You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Սեպտեմբերմեկյան չեքլիստ - Ամերիա բլոգ
28Օգս

Սեպտեմբերմեկյան չեքլիստ

3D illustration of document on the pink background

Հիմա ուսումնական տարին արդյունավետ սկսելու, ժամանակը ճիշտ օգտագործելու և հստակ նպատակներ սահմանելու մասին պատմելու ժամանակն է: Քանի որ ուսումնական տարուն մնացին հաշված օրեր, մենք կազմել ենք քեզ անհրաժեշտ իրերի չեքլիստ:

Գրենական պարագաներ

Նոթատետր

✔ Գրիչ, մատիտ, մարկեր

✔ Կպչուն թղթեր

✔ Ամրակ, թղթապանակ

✔ Օրացույց կամ թվային Planner

Համակարգիչ

Համոզվիˊր, որ նոր ուսումնական տարուն ընդառաջ համակարգիչդ սարքին է և աշխատում է անխափան: Չէ՞ որ դա քո հետազոտական աշխատանքների անդավաճան ընկերն է:

Ուսապարկ կամ համակարգչի պայուսակ

Եթե դեռ չունես, ապա նորաոճ տարբերակներ կարող ես գտնել այստեղ:

Աքսեսուարներ

✔ Power bank

✔ Ականջակալներ

Հարմարավետ տարածք

✔ Սեղան ու հարմարավետ աթոռ

✔ Լուսավոր տարածք` կարդալու և սովորելու պրոցեսը հաճելի և արդյունավետ դարձնելու համար

Հագուստ և կոշիկ

Ընտրիˊր այնպիսի հագուստ, որը կընդգծի քո ոճը, բայց միևնույն ժամանակ կհամապատասխանի քո ուսանողական կյանքի ռիթմին: Թեթև շապիկներ, հարմարավետ զգեստներ կարող ես գտնել liooli-ում: Ի դեպ, այստեղ նաև գործում են զեղչեր Converse կեդերի համար:

Առողջ մարմին, առողջ միտք

✔ Ջրի շիշ, որ միշտ քեզ հետ կլինի

✔ Լանչ բոքս, եթե ընդմիջումդ համալսարանում ես անելու

Իսկ գրենական պարագաների կամ նորաձև լուքեր գնելու մասին չեքլիստը տես ներքևում։

Նախապատրաստիˊր այն տարածքը, որտեղ սովորելու ես: Լուսավոր  սենյակը, ճիշտ տեղում դրված գրասեղանն աշխատունակության և արդյունավետության գրավականներից են:

Ծանոթացիˊր կրթական ծրագրին, եթե քո ուսումնական հաստատությունն իր կայքէջում տեղադրել է այն: Նախապես ուսումնասիրիˊր, թե ինչ առարկաներ ու թեմաներ ես ուսումնասիրելու այս կիսամյակ: Սա կօգնի հասկանալ` ինչ սպասել այս տարուց:

Նպատակնեˊր սահմանիր: Քո առջև դիˊր նպատակներ, որոնք ամեն անգամ կմղեն քեզ առաջ, երբ որոշես թուլանալ կամ ընկրկել:

Պլանավորիˊր: Ստեղծիր պլան, որտեղ նշված կլինի, թե ամեն առարկային որքան ժամանակ պետք է հատկացնես: Սա կօգնի նաև պահպանել համալսարան-կյանք բալանսը:

Եթե նոր ես առաջին կուրս գնալու, ապա ծանոթացիˊր համալսարանի կառուցվածքին և հնարավորություններին` գրադարան, ուսանողական խորհուրդ, համակարգչային սենյակ և այլն:

Պլանավորի'ր ֆինանսներդ: Սկսիˊր Ամերիայի ուսանողական քարտը պատվիրելուց: Մանրամասներն այստեղ են:

Կարդա նաև...

Կարթ՝ ձկան փոխարեն․ 9 գործիք փոքր բիզնեսի համար

Կարթ՝ ձկան փոխարեն․ 9 գործիք փոքր բիզնեսի համար

Ավտոմատացնել կարելի է գրեթե ամեն ինչ, ընդ որում, բիզնեսը հիմնելու հենց առաջին օրվանից։ Սակայն լինում են դեպքեր, երբ փոքր բիզնեսի ավտոմատացումը ծայրահեղ անհրաժեշտություն է։ 

Ինչպես լավացնել ուղեղի աշխատանքը

Ինչպես լավացնել ուղեղի աշխատանքը

Ուղեղը մարմնի ծավալի ընդամենը 2%-ն է կազմում, բայց կառավարում է մեր ամբողջ մարմինը:

Սոցիալական հարթակները և բլոգինգը` որպես եկամուտի աղբյուր

Սոցիալական հարթակները և բլոգինգը` որպես եկամուտի աղբյուր

Դժվար է չհամաձայնել, որ սոցիալական հարթակներն այսօր մեծ դերակատարում ունեն անհատների ու բիզնեսի կյանքում։ Տեխնոլոգիական զարգացմանը համընթաց` սոցիալական հարթակներն օրեցօր ընդլայնում են իրենց հնարավորություններն ու ծառայությունների շրջանակը:

  • Recent
  • Popular