You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Biohacking. 6 բիո հնարք, որոնք կօգնեն խնայել - Ամերիա բլոգ
17Ապր

Biohacking. 6 բիո հնարք, որոնք կօգնեն խնայել

 biohacking 6 bio hnarq voronq kognen xnayel

Երբ լսում ես Biohacking տերմինը, գուցե մտածում ես սառցե լոգանքների, խելացի սարքերի ու տարօրինակ սննդային հավելումների մասին։

Բայց իրականում biohacking-ը շատ ավելի պարզ բան է։ Այն մոտեցում է, երբ դու գիտակցաբար փոխում ես քո կենսակերպը՝ բարելավելու էներգիան, կենտրոնացումը և ընդհանուր առողջությունը. քնել լավ, սնվել առողջ, ավելի շատ շարժվել, վերականգնվել, նվազեցնել սթրեսը։

Պարզ ասած՝ այսօրվա փոքր ներդրումը քո առողջության մեջ կարող է վաղը քեզ խնայել ոչ միայն նյարդեր, այլ նաև շատ գումար։

 

Ի՞նչ է Biohacking-ը

Biohacking-ը մարմնիդ ու մտքիդ համար ավելի գիտակցված որոշումների կայացումն ու կենսակերպում փոքր փոփոխություններն են,
որոնք օգնում են քեզ երկարաժամկետում ավելի առողջ լինել։ Ամենաարդյունավետ biohack-երը սովորաբար ամենապարզ բաներն են՝
քուն, սնունդ, շարժում, կանխարգելում։ Եվ ամենակարևորը՝ պարտադիր չէ, որ այն լինի թանկ կամ տեխնոլոգիական լուծումներով հագեցած։ Շատ դեպքերում դա պարզապես խելացի ապրելակերպ է։

Սկսելու համար քեզ պետք չեն բարդ մեթոդներ․ բավական է ուշադրություն դարձնել մի քանի պարզ, բայց ազդեցիկ սովորության։ Ահա դրանցից մի քանիսը.
 

1. Քնի որակի բարելավում

Քունը ոչ թե «հանգստի ժամ» է, այլ վերականգնման հիմնական միջոց։

Բավարար և որակյալ քունը՝

  • նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների ռիսկը,
  • բարելավում է հիշողությունը և որոշումների կայացման որակը,
  • բարձրացնում է աշխատունակությունը:

Եվ այո, լավ քուն ունեցող մարդը հաճախ ավելի արդյունավետ է աշխատում և ավելի քիչ սխալներ է թույլ տալիս, ինչը նաև ունի ֆինանսական ազդեցություն:
 

2. Սննդի ընտրություն

Ամենաէժան սնունդը հաճախ ամենաթանկն է երկարաժամկետում։

Անորակ սնունդը կարող է բերել՝

  • էներգիայի անկման,
  • մարսողական խնդիրների,
  • ավելորդ քաշի,
  • քրոնիկ հիվանդությունների:

Իսկ բալանսավորված և որակյալ սնունդը՝

  • կայունացնում է տրամադրությունը 
  • նվազեցնում է քրոնիկ հիվանդությունների ռիսկը,
  • բարձրացնում է էներգիան,
  • նվազեցնում է բժշկական ծախսերը ապագայում:

Այսինքն՝ առողջ սնունդը ոչ թե ծախս է, այլ կանխարգելիչ ներդրում։
 

3. Ֆիզիկական ակտիվություն

Պարտադիր չէ ամեն օր ժամերով մարզվել։

Կարճ, բայց ինտենսիվ մարզումները (HIIT), քայլելը և ակտիվ շարժը՝

  • բարելավում են ուղեղի աշխատանքը,
  • նվազեցնում են սթրեսը,
  • կանխում են burnout-ը կամ հուզական այրումը:

Շարժվող մարմինը ավելի լավ է մտածում, իսկ ավելի լավ մտածողությունը՝ ավելի լավ որոշումներ է բերում։
 

4. Թվային առողջություն

Մենք ապրում ենք մշտական ինֆորմացիոն աղմուկի մեջ։

Սոցցանցերից ժամանակ առ ժամանակ «կտրվելը» կամ դրանց գիտակցված օգտագործումը՝

  • նվազեցնում են անհանգստությունը,
  • բարելավում են կենտրոնացումը,
  • օգնում են վերադարձնել վերահսկողությունը ժամանակի նկատմամբ:

Թվային դետոքսը ոչ թե փախուստ է, այլ «մտքի վերագործարկում»։
 

5. Կանոնավոր բուժզննումներ (check-up)

Կանխարգելումը շատ առումներով ավելի մատչելի է, քան բուժումը։

Տարեկան հետազոտություններն օգնում են՝

  • ժամանակին հայտնաբերել խնդիրները,
  • կանխել բարդությունները,
  • խուսափել մեծ բժշկական ծախսերից:

Սա այն ներդրումներից է, որը կարող է տեսանելի չլինել այսօր, բայց ..։
 

6. Կանաչ միջավայր

Քո միջավայրն ուղղակիորեն ազդում է քո առողջության վրա։ Բնական լույսը, օդափոխությունը և բույսերը՝

  • բարձրացնում են կենտրոնացումը,
  • նվազեցնում են սթրեսը,
  • բարելավում են շնչառությունը:
     

Biohacking-ը բարդ տեխնոլոգիա չէ։

Դա գիտակցված ընտրությունների շարք է, որն ամեն օր մի փոքր ավելի լավն են դարձնում քո կյանքը։

Սկսելով ներդրում անել առողջության մեջ` դու իրականում սկսում ես խնայել ապագայի համար։ Ի վերջո, ամենաթանկ ակտիվը քո առողջությունն է։ Եվ ամենախելացի ներդրումը՝ այն պահպանելը։

Կարդա նաև...

Ի՞նչ պահումներ են արվում քո աշխատավարձից և ինչի՞ համար

Ի՞նչ պահումներ են արվում քո աշխատավարձից և ինչի՞ համար

Ամեն ամիս աշխատավարձ ես ստանում ու հաստատ գիտես քո «մաքուր» և «կեղտոտ» աշխատավարձի չափը: Իսկ գիտե՞ս, թե ինչ պահումներ են արվում քո «կեղտոտ» աշխատավարձից. ի վերջո ո՞ւր է գնում այդ գումարը, ինչպե՞ս է վերադառնում քեզ կամ վերադառնո՞ւմ է արդյոք:

Հանգստից աշխատանք. ինչպե՞ս անցում կատարել առանց սթրեսի

Հանգստից աշխատանք. ինչպե՞ս անցում կատարել առանց սթրեսի

Արձակուրդից հետո պլանավորել էիր աշխատանքը վերսկսել նոր էներգիայով և ոգևորությամբ, ճի՞շտ է: Բայց իրականությունը մի փոքր այլ է. դու քնկոտ ես ու դժվարությամբ ես կենտրոնանում: 

Խաղերը՝ որպես կրթվելու գործիք

Խաղերը՝ որպես կրթվելու գործիք

Ձանձրալին՝ ավելի գրավիչ ու հետաքրքրաշարժ, իսկ բարդը` ավելի պարզ ու ընկալելի։ Պատմության ընթացքում մարդկությունը փորձել է գտնել այս բանաձևը։

  • Recent
  • Popular