You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Ինչպես լավացնել ուղեղի աշխատանքը - Ամերիա բլոգ
09Օգս

Ինչպես լավացնել ուղեղի աշխատանքը

3D illustration of brain on the green background

Ուղեղը մարմնի ծավալի ընդամենը 2%-ն է կազմում, բայց կառավարում է մեր ամբողջ մարմինը: Նա ևս ծերանալու հակում ունի, բայց եթե անընդհատ մարզես ու նոր մարտահրավերներ նետես նրան, այն քեզ ավելի երկար կծառայի:

Ուղղի՛ր մեջքդ

Մայրիկները մի բան գիտեն, որ միշտ հորդորում են ուղիղ պահել մեջքը. ուղղահայաց դիրքում էