանսական սթրեսի։ 

Մեր խորհուրդներին հետևելու դեպքում կարող ես ճանապարհորդել, վայելել կյանքը ու միևնույն ժամանակ ապահովել կայուն ապագա։ 
 

Կարդա նաև...

Ինչպե՞ս խելամիտ ծախսել աշխատավարձը

Ինչպե՞ս խելամիտ ծախսել աշխատավարձը

Աշխատավարձի օրը միշտ էլ սպասված է․ այն մեզ տալիս է ֆինանսական ազատության զգացում ու պլանավորած ծախսերը իրականացնելու հնարավորություն։ Երբեմն այս ամենը վերածվում է նրա, ինչ հոգեբանները կոչում են payday euphoria կամ reward effect` կարճատև ուրախության ալիք, որը մեզ դրդում է անհարկի ծախսերի։

Եկամուտների պարտադիր հայտարարագրում. Ով պետք է հայտարարագիր ներկայացնի այս տարի

Եկամուտների պարտադիր հայտարարագրում. Ով պետք է հայտարարագիր ներկայացնի այս տարի

Հայաստանում 2023-2026թթ․ փուլային եղանակով ներդրվում է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը։ Վստահ ենք՝ լսել ես, որ այս տարի արդեն հարյուր հազարավոր քաղաքացիներ պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները։

Ապագայի մարաթոնները․ ի՞նչ է հաքաթոնը

Ապագայի մարաթոնները․ ի՞նչ է հաքաթոնը

Մոտ 2010-ականներին մեր լեքսիկոնում ավելացավ ևս մեկ անհասկանալի բառ՝ հաքաթոն։ Այս երևույթը բավականին դրական ազդեցություն ունեցավ ոչ միայն ՏՏ ոլորտի, այլև սպասարկման մյուս ճյուղերի վրա։ 

  • Recent
  • Popular