You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot 10 խորհուրդ ընտանիքի հետ որակյալ ժամանակ անցկացնելու համար - Ամերիա բլոգ
31Հկտ

10 խորհուրդ ընտանիքի հետ որակյալ ժամանակ անցկացնելու համար

10 xorhurd yntaniqi het vorakyal jamanak anckacnelu hamar

Սիրելիների հետ անցկացրած ժամանակը միշտ էլ ասոցացվում է ջերմության, հանգստության և սիրո հետ: Բայց գիտեի՞ր, որ այն նաև բարելավում է հոգեկան և ֆիզիկական առողջությունը:

Մոտ 458 000 մարդու շրջանում իրականացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ընտանիքի և ընկերների հետ անցկացրած որակյալ ժամանցը ոչ միայն բարձրացնում է կյանքի որակը, այլ նաև նվազեցնում է սթրեսն ու միայնության զգացողությունը:

Այսօր Ամերիա բլոգում պատմում ենք` ինչպես անցկացնել որակյալ ժամանակ ընտանիքի անդամների և ընկերների հետ:
 

Ինչո՞ւ է կարևոր սիրելիների հետ անցկացրած ժամանակը
 

Հարազատների և ընկերների հետ շփումը`

Նվազեցնում է սթրեսը: Մի քանի անկեղծ խոսք ու ժպիտ, և բոլոր անհանգստությունները կարծես անհետանում են։

Բարելավում է հոգեկան առողջությունը: Մեկուսացված լինելը կարող է առաջացնել դեպրեսիա։ Իսկ ընտանիքի կամ ընկերների աջակցությունը նվազեցնում է միայնության զգացումը։

Բարձրացնում է ինքնագնահատականը: Սիրելիների ներկայությունը մեզ հիշեցնում է մեր կարևորության մասին: Երբ շրջապատված ես այն մարդկանցով, ովքեր քեզ հավատում ու գնահատում են, ինքնավստահությունն ինքնաբերաբար աճում է։ Իսկ բացասական միջավայրը կարող է թուլացնել հավատը սեփական ուժերի նկատմամբ։

Բարելավում է ֆիզիկական առողջությունը: Ներդաշնակ ընտանեկան կամ ընկերական հարաբերությունները դրական ազդեցություն ունեն մարդկանց առողջական վիճակի վրա, նվազեցնում են սրտանոթային հիվանդությունների ռիսկը և նպաստում երկար կյանքին։

 

Պարզ գաղափարներ ընտանեկան ժամանցի համար
 

Որակյալ ժամանց ունենալու համար ամենևին էլ մեծ ծախսեր պետք չեն։ Երբեմն ամենահիշարժան պահերը հենց ամենապարզ գաղափարներից են ծնվում:

  • Միասին մարզվեք կամ զբոսնեք ու զրուցեք
  • Միասին պատրաստեք սիրելի ուտեստը․ համեղ կերակուրը միավորում է բոլորին
  • Խաղացեք սեղանի խաղեր (Uno, Monopoly, Alias)․ խաղերի ժամանակ ուրախ մթնոլորտը երաշխավորված է
  • Կազմակերպեք պիկնիկ բնության գրկում
  • Ոչ աշխատանքային օրերին մասնակցեք արշավների կամ որևէ հետաքրքիր վայր բացահայտեք

Այս փոքր սովորությունները ժամանակի ընթացքում կարող են վերածվել ընտանեկան ավանդույթների և լցնել կյանքը երջանիկ հիշողություններով։

 

Թող տեխնոլոգիաները միավորեն, ոչ թե բաժանեն
 

Երբեմն հեռավորությունը թույլ չի տալիս ժամանակ անցկացնել հարազատների հետ։ Նման դեպքերում օգնության են հասնում տեխնոլոգիաները:

Մի հետաքրքիր միտք ունենք 💡

Կարող ես ձեռք բերել թվային լուսանկարի շրջանակներ որոնց մեջ ցուցադրվող նկարը հնարավոր է հեռավար փոփոխել աշխարհի ցանկացած կետից։

Դրանց միջոցով կարելի է՝

  • Ավելացնել գրառումներ կամ վերնագրեր
  • Ստեղծել ալբոմներ և ցուցակներ
  • Կառավարել ցուցադրվող բովանդակությունը

Հիշիր` տեխնոլոգիաները չեն կարող փոխարինել կենդանի շփմանը։ Թույլ մի տուր, որ էմոջիները փոխարինեն իրական ժպիտներին։

 

Փոքր ավանդույթներ՝ մեծ հիշողությունների համար
 

Ամենաամուր կապերը ստեղծվում են ոչ թե հատուկ առիթներին, այլ առօրյայում:

Սովորություն դարձրեք`

  • Համատեղ նախաճաշել ամեն կիրակի
  • Կազմակերպել ընտանեկան խաղերի փոքրիկ երեկոներ
  • Ընտանիքով կինոթատրոն, ներկայացում կամ համերգ գնալ

Desktop/Tablet Image

 

  • Ամեն շաբաթ գրի առնել փոքրիկ նպատակներ, որոնք պատրաստվում եք իրագործել ընտանիքով և փակցնել տեսանելի հատվածում
  • Ընտանիքով «թվային դետոքս»-ի օր հայտարարել` առանց հեռախոսների և սոցցանցերի
     

Սիրելիների հետ որակյալ ժամանակ անցկացնելը կարող է փոխել ոչ միայն տրամադրությունը, այլև կյանքի որակը։ Սկսիր փոքր քայլերից` մեկ ընթրիք, մեկ խաղ կամ մեկ զբոսանք: Այս ավանդույթները կհարստացնեն քո առօրյան և կդառնան այն պահերը, որոնք երանությամբ կհիշես անգամ շատ տարիներ հետո։

 

Կարդա նաև...

Ինչպե՞ս զարգացնել քննադատական մտածողությունը

Ինչպե՞ս զարգացնել քննադատական մտածողությունը

Ինչի՞ համար է քննադատական մտածողությունը․ որ կարողանաս մեկնաբանել, գնահատել, վերլուծել փաստերն ու տեղեկատվությունը։

Ֆինանսական ի՞նչ հարցեր չտալ զրուցակցին

Ֆինանսական ի՞նչ հարցեր չտալ զրուցակցին

Անձնական ֆինանսներին վերաբերող թեմաներին շատ նրբանկատորեն է պետք մոտենալ: Եթե չես ուզում փչացնել հարաբերություններդ զրուցակցիդ հետ, ապա պետք է խուսափես ֆինանսների վերաբերյալ հարցեր տալուց.

Հանգստից աշխատանք. ինչպե՞ս անցում կատարել առանց սթրեսի

Հանգստից աշխատանք. ինչպե՞ս անցում կատարել առանց սթրեսի

Արձակուրդից հետո պլանավորել էիր աշխատանքը վերսկսել նոր էներգիայով և ոգևորությամբ, ճի՞շտ է: Բայց իրականությունը մի փոքր այլ է. դու քնկոտ ես ու դժվարությամբ ես կենտրոնանում: 

  • Recent
  • Popular