You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot YouTube մոնետիզացիա. Ի՞նչ է այն և ինչպե՞ս գումար աշխատել դրանով - Ամերիա բլոգ
13Մրտ

YouTube մոնետիզացիա. Ի՞նչ է այն և ինչպե՞ս գումար աշխատել դրանով

 youtube monetization

YouTube-ը վաղուց պարզապես ժամանցային հարթակ չէ։ Այն դարձել է կրթության, բիզնեսի և եկամուտ ստեղծելու իրական գործիք։

Ավելին, հետազոտությունները ցույց են տալիս, որ դիտողների ավելի քան 70%-ը YouTube-ում տեսած բովանդակության շնորհիվ ավելի լավ է ճանաչում նոր բրենդներ և ծառայություններ։ Սա նշանակում է, որ որակյալ կոնտենտ ստեղծողները կարող են ոչ միայն լսարան հավաքել, այլ նաև իրական արժեք ստեղծել։ 

Հայաստանյան բովանդակություն ստեղծողները YouTube-ի մոնետիզացիայից (այս մասին արդեն պատմել ենք մեր այս բլոգում)  օգտվելու համար ստիպված էին օգտվել միջնորդ կազմակերպություններից կամ ալիքները գրանցել այլ երկրներում: Վերջերս տեղի ունեցավ մի կարևոր փոփոխություն, որը բարելավել է իրավիճակը. YouTube Partner Program-ն արդեն հասանելի է նաև  Հայաստանում։

Սա նոր հնարավորություն է վիդեոբլոգինգը սիրելի հոբբիից եկամուտի աղբյուրի վերածելու համար։

 

Մոնետիզացիայի միացման հիմնական պայմանները

YouTube Partner Program-ին միանալու համար ալիքը պետք է բավարարի մի քանի հիմանական չափանիշների.

1. Առնվազն 1000 բաժանորդ (Subscribers)

2. Վերջին 12 ամսում երկար տեսանյութերի առնվազն 4000 ժամ դիտում կամ վերջին 90 օրում Shorts ձևաչափով` 10 միլիոն դիտում

3. Ալիքը պետք է համապատասխանի YouTube-ի համայնքային կանոններին և ունենա ակտիվացված երկքայլ հաստատում (2-Step Verification)

 

Ինչպե՞ս ստանալ վճարումներ YouTube-ից

YouTube-ից փոխանցումները կատարվում են AdSense համակարգի միջոցով։

Վճարումներ ստանալու համար անհրաժեշտ է.

1. YouTube Studio-ից կապել ալիքը AdSense հաշվին. այն կարող ես գտնել YouTube Studio-ի վերևի ձախ անկյունում` Earn բաժնում:

2. Հաստատել քո ինքնությունը. քո ֆիզիկական հասցեն հաստատելու համար Google-ը փոստով կուղարկի PIN կոդ:

3. Ավելացնել բանկային տվյալները. որպես վճարման եղանակ սովորաբար օգտագործվում է միջազգային փոխանցման տարբերակը (Wire Transfer)։ Դրա համար անհրաժեշտ է տրամադրել բանկի SWIFT կոդը և քո հաշվեհամարը:

Լայֆհաք. օգտագործիր դոլարային հաշիվ, որպեսզի խուսափես արժույթի փոխանակման ընթացքում առաջացող հավելյալ ծախսերից։

Այս քայլերը, պահանջներն ու պայմաններն ավելի մանրամասն նկարագրված են Steps to getting paid և AdSense for YouTube ուղեցույցներում։

 

Ինչպե՞ս օրինականացնել եկամուտը Հայաստանում

Ձեռնարկատիրական գործունեություն իրականցնելու համար անհրաժեշտ է հաշվառվել պետական ռեգիստրում՝ որպես անհատ ձեռնարկատեր (ԱՁ) կամ կազմակերպություն: Այդպիսով դու օրինական ձևով կհայտարարագրես քո եկամուտները և կխուսափես հարկային խնդիրներից։

⚠️ Քանի որ հարկային օրենսդրությունը կարող է փոփոխվել, խորհուրդ ենք տալիս խորհրդակցել հաշվապահի կամ հարկային մասնագետի հետ։

 

Ի՞նչն է ազդում ցուցանիշների վրա

YouTube-ում եկամուտը մեծապես կախված է CPM-ից (Cost Per Mille)՝ այն գումարից, որը գովազդատուները վճարում են 1000 գովազդային դիտման համար։

CPM-ի վրա ազդում է մի քանի կարևոր գործոն.

