You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Տա՞լ գումար երեխային, թե՞ ոչ. 3 կարևոր հարց և օգտակար պատասխան - Ամերիա բլոգ
26Օգս

Տա՞լ գումար երեխային, թե՞ ոչ. 3 կարևոր հարց և օգտակար պատասխան

3D illustration of ice-cream on the blue background

Կարիք կա՞ երեխաներին գրպանի գումար տալ

Սա յուրաքանչյուր ծնողի ընտրությունն է: Սակայն այս կարևոր որոշումը կարող է օգնել երեխային ապագայում ավելի հեշտությամբ կառավարել սեփական ֆինանսական միջոցները:
 

Երեխային գումար տալիս ցանկալի է չկատարել հետևյալ քայլերը․

  • Ամբողջական վերահսկողություն․ շատ ծնողներ գումար տալուց հետո վերահսկում են երեխայի բոլոր քայլերը, պահանջում, որ նա մանրամասն «հաշվետվություն» ներկայացնի: Այս դեպքում երեխաները չեն սովորում ինքնուրույն տնօրինել գումարը և վախենում են ինքնուրույն որոշում կայացնելուց, քանի որ կա սխալվելու հավանականություն։ 
  • Բացարձակ անտարբերություն․ սա էլ մյուս ծայրահեղությունն է, երբ գումար տալուց հետո ծնողները բացարձակապես չեն հետաքրքրվում, թե երեխան ինչպես է տնօրինում գումարը: Ցանկալի է, որ երեխան խորհրդակցի ծնողների հետ և ստանա արժեքավոր ուղղորդումներ և ոչ թե մեղադրանքներ։
  • Մանիպուլյացիա գումարի միջոցով․ որոշ ծնողներ դիմում են փողի օգնությանը՝ «Դասերդ կատարիˊր» կամ  «Սենյակդ հավաքիˊր», որ գումար տամ։  Երեխայի համար այս մանիպուլյացիան կդառնա սովորական երևույթ, և նա կարող է հաճախակի դիմել այս հնարքին։

Որքա՞ն գումար պետք է տալ երեխային

Այս հարցի պատասխանը ևս միանշանակ չէ: Դա կախված է մի քանի հանգամանքներից․

  • Ընտանիքի ֆինանսական հնարավորություն
  • Երեխայի տարիք և հետաքրքրություններ

Ցանկալի է գումար տալ շաբաթական կտրվածքով, օրինակ`   2000 դրամ, որպեսզի երեխան սովորի պլանավորել և կառավարել իր միջոցները։

Ո՞ր տարիքից պետք է գումար տալ երեխային

Հստակ տարիք, իհարկե, դժվար է ասել, սակայն հոգեբանները նշում են, որ լավագույն ժամանակը 6-7 տարեկանն է։ Հենց այդ ժամանակ է, որ երեխան չի ամաչում վաճառողից ինչ-որ ապրանք խնդրել, ինքնուրույն վճարելու ցանկություն է հայտնում, ինչպես նաև կարողանում է հաշվել վերադարձված մանրը։

 

Կարդա նաև...

Ինչպե՞ս մնալ մոտիվացված. 6 քայլ երկարաժամկետ նպատակներին ընդառաջ

Ինչպե՞ս մնալ մոտիվացված. 6 քայլ երկարաժամկետ նպատակներին ընդառաջ

Երբ սկսում ես մեծ ոգևորությամբ նոր մասնագիտություն սովորել, նոր աշխատանքի ես անցնում կամ որոշում ես առողջ ապրելակերպ վարել, սկզբում ամեն ինչ շատ ոգևորիչ է․ ներշնչված ես ու ամբողջ աշխարհն ասես օգնում է քեզ։ Ամեն ինչ հնարավոր է թվում։

8 մարտահրավեր հաջողակ բիզնեսի ճանապարհին

8 մարտահրավեր հաջողակ բիզնեսի ճանապարհին

Սեփական բիզնես ունենալու գաղափարը գայթակղիչ է և, իհարկե, ճիշտ սկսելու դեպքում կարող է լինել նաև արդյունավետ և հետաքրքիր: Բայց այստեղ մի բայց կա: Այն ունի մարտահրավե...

Ինչպե՞ս ընտրել անուն ՍՊԸ-ի կամ ԱՁ-ի համար

Ինչպե՞ս ընտրել անուն ՍՊԸ-ի կամ ԱՁ-ի համար

Բիզնես սկսելու կարևոր քայլերից մեկը բրենդինգն է, առաջնայինը`  նեյմինգը`  այն անունը, որով ապրանքը կամ ծառայությունը հանդես է գալու շուկայում:

  • Recent
  • Popular