You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Ի՞նչ POS տերմինալ ընտրել բիզնեսի համար - Ամերիա բլոգ
12Հլս

Ի՞նչ POS տերմինալ ընտրել բիզնեսի համար

inchpes a tvajine poxarinum qo kyanqe

Եթե արդեն ունես քո բիզնեսը, ժամանակն է մտածելու վճարումների ընդունման գործիքների մասին: Առանց POS-երի գործն առաջ չի գնա: Ինքդ էլ տեսնում ես, թե անկանխիկ վճարումները որքան տարածված են այսօր: Տնից դուրս գալիս մարդիկ արդեն ոչ միայն դրամապանակ, այլև քարտ չեն վերցնում: Վճարումները սմարթֆոնով են կատարում․ կցում են քարտը Apple/Google Pay-ին կամ վճարում QR կոդով: Ստացվում է` քո պոտենցիալ հաճախորդը կարող է դուրս գալ տնից ու միայն սմարթֆոն վերցնել, և քո բիզնեսը պիտի պատրաստ լինի նրան սպասարկելուն:
Անկանխիկ վճարումները նաև օրենքի պահանջ են: Ըստ հարկային օրենսգրքի` ՀԴՄ ունենալու պարտավորություն ունեցող բոլոր բիզնեսները պետք է ապահովեն նաև անկանխիկ վճարման տարբերակ: Այս պահանջը չի տարածվում միայն կրպակների վրա:
Դե ինչ, դու արդեն ունես քո բիզնեսը և գիտակցում ես, որ քեզ POS է պետք: Իսկ ո՞րն ընտրել:
Այսօր Ամերիա բլոգում պատմելու ենք POS տերմինալների տեսակների մասին, որ դու կարողանաս ճիշտ ընտրություն կատարել:

 

ՀԴՄ POS

Ենթադրենք` դու ունես փոքրիկ կրպակ  և որոշել ես բանջարեղեն վաճառել։ Քանի որ նոր ես սկսում քո բիզնեսը, հստակ չես կարող ասել, թե ամսական որքան շրջանառություն կունենաս: Այս դեպքում կարող ես POS ծառայությունն ակտիվացնել հենց ՀԴՄ-ի վրա:
 

  • Կօգտվես ծառայությունից` անկախ շրջանառության ծավալից
  • Առանձին POS տերմինալի ու ՀԴՄ սարքի փոխարեն կունենաս մեկ սարք, որով նաև կտպես կտրոնը
  • Համակարգը շատ պարզ է աշխատում. հետևաբար ստիպված չես լինի երկար-բարակ սովորել
  • Ծառայությունն ակտիվացնելու հայտը կարող ես ուղարկել օնլայն

POS

 

PhonePOS

Եթե բիզնեսդ անընդհատ «շարժման մեջ է», քեզ պետք է PhonePOS: Օրինակ` դու ունես օնլայն խանութ սոցհարթակներում. կատարում ես առաքումներ, և մարդիկ հենց առաքման հասցեում են վճարում: Կամ մասնակցում ես միջոցառումների ու վճարումներն ընդունում ես միջոցառման վայրում: Որպեսզի ամեն անգամ քեզ հետ չտանես POS տերմինալը կամ ՀԴՄ-ն, ընդամենը կարող ես քո հեռախոսում ակտիվացնել  PhonePOS-ը: Անհրաժեշտ է միայն, որ այն լինի Android 8.1 կամ ավելի բարձր դասի, NFC ունեցող սմարթֆոն: Այս դեպքում քո սմարթֆոնը քո տերմինալն է: PhonePOS-ն ունի նաև այլ առավելություններ.
 

  • Աշխատում է թե′ սմարթֆոնի, թե′ պլանշետի վրա
  • Անբավարար շրջանառության դեպքում միջնորդավճար չի գանձում
  • Գեներացնում է վճարման կտրոն և ուղարկում հաճախորդի էլ. հասցեին
  • PhonePOS-ն ակտիվացնելու հայտը կարող ես ուղարկել օնլայն

 


 

POS տերմինալ

Եթե բիզնեսդ մեծ է, ունի մեծ շրջանառություն, կարող ես ընտրել POS տերմինալ: 
 

  • Սարքը տրամադրում և սպասարկում է բանկը
  • POS-երն ավելի արագ են աշխատում, ինչը թույլ է տալիս ավելի արագ սպասարկել հաճախորդներին
  • POS տերմինալ ստանալու և ակտիվացնելու հայտը կարող ես ուղարկել օնլայն

POS


Այս դեպքում պիտի հաշվի առնես, որ եթե POS տերմինալով իրականացված ամսական շրջանառությունը փոքր է 1 000 000 դրամից, ստիպված կլինես ամսական 5000 դրամ վճարել սպասարկման համար:
Այսպիսով` տերմինալի ընտրությունը կախված է քո գործունեության բնույթից և շրջանառությունից: Եթե բիզնեսդ նոր է, իսկ շրջանառությունը` անկանխատեսելի, քեզ պետք է ՀԴՄ POS: Եթե բիզնեսդ այնպիսին է, որ վճարումները պետք է տարբեր տեղերում ընդունես, քեզ պետք է PhonePOS: Իսկ եթե ունես մեծ շրջանառություն և շատ հաճախորդներ, քեզ պետք է POS տերմինալ, որ արագ սպասարկես հաճախորդներին: 

Կարդա նաև...

BNPL. Գնիր հիմա, վճարիր հետո

BNPL. Գնիր հիմա, վճարիր հետո

Աշխատավարձ ստանամ, կգնեմ այս կոշիկը: Ծանո՞թ արտահայտություն է: Բայց ինչո՞ւ սպասել աշխատավարձին, եթե կարող ես գնումդ կատարել հենց նույն պահին, եթե անգամ դեռ չունես ամբողջ գումարը: Հենց այս տրամաբանությունն է Buy Now Pay Later (BNPL) մոդելի հիմքը՝ «Գնիր հիմա, վճարիր հետո»։

Ինչպե՞ս խելամիտ ծախսել աշխատավարձը

Ինչպե՞ս խելամիտ ծախսել աշխատավարձը

Աշխատավարձի օրը միշտ էլ սպասված է․ այն մեզ տալիս է ֆինանսական ազատության զգացում ու պլանավորած ծախսերը իրականացնելու հնարավորություն։ Երբեմն այս ամենը վերածվում է նրա, ինչ հոգեբանները կոչում են payday euphoria կամ reward effect` կարճատև ուրախության ալիք, որը մեզ դրդում է անհարկի ծախսերի։

Ինչպե՞ս կազմել ճանապարհորդության բյուջե

Ինչպե՞ս կազմել ճանապարհորդության բյուջե

Ճամփորդության բյուջեի պլանավորում անելու համար առաջին հերթին անհրաժեշտ է ուսումնասիրել ու համեմատել, գտնել արդեն բացահայտված ճանապարհները ու լսել ընկերներին, բարեկամներին կամ բլոգերներին, որոնք արդեն անցել են այդ երթուղիով:

  • Recent
  • Popular
  • Ինչպե՞ս ճիշտ ընտրել վճարային քարտ

    Իսկ դու գիտ՞ես, որ քո քարտի վրայի թվերը պարզապես թվեր չեն: Դրանց մեջ «թաքուն» ամփոփված են քարտի տեսակը, թողարկման երկիրը, վճարային համակարգը և այլ տեխնիկական մանրամասներ։
  • Առողջ կենսակերպ 24/7 ռեժիմով աշխարհում

    Աշխարհն ապրում է 24/7 ռեժիմով։ Աշխատանք-կյանք բալանսը գտնելու ընթացքում մենք փորձում ենք աշխատել, շփվել ընտանիքի ու ընկերների հետ, մարզվել, ժամանցի վայրեր այցելել, պարզապես ապրել ու վայելել կյանքը:
  • Սև ուրբաթը Հայաստանում․ 10 խորհուրդ գնումներին ընդառաջ

    Այս տարի սև ուրբաթը լինելու է նոյեմբերի 28-ին, և գրեթե բոլոր խանութները խոստանում են «տարվա ամենամեծ զեղչերը»։ Բ...
  • Ինչպե՞ս հոբբին վերածել բիզնեսի

    5 քայլ սիրելի զբաղմունքը եկամուտի աղբյուր դարձնելու համար:Բոլորիս կյանքում կա մի բան, որը անում ենք սիրով՝ առանց ժամանակի մասին մտածելու․ կարուձև, նկարչություն, blogging կամ կերակուրների պատրաստում։