  • Լսարանի աշխարհագրությունը (GEO)
    ԱՄՆ-ի և եվրոպական երկրների լսարանի համար գովազդի արժեքը սովորաբար ավելի բարձր է։
  • Լսարանի տարիքային խումբը
    Ավելի վճարունակ լսարան ունեցող ալիքները սովորաբար ունեն ավելի բարձր CPM։
  • Սեզոնայնությունը
    Տարեվերջին գովազդային բյուջեները մեծանում են, ինչի պատճառով CPM-ը նույնպես աճում է։
  • Տեսանյութի տևողությունը
    8 րոպեից ավելի տեսանյութերում հնարավոր է տեղադրել միջանկյալ գովազդներ (mid-roll ads), ինչը կարող է մեծացնել եկամուտը։

     

 

Ո՞ր թեմաներն են առավել եկամտաբեր

Որոշ թեմաներ ավելի բարձր CPM ունեն, քանի որ դրանց շուրջ մեծ գովազդային պահանջարկ կա։

Ամենաեկամտաբեր համարվող թեմաներից են.

  • անձնական ֆինանսներ և ներդրումներ,
  • տեխնոլոգիաներ և ծրագրային ապահովում,
  • կրթություն և օնլայն ուսուցում,
  • թվային մարքեթինգ,
  • առցանց եկամուտների ստեղծում,
  • առողջություն և բարեկեցություն:

Այս ոլորտներում գովազդատուները սովորաբար ավելի մեծ բյուջե են հատկացնում, ինչը կարող է բարձրացնել քո եկամուտը։

 

Ինչպե՞ս չձախողել

Եթե նոր ես սկսում YouTube ալիք վարել, կարևոր է ուշադրություն դարձնել մի քանի սկզբունքների.

Ընտրիր հստակ թեմա (niche)
Մի փորձիր խոսել ամեն ինչից․ կենտրոնացիր մեկ ոլորտի վրա և ձևավորիր քո հստակ լսարանը։

Պահպանիր հեղինակային իրավունքները
Օգտագործիր միայն թույլատրելի երաժշտություն և տեսանյութեր։

Կառուցիր հետևողական կոնտենտի ռազմավարություն.
Կանոնավոր հրապարակումները օգնում են ալիքին աճել և հասնել մոնետիզացիայի պահանջներին։

Եթե ունես հետաքրքիր գաղափարներ, գիտելիք կամ փորձ, որը կարող է օգտակար լինել ուրիշներին, YouTube-ը կարող է դառնալ այն հարթակը, որտեղ քո սիրելի գործը վերածվում է եկամուտի աղբյուրի։

Կարդա նաև...

Սեպտեմբերմեկյան չեքլիստ

Սեպտեմբերմեկյան չեքլիստ

Հիմա ուսումնական տարին արդյունավետ սկսելու, ժամանակը ճիշտ օգտագործելու և հստակ նպատակներ սահմանելու մասին պատմելու ժամանակն է: Քանի որ ուսումնական տարուն մնացին հաշված օրեր, մենք կազմել ենք քեզ անհրաժեշտ իրերի չեքլիստ:

Ներդրումային տոներն են մոտենում կամ Սանտա ռալլի

Ներդրումային տոներն են մոտենում կամ Սանտա ռալլի

Բազմաթիվ վերլուծաբաններ փորձում են բացատրել Սանտա ռալլիի պատճառները, ու դրա մի քանի տեսություն կա։

Սև ուրբաթը Հայաստանում․ 10 խորհուրդ գնումներին ընդառաջ

Սև ուրբաթը Հայաստանում․ 10 խորհուրդ գնումներին ընդառաջ

Այս տարի սև ուրբաթը լինելու է նոյեմբերի 28-ին, և գրեթե բոլոր խանութները խոստանում են «տարվա ամենամեծ զեղչերը»։ Բայց արդյո՞ք բոլոր առաջարկներն են իսկապես շահավետ: Պարզվում է` ոչ միշտ. SALE պիտակը պարզապես լավ մտածված մարքեթինգային հնարք է։

  • Recent
  • Popular