
Amazon-ից գնում ես կատարում ու հասնում վճարման փուլ. հարց է առաջանում` «Վճարել դրամո՞վ, թե՞ դոլարով»: Հենց այս պահին դու փաստացի ընտրում ես ավելի շատ վճարելու և խնայելու միջև:
Այսօր Ամերիա բլոգում պատմում ենք, թե միջազգային հարթակներում որ արժույթով վճարելն է առավել շահավետ և ինչու:
Նախ լայֆհաքը. միջազգային օնլայն հարթակներից գնումներ կատարելիս որպես վճարման արժույթ ընտրիր դոլար, որ խնայես։
Իսկ հիմա ավելի մանրամասն այն մասին, թե ինչպես է սա աշխատում:
Ի՞նչ է լինում, երբ ընտրում ես դրամ
Գումարը դրամով ցույց տալու համար միջազգային հարթակները սովորաբար իրենք են դոլարը փոխարկում դրամի: Արդյունքով` փոխարկումը կատարվում է ավելի բարձր փոխարժեքով ու ավելանում են այլ վճարներ։ Վճարման ենթակա գումարը փաստացի մեծանում է, և $100-ի փոխարեն տեսնում և վճարում ես, օրինակ, 39 000 ֏:
Ի՞նչ է լինում, երբ ընտրում ես դոլար
Դոլար ընտրելու դեպքում փոխարկումը կատարվում է շատ ավելի ցածր փոխարժեքով, որովհետև այն կատարում է քո բանկը: Այս դեպքում դու տեսնում ես $100, բայց քո հաշվից դուրս է գրվում, օրինակ, 38 000 ֏:
Այս հարթակները սովորաբար վճարման պահին առաջարկում են ընտրել արժույթը։ Եթե հասանելի է USD կամ EUR, ընտրիր դրանք, որ խնայես մոտ 2%։
Որտե՞ղ պետք է օգտվես այս լայֆաքից
Կիրառիր լայֆհաքը ցանկացած միջազգային հարթակում, որտեղ պետք է վճարում կատարես: Օրինակ`
Ինչու՞ է սա կարևոր
Փոքրիկ ծախսերն իրականում գումարվում ու դառնում են կլորիկ գումար։ Եթե հաճախ ես պատվերներ կատարում, արժույթի ճիշտ ընտրությունը դառնում է ֆինանսական սովորություն, որն էլ լավ է ազդում քո բյուջեի վրա։
Օնլայն գնումների մասին խոսելիս չի կարելի բաց թողնել անվտանգության կետը: Այս բլոգում էլ պատմել ենք, թե ինչին պիտի ուշադրություն դարձնես, որ օնլայն գնումներդ անվտանգ լինեն և այս առումով էլ «թանկ չնստեն»:
«Հունվարի 1-ից գնալու եմ մարզասրահ», «Սկսելու եմ առողջ սնվել», «Խնայելու եմ, որ ճամփորդության մեկնեմ», «Ամեն օր 10 էջ գիրք եմ կարդալու». էլ ի՞նչ ծրագրեր ես կազմում նոր տարվա համար, որոնք այդպես էլ ծրագիր են մնում:
Արհեստական բանականություն, ավտոմատացում, նորարարական տեխնոլոգիաներ․ աշխարհը շարունակում է արագ փոխվել, աշխատաշուկան՝ ևս։ Տասնյակ մասնագիտություններ նոր են առաջանում, որոշները՝ անհետանում։
Պատահե՞լ է, որ սոցիալական ցանցերն ես թերթում, հետո հայտնվում օնլայն խանութում, իսկ մի քանի րոպե անց արդեն մտածում ես՝ «Լավ, ինչո՞ւ չգնեմ»։
Կամ աշխատանքային ծանր օրվանից հետո որոշում ես քեզ «մի փոքր ուրախացնել» և տուն ես վերադառնում հերթական ոչ այնքան անհրաժեշտ գնումով։