You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot 5 լայֆհաք, որ այս ամառը լինի և´ հաճելի, և´ օգտակար - Ամերիա բլոգ
19Հնս

5 լայֆհաք, որ այս ամառը լինի և´ հաճելի, և´ օգտակար

 5 llifehack vor ays amary lini ev hacheli ev ogtakar

Վերջին տարիներին անձնական զարգացման հարթակներում լայն տարածում է ստացել Summer Reset գաղափարը։

Դրա իմաստը պարզ է․ ամառը պարզապես արձակուրդային ժամանակահատված չէ։ Դա լավ հնարավորություն է վերանայելու քո սովորությունները, ֆինանսները, առողջությունն ու նպատակները մինչև տարվա երկրորդ կեսը սկսելը։

Ի վերջո, տարվա ընթացքում մենք հաճախ ասես նույն օրն ենք ապրում ․ նույն աշխատանքը, նույն երթուղիները, նույն սովորությունները։ Ամառն էլ թվում է, կանցնի իր բնական հունով։ Բայց իրականում սա այն ժամանակահատվածն է, երբ կարելի է կամ առաջ շարժվել, կամ առանց նկատելու կորցնել երեք ամիս։

Ահա 5 պարզ քայլ, որոնք կօգնեն, որ ամառը դառնա քո ամենահանգիստ ու միաժամանակ ամենաարդյունավետ շրջանը։

 

Քայլ 1. Ընտրիր մեկ նոր հմտություն և կիրառիր «20 րոպեի» կանոնը

Ամառը լավագույն ժամանակն է փորձելու այն բաները, որոնք միշտ հետաձգել ես։ Բայց մի փորձիր սովորել ամեն ինչ միանգամից:

Ընտրիր մեկ հմտություն՝ օրինակ որևէ լեզու, AI գործիքների ուսումնասիրություն, դիզայն և այլն։ Հետո կիրառիր մի պարզ կանոն․ նոր հմտության ուսումնասիրությանն ու զարգացմանը տրամադրիր օրական ընդամենը 20 րոպե։ Սա բավական է, որ նույնիսկ զբաղված օրերին չկորցնես առաջընթացը, բայց նաև ծանրաբեռնվածություն չզգաս։

Կարող ես նաև ստեղծել քո «ամառային ծրագիրը»: Շատ մարդիկ տարվա վերջում հիշում են ոչ թե կարդացած գրքերի քանակը, այլ այն «ծրագիրը», որի վրա աշխատել են։

Օրինակ՝

  • 3 ամսում կարդալ 5 գիրք,
  • սովորել AI-ի հիմունքները,
  • հավաքել ներդրումային պորտֆելի առաջին տարբերակը,
  • սկսել փոքր բիզնես,
  • սովորել 1000 բառ նոր լեզվով։

Այս մոտեցումը ևս շատ հիշվող ու մոտիվացնող է:

 

Քայլ 2. Վերանայիր առօրյա սովորությունները և բարձրացրու էներգիայի մակարդակը

Աճը սկսվում է էներգիայից, ոչ թե պլաններից։ Փոքր փոփոխությունները հաճախ ամենամեծ ազդեցությունն են ունենում.

  • կարգավորիր քնիդ ռեժիմը,
  • առավոտյան առաջին 30 րոպեն անցկացրու առանց հեռախոսի,
  • ավելի շատ շարժվիր ու քայլիր:

Սա այն հիմքն է, որի վրա հետո կառուցվում է ամբողջ օրդ։

 

Քայլ 3. Կազմիր անձնական աճի բյուջե և ներդրում արա գիտելիքի մեջ

Ամառը լավ առիթ է հասկանալու՝ ինչի մեջ ես իրականում պատրաստ ներդրում կատարել։

Դա կարող է լինել՝

  • օնլայն կուրս,
  • գիրք կամ կրթական ծրագիր,
  • նոր հմտություն զարգացնող դասընթաց:

Պարտադիր չէ մեծ գումարներ ծախսել․ կարևորը գիտակցված ընտրությունն է։

 

Քայլ 4. Փոխիր ոչ թե վայրը, այլ ինֆորմացիոն միջավայրդ

Նույն միջավայրը հաճախ բերում է նույն մտածողությանը։ Փորձիր՝

  • հնարավորության դեպքում աշխատել սրճարանում կամ բաց տարածքում,
  • օրը սկսել զբոսանքով,
  • մի քանի ժամ դուրս գալ սովորական միջավայրից,
  • հետևել նոր մարդկանց,
  • լսել նոր փոդքասթեր,
  • կարդալ տարբեր ոլորտների մասին,
  • մասնակցել միջոցառումների, որոնց սովորաբար չէիր գնա։

 

Քայլ 5. Պահպանիր բալանսն ուսման և հանգստի միջև

Ամառը ոչ մարաթոն է, ոչ էլ լիարժեք դադար։ Եթե անընդհատ սովորում ես, «այրվում ես»։ Եթե միայն հանգստանում ես, կանգ ես առնում։

Լավագույն տարբերակն է մի քիչ սովորել, մի քիչ հանգստանալ և վայելել ընթացքն` առանց մեղքի զգացման:

Աճել չի նշանակում մշտապես զբաղված լինել:

 

Ամառը կարող է լինել հերթական եղանակն օրացույցում։ Բայց կարող է նաև դառնալ այն շրջանը, երբ փոքր փոփոխությունները վերածվում են մեծ արդյունքների։

Ի վերջո ամառն արդյունավետ դարձնելու համար ոչ հեղափոխություններ են պետք, ոչ էլ բարդ պլաններ։ Երբ կատարում ես փոքր, բայց ճիշտ քայլեր, այս երեք ամիսը կարող է փոխել տարվա ընթացքը։

Կարդա նաև...

Financial Nesting. Ինչպե՞ս ստեղծել ֆինանսական հիմք երեխայի համար

Financial Nesting. Ինչպե՞ս ստեղծել ֆինանսական հիմք երեխայի համար

Երբ երեխան ծնվում է, ծնողները սկսում են մտածել նրա առողջության, կրթության ու ապագայի մասին։ Բայց կա ևս մեկ կարևոր հարց, որը հաճախ հետաձգվում է տարիներով. արդյո՞ք երեխան կունենա ֆինանսական մեկնարկային կապիտալ, երբ դրա կարիքը լինի։

Եկամուտների պարտադիր հայտարարագրում. Ով պետք է հայտարարագիր ներկայացնի այս տարի

Եկամուտների պարտադիր հայտարարագրում. Ով պետք է հայտարարագիր ներկայացնի այս տարի

Հայաստանում 2023-2026թթ․ փուլային եղանակով ներդրվում է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը։ Վստահ ենք՝ լսել ես, որ այս տարի արդեն հարյուր հազարավոր քաղաքացիներ պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները։

Օնլայն և օֆլայն ապառիկ. ո՞րն ընտրել

Օնլայն և օֆլայն ապառիկ. ո՞րն ընտրել

Ժամանակակից գնումների ամենամեծ առավելություններից մեկը ոչ միայն տեսականու, այլև վճարման տարբերակների ընտրության լայն հնարավորությունն է:

  • Recent
  • Popular