You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Ինչպե՞ս է քո անհատականությունն ազդում քո ֆինանսների վրա - Ամերիա բլոգ
30Հնվ

Ինչպե՞ս է քո անհատականությունն ազդում քո ֆինանսների վրա

 inchpes e qo anhatakanutyuny azdum qo financneri vra

 

Մարդու անհատականությունը կարող է բացատրել շատ բան, այդ թվում` ֆինանսական վարքագիծը։ Անհատականությունն ուսումնասիրելու ամենատարածված մոդելը The Big 5-ն է (OCEAN) ՝ Openness, Conscientiousness, Extraversion, Agreeableness, Neuroticism:

Այս մոդելը մարդկանց չի բաժանում տիպերի, այլ «չափում է» 5 հիմնական հատկանիշ, որոնք յուրաքանչյուր մարդու մոտ կարող են որոշ չափով ընդգծված լինել: Յուրաքանչյուր չափում մեզ պատմում է, թե ինչպես ենք մտածում, գործում, շփվում ուրիշների հետ, և վերջապես ինչպես ենք ընդունում ֆինանսական որոշումներ:

Այսօր Ամերիա բլոգում պատմում ենք, թե ինչ է նշանակում OCEAN-ի ամեն տարր և ինչ ազդեցություն կարող է ունենալ ֆինանսական որոշումների վրա:
 

Հատկանիշ

Ինչպիսին են

Ֆինանսական ուժեղ կողմը

Հնարավոր ռիսկը

Openness

Ստեղծարար, հետաքրքրասեր, ճկուն

Բաց են նոր ֆինանսական գաղափարների ու ոչ ավանդական ներդրումների համար

Կարող են տարվել չափազանց ռիսկային կամ փորձարարական տարբերակներով

Conscientiousness (Բարեխղճություն)

Կազմակերպված, նպատակասլաց, հետևողական

Խնայողություններ, պլանավորում, կայուն ֆինանսական վարք

Երբեմն դժվար են հարմարվում փոփոխություններին

Extraversion (էքստրավերտություն)

Կենսախինդ, շփվող, ինքնավստահ

Ավելի բարձր եկամուտ՝ սոցիալական հմտությունների շնորհիվ

Իմպուլսիվ ծախսեր, քիչ խնայողություն

Agreeableness (Բարյացակամություն)

Օգնող, անկեղծ, հաշտարար

Վստահելի հարաբերություններ

Սեփական ֆինանսական շահերի անտեսում

Neuroticism (Նեյրոտիզմ)

Զգայուն, տագնապային

Զգուշավորություն ռիսկի նկատմամբ

Էմոցիոնալ ծախսեր, ֆինանսական սթրես


Իսկ հիմա`  ավելի մանրամասն:
 

1. Openness

«Բաց» մարդիկ ստեղծարար են, հետաքրքրասեր ու ճկուն: Նրանք չեն սիրում միօրինակություն, գնահատում են գեղեցիկը և հակված են մտավոր խոր վերլուծությունների։ Սիրում են նոր գաղափարներ և հաճախ ներդրում են անում ոչ ավանդական գործիքներում: Ֆինանսական գրագիտությունը նրանց մոտ հիմնականում բարձր է, բայց սահմանափակ հնարավորություններ ունենալը չի քչացնում նրանց հետաքրքրասիրությունը կամ կյանքը լիարժեք ապրելու ցանկությունը:
 

2. Conscientiousness (բարեխղճություն)

Այս մարդիկ նպատակասլաց են, հետևողական, սիրում են կազմակերպվածություն: Նրանք ավելի գրագետ են ֆինանսական հարցերում, խուսափում են ռիսկից, խնայողություններ են անում և հետևում ֆինանսական պլաններին: Փաստորեն, կազմակերպվածությունը ֆինանսական հաջողության բանալին է: Միակ թուլությունը՝ երբեմն ճկուն չեն, դժվար են հարմարվում փոփոխություններին ու կողմնորոշվում անսպասելի իրավիճակներում:
 

3. Extraversion (էքստրավերտություն)

Էքստրավերտները կենսախինդ են, հեշտությամբ են կապեր հաստատում և սիրում են ուշադրության կենտրոնում լինել: Նրանց համար ռիսկը ոչ թե վախ է, այլ հնարավորություն: Այս մոտեցումը հաճախ հանգեցնում է ավելի բարձր եկամտի՝ շնորհիվ ինքնավստահության ու սոցիալական հմտությունների:
Բայց կա մի թաքնված վտանգ. նրանք հաճախ ավելի շատ են ծախսում սոցիալական փորձառությունների, ժամանցի ու «կարգավիճակ» ընդգծող բաների վրա: Իմպուլսիվ գնումները կարող են նվազեցնել խնայողությունները, անգամ եթե եկամուտը բարձր է:

 

4. Agreeableness (բարյացակամություն)

Բարյացակամ մարդիկ անկեղծ են, խելամիտ ու առանձնանում են ուրիշներին օգնելու պատրաստակամությամբ: Սա հրաշալի է անձնական հարաբերություններում, բայց ֆինանսական տեսանկյունից կարող է վնասել: Հանուն ընդհանուր շահի կամ խաղաղության նրանք հաճախ կարող են զիջել սեփական հետաքրքրությունները։ Նրանք հաճախ պարտքով գումար են տալիս ընկերներին կամ ընտանիքի անդամներին, համաձայնում ավելի ցածր աշխատավարձի ու ավելի շատ նվիրատվություններ են անում: Արդյունքում` կարող են կրճատել սեփական եկամուտը և դանդաղեցնել անձնական ֆինանսական աճը:

 

5. Neuroticism (նեյրոտիզմ)

Նեյրոտիկ մարդիկ զգայուն են բացասական հույզերի նկատմամբ և հաճախ ապրում են ֆինանսական սթրեսի մեջ: Այս գծի բարձր արտահայտվածությունը նշանակում է հակվածություն դեպի տագնապ և հուզական անկայունություն։ Նրանք նաև հակված են retail therapy-ի, ծախսում են փողը էմոցիոնալ տատանումները մեղմելու համար: Սա կարող է հանգեցնել պարտքերի կուտակման, ցածր եկամուտի և ֆինանսական որոշումների կայացման դժվարության:
 

Ոչ մի խառնվածք ինքնին լավ կամ վատ չէ ֆինանսական տեսանկյունից։ Կարևորն այն է, որ ճանաչես սեփական բնավորության առանձնահատկությունները և հաշվի առնես դրանք ֆինանսական որոշումներ կայացնելիս։

Կարդա նաև...

Ֆինանսական բարձիկ․  որ քունդ խաղաղ լինի, ապագադ՝ կայուն

Ֆինանսական բարձիկ․ որ քունդ խաղաղ լինի, ապագադ՝ կայուն

Կյանքը լի է անակնկալներով․ երբեմն հաճելի, երբեմն՝ ոչ այնքան։ Գործնական փոփոխություններ, հիվանդություն, անսպասելի իրավիճակներ կամ ուղղակի փչացած փոշեկուլ։ Հենց այս իրավիճակներում քեզ օգնության կգա ֆինանսական բարձիկը:

Ինչպե՞ս ստանալ սոցիալական ծախսերի փոխհատուցում մինչև 100 000 ֏ չափով

Ինչպե՞ս ստանալ սոցիալական ծախսերի փոխհատուցում մինչև 100 000 ֏ չափով

Վերջերս Հայաստանում ամենատարածված թեման եկամուտների պարտադիր հայտարարագրումն է: Դու էլ երևի արդեն գիտես, որ ամեն տարի պետք է ներկայացնես նախորդ տարվա քո եկամուտների հայտարարագիրը։

Ի՞նչ անել, որ տարին լավ սկսվի. ազգերն ու նրանց «հաջողության ավանդույթները»

Ի՞նչ անել, որ տարին լավ սկսվի. ազգերն ու նրանց «հաջողության ավանդույթները»

«Հունվարի 1-ից գնալու եմ մարզասրահ», «Սկսելու եմ առողջ սնվել», «Խնայելու եմ, որ ճամփորդության մեկնեմ», «Ամեն օր 10 էջ գիրք եմ կարդալու». էլ ի՞նչ ծրագրեր ես կազմում նոր տարվա համար, որոնք այդպես էլ ծրագիր են մնում:

  • Recent
  • Popular