You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Ինչպե՞ս մոտիվացնել աշխատակիցներին - Ամերիա բլոգ
10Հկտ

Ինչպե՞ս մոտիվացնել աշխատակիցներին

moloraky sirum e hogatar mardkanc

 

Թիմի հաջողությունն առաջին հերթին կախված է մարդկանցից։ Ներգրավված և մոտիվացված աշխատակիցները կազմակերպության արդյունավետության առանցքային գործոններից են։

 

Մոտիվացիայի կարևորությունը անձնակազմի կառավարման մեջ

Աշխատակիցների ներգրավվածության մակարդակն ամբողջ աշխարհում նախորդ տարի նվազել է 2%-ով՝ հասնելով 21%-ի։ Դա հանգեցրել է արտադրողականության նվազման և համաշխարհային տնտեսությանը հասցրել շուրջ 438 միլիարդ դոլարի վնաս։ 
Աշխատակիցների մոտիվացիան ուղղակիորեն ազդում է արտադրողականության, համագործակցության և հաճախորդների բավարարվածության վրա։ Այնպես որ, մոտիվացիան պետք է դիտարկել ոչ թե որպես հավելյալ արժեք, այլ որպես կազմակերպական մշակույթի հիմնասյուն։ 

 

Բացահայտիր` ինչն է մոտիվացնում քո աշխատակիցներին

Մարդիկ տարբեր են: Մեկին մոտիվացնում է աճի հնարավորությունը, մյուսին՝ թիմային միջավայրը։

 

Առաջին քայլը հասկանալն է՝ ինչն է իրականում կարևոր քո թիմի համար․

💬 Նրանց համար առաջնային է մասնագիտական հմտությունների բարելավո՞ւմը,
💬 գնահատված զգա՞լը,
💬 թե՞ առավել կարևոր է ճկուն գրաֆիկն ու աշխատանք-կյանք հավասարակշռությունը։

 

Աշխատակիցների մոտիվացիայի աղբյուրը բացահայտելուց հետո փորձիր ներդնել արդյունավետ խրախուսման համակարգ`

🎁 բոնուսներ՝ կատարված աշխատանքի արդյունքների հիման վրա,
💚 առողջապահական ապահովագրություն կամ հավելյալ արտոնություններ,
📚 շարունակական զարգացում և որակավորման բարձրացման հնարավորություն:

 

Ինչպե՞ս մոտիվացնել աշխատակիցներին` առանց մեծ ծախսերի

Հիշիր` ոչ նյութական մոտիվացիան հաճախ ավելի կայուն է, քան դրամական պարգևատրումները:

🌱 Ճկուն աշխատանքային գրաֆիկ․ առաջնային կարևորություն տուր ոչ թե աշխատավայրում անցկացրած ժամանակին, այլ արդյունքին։ 
🌱 Գնահատված աշխատանք․ օրինակ` շաբաթական կամ ամսական կտրվածքով օր որոշիր` նշելու աշխատակիցների հաջողությունները և շնորհավորելու մասնագիտական նվաճումները: 
🌱 Գաղափարների փոխանակում և team-building-ներ․ փորձիր կազմակերպել թիմային հանդիպումներ ոչ ֆորմալ միջավայրում կամ «brainstorming» սեսիաներ, որտեղ բոլորը կարող են ազատ արտահայտել իրենց կարծիքներն ու առաջարկները:
🌱 Անձնական աճի աջակցություն․ առաջարկիր դասընթացներ, փոդքասթեր, տեսանյութեր կամ գրքեր, որոնք աշխատակիցները կարող են թե’ ինքնուրույն ուսումնասիրել, թե’ մասնակցել:
Այս քայլերը քեզ թույլ կտան բարձրացնել աշխատակիցների մոտիվացիան առանց մեծ ֆինանսական ներդրումների` միաժամանակ ստեղծելով վստահելի աշխատանքային միջավայր։

 

Սահմանիր հստակ նպատակներ և գնահատիր արդյունքները

Մարդիկ մոտիվացված են, երբ տեսնում են իրենց աշխատանքի արդյունքը։ Հստակ նպատակներն ու չափելի արդյունքները օգնում են աշխատակցին հասկանալ իր դերը ընդհանուր հաջողության մեջ։ BlessingWhite Research-ի հարցման մասնակիցների 20%-ը նշել է, որ իրենց աշխատանքի արդյունավետությունը կբարձրանար, եթե նրանք ունենային ավելի հստակ պատկերացում իրենց պարտականությունների և կազմակերպության նպատակների մասին։ 

 

Ի՞նչ սխալներից է պետք խուսափել անձնակազմը կառավարելիս 

🚫 Micromanagement (չափից շատ վերահսկողություն)․ աշխատակիցների ամեն քայլափոխը հսկելը հանգեցնում է ինքնուրույնության և ինքնավստահության կորստի։
🚫 Կարծիքի անտեսում․ աշխատակիցների ներգրավվածությունը նկատելիորեն կարող է նվազել, երբ իրենք զգում են, որ իրենց ձայնը լսելի չէ։
🚫 Կողմնակալ վերաբերմունք․ սուբյեկտիվ հիմունքներով որոշ աշխատակիցների նկատմամբ դրական վերաբերմունքը կարող է անարդարության զգացում առաջացնել մյուս աշխատակիցների մոտ և խարխլել թիմի համերաշխությունը։
🚫 Չգնահատված աշխատանք. ոչ մի աշխատակից չի մնա մոտիվացված, եթե իր ջանքերը չեն նկատվում։
🚫 Հաղորդակցման պակաս. չարդարացված սպասումները և ոչ հստակ նպատակները բերում են հիասթափության։

Անձնակազմի կառավարումը միայն գործընթաց չէ, այլ մշակույթ։ Երբ յուրաքանչյուր աշխատակից զգում է, որ իրեն վստահում են, լսում և գնահատում, թիմը դառնում է երկարաժամկետ հաջողության շարժիչ ուժ:
 

Կարդա նաև...

Ո՞ր մուլտֆիլմերն են օգնում ֆինանսապես ավելի գրագետ դառնալ

Ո՞ր մուլտֆիլմերն են օգնում ֆինանսապես ավելի գրագետ դառնալ

Հոգեբաններն ասում են՝ երեխաներին գումար պետք է տալ փոքր տարիքից, թույլ տալ տնօրինել սեփական միջոցները՝ ծախսել ըստ անհրաժեշտության ու խնայել։

Ի՞նչ POS տերմինալ ընտրել  բիզնեսի համար

Ի՞նչ POS տերմինալ ընտրել բիզնեսի համար

Եթե արդեն ունես քո բիզնեսը, ժամանակն է մտածելու վճարումների ընդունման գործիքների մասին: Առանց POS-երի գործն առաջ չի գնա: Ինքդ էլ տեսնում ես, թե անկանխիկ վճարումները որքան տարածված են այսօր:

Ֆինանսական  բառարան․ վարկեր

Ֆինանսական բառարան․ վարկեր

Սպառողական վարկ, վարկային գիծ, օվերդրաֆտ, հիփոթեք  և այլն․ սրանք բոլորը վարկատեսակներ են, որոնք թեև բնույթով նման են, սակայն  ունեն բազմաթիվ տարբերություններ։

  • Recent
  • Popular