You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Սքրոլ, քլիք, գնում․ ինչպե՞ս են ձևավորվում ծախսելու քո սովորությունները - Ամերիա բլոգ
02Մյս

Սքրոլ, քլիք, գնում․ ինչպե՞ս են ձևավորվում ծախսելու քո սովորությունները

nor te hin meqena

Նկատե՞լ ես, թե ինչպես կարող է Instagram-ի մի կարճ Reel-ն ազդել որևէ իր գնելու քո որոշման վրա։ Մի անհանգստացիր, դու միայնակ չես։ Սոցիալական մեդիան արդեն վաղուց դուրս է եկել պարզապես հաղորդակցման հարթակ լինելու տիրույթից՝ վերածվելով սպառողական նորարար ու հզոր միջավայրի։

Սոցիալական մեդիայի բազմաթիվ հարթակներ՝ Facebook-ը, Instagram-ը, TikTok-ը և նույնիսկ YouTube Shorts-ը, ազդում են ոչ միայն տեղեկատվության սպառման, այլև ամսական ծախսերի ձևավորման վրա։ Երբ ծախսերն աճում են, եկամուտ և ծախս հարաբերակցությունը հաճախ խախտվում է։

Ավելի քան 230 միլիարդ դոլար․ ըստ Statista-ի տվյալների՝ 2024-ին հենց այսքան է գնահատվել սոցիալական մեդիայի գովազդային շուկան, ինչը փաստում է՝ այն լրջորեն ազդում է մեր ծախսերի, եկամուտների կառավարման և գնումների վարքագծի վրա։ Իսկ ինչպե՞ս․ վերլուծենք քայլ առ քայլ։ 


Թիրախավորված գովազդ կամ targeting

Մինչ դու մտածում ես ինչ-որ ապրանքի մասին, նույն ապրանքի գովազդն արդեն քո Facebook-ի ֆիդում է։ Պատահակա՞նություն է։ Բացարձակապես ոչ։ Սոցիալական մեդիայի ալգորիթմները հավաքում են քո հետաքրքրությունները, որոնումները և փոխազդեցությունները՝ քեզ ուղղված անհատականացված առաջարկներ ցուցադրելու համար։

Ըստ Forbes-ի՝ ռեթարգեթինգի և պերսոնալիզացիայի շնորհիվ օգտագործողների ուշադրությունը պահելու հավանականությունը մեծանում է գրեթե 400%-ով։


Ինֆլուենսերների դերը

Բրենդներն այլևս չեն խոսում միայն իրենց անունից․ հիմա նրանք խոսում են վստահելի դեմքերով։ Միկրո և նիշային ինֆլուենսերները (մինչև 100K հետևորդ) ունեն բարձր վստահություն հատկապես իրենց հավատարիմ լսարանի շրջանակում։

Հետազոտություններն էլ գալիս են փաստելու, որ միկրոինֆլուենսերների հետ համագործակցող բրենդներն ունեն 60% ավելի բարձր ներգրավվածություն, քան խոշոր աստղերի դեպքում։


FOMO՝ բաց թողնելու վախը  

Հաճա՞խ ես լսում հետևյալ արտահայտությունները, չէ՞․ «Միայն այսօր», «Մինչև 50% զեղչ», «Վերջին 5 հատը» և այլն։ Սրանք պարզապես բառեր չեն, այլ միտված են հատուկ նպատակի՝ ակտիվացնելու FOMO-ն՝ Fear of Missing Out կամ «հնարավորությունը բաց թողնելու վախը»։
FOMO-ի ազդեցության վերաբերյալ հոգեբանական և սպառողական վարքի հետազոտությունների արդյունքները միանշանակ են․ FOMO-ն սպառողներին դրդում է կայացնել արագ ու հաճախ ոչ ռացիոնալ որոշումներ՝ պարզապես «մյուսներից հետ չմնալու» համար։


Իմպուլսիվ գնումներ

Մի քանի քլիք, մի քիչ էմոցիա, և դու արդեն ապրանք ես պատվիրել։ Իմպուլսիվ գնումները դարձել են սպառման նոր նորմա։ Գոյություն ունի շատ հստակ պատճառ․ համացանցն ու սոցիալական ցանցերը մտածելու ժամանակ պարզապես չեն թողնում։

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տեսողական և էմոցիոնալ կոնտենտը մեծացնում է իմպուլսիվ գնումների հավանականությունը մինչև 70%-ով։ Մենք վճարում ենք կատարում՝ առանց համեմատելու գներն ու ուսումնասիրելու այլընտրանքները։ 


UGC և հետադարձ կապ 

Սոցիալական մեդիայի մեծագույն ուժերից մեկը՝ օգտատերերի կողմից ստեղծված կոնտենտը, վստահություն է ներշնչում։ Երբ մենք տեսնում ենք, որ ուրիշներն արդեն օգտվել են այդ ծառայությունից կամ ապրանքից, մեր կասկածները նվազում են։ Պատահական չէ, որ սպառողների 83%-ը վստահում է այլ օգտատերերի կարծիքին ավելի, քան բրենդային գովազդին։ Կարճ տեսանյութեր, ռեալ փորձառություն, իրական կարծիքներ․ ահա թե ինչն է այսօր ազդում մեր որոշումների վրա։

Երբ գիտակցում ենք այս մեխանիզմները, կարող ենք ավելի խելամիտ որոշումներ կայացնել, կազմել բյուջե, սահմանել գնումների չափ ու նպատակը։ Հետևաբար սոց․ մեդիան կարող է լինել ինչպես ռիսկային, այնպես էլ խելամիտ գործիք՝ ճիշտ մոտեցման դեպքում։
Իսկ եկամուտների և ծախսերի պլանավորման մասին մասին կարող ես կարդալ մեր այս բլոգում։ 

Կարդա նաև...

VR տեխնոլոգիաների կիրառումն աշխարհում

VR տեխնոլոգիաների կիրառումն աշխարհում

Վիրտուալ իրականության գաղափարն առաջին անգամ հայտնվել է դեռ համակարգիչների հայտնվելուց առաջ։ Այն նախատեսված էր օդաչուների համար։

Ինչպե՞ս 2026-ը դարձնել քո տարին

Ինչպե՞ս 2026-ը դարձնել քո տարին

«Վե՛րջ, հունվարի 1-ից նոր կյանք եմ սկսելու»: Եթե երբևէ այս արտահայտությամբ ես տարին ամփոփել, ապա այս բլոգը քեզ համար է: Կյանքն ամբողջությամբ փոխելու մեր ծրագրերը հաճախ մնում են անկատար: Արի այս տարի այլ կերպ վարվենք. պարզապես որոշենք, որ 2026-ը մեզ համար դարձնելու ենք անձնական կայուն աճի տարի:

Կատարում ենք օնլայն շոփինգ անվտանգ

Կատարում ենք օնլայն շոփինգ անվտանգ

Գնումներ կատարի՛ր հուսալի կայքերից: Եթե կայքի հղման անվան դիմաց չկա կողպեքի նշան, կամ այն չի սկսվում https-ով, ուրեմն շտապի՛ր լքել «տարածքը» առանց ցտեսություն ասելու:

  • Recent
  • Popular