16Օգս
Ինչպե՞ս գտնել ֆինանսավորում բիզնեսի համար

Յուրաքանչյուր բիզնես սկսվում է հետաքրքիր գաղափարից: Սակայն միշտ չէ, որ բոլոր հանգամանքները հօգուտ մեզ են դասավորվում: Օրինակ` ֆինանսական ոչ բավարար միջոցներ, շուկայի փոփոխություններ և այլն:
Եթե ունես գաղափար, կազմել ես բիզնես պլանն ու կատարել ծախսերի կանխատեսումներ, ուրեմն պետք է մտածել ֆինանսավորում գտնելու մասին: Ամենից առաջ դու պետք է ունենաս 4 հարցի պատասխան` ինչի՞ համար, ինչքա՞ն, որտեղի՞ց և ինչպե՞ս:
✔️ Ինքնաֆինանսավորում
Առաջին տարբերակը սեփական կապիտալի կամ խնայողությունների օգտագործումն է: Այս կերպ դու կարող ես պահպանել լիակատար վերահսկողություն և ինքդ կրել հնարավոր բոլոր ռիսկերը:
✔️ Ներդրումներ
Վենչուրային հիմնադրամներ
Հիմնադրամները հիմնականում միջոցներ են ներդնում բիզնեսի սկզբնական փուլերում և նորարարական նախագծերում` գիտություն, ՏՏ, հեռահաղորդակցություն, էներգախնայող համակարգեր: Այստեղից է ծագել անվանումը` «venture» անգլերեն նշանակում է ռիսկային նախաձեռնություն, այնպիսին, որը կարող է կա´մ գերշահույթ ունենալ, կա´մ վնասներ կրել:
Ի տարբերութուն սովորական վարկերի` այս եղանակով ներդրում անելիս չի պահանջվում գրավ կամ ապահովություն, առկա է ներդրվող գումարի մեծ չափ, և ներդրողը կարող է մասնակցել որոշումների կայացմանը:
✔️Տեղական և միջազգային կազմակերպություններ
Դու կարող ես դիմել տեղական և միջազգային տարբեր կազմակերպությունների, որոնք ունեն բարեգործական, սոցիալ-հասարակական ուղղվածություն, դրամաշնորհային ծրագրեր: Ներկայացնելով քո բիզնես պլանն ու նպատակները` գուցե հենց քո ձեռնարկությունը հաղթի դրամային մրցանակը:
✔️ Վարկավորում և ֆինանսավորման գործիքներ
Կախված ֆինանսավորման նպատակից` դու կարող ես օգտվել բանկային կարճաժամկետ կամ երկարաժամկետ վարկերից, ֆինանսավորման տարաբնույթ գործիքներից, որոնք առաջարկում են բանկերը:
Ավելին իմանալու համար սեղմի՛ր այստեղ:
Կարդա նաև...
Ի՞նչ անել, երբ աշխատանքն արդեն սպասում է, բայց տոնական տրամադրությունը դեռ քեզ չի լքել: Քո գլխում դեռ տոնածառի ու տոնական լույսերի փայլերն են, նվերներ բացելու ձայներն ու համեղ ուտեստների բույրերը, իսկ թասքերն ու դեդլայներն արդեն սպասում են:
YouTube-ը վաղուց պարզապես ժամանցային հարթակ չէ։ Այն դարձել է կրթության, բիզնեսի և եկամուտ ստեղծելու իրական գործիք։ Ավելին, հետազոտությունները ցույց են տալիս, որ դիտողների ավելի քան 70%-ը YouTube-ում տեսած բովանդակության շնորհիվ ավելի լավ է ճանաչում նոր բրենդներ և ծառայություններ։
«Ի՞նչ ես դառնալու, երբ մեծանաս»․ անցյալում, ներկայում ու ապագայում այս հարցի պատասխաններն այնքա~ն տարբեր կարող են լինել: Ավտոմատացումը, արհեստական բանականությունը և թվայնացումը փոխակերպում են բոլոր ոլորտները` պահանջելով տեխնիկական, մտավոր և մարդկային հմտությունների նոր համադրություն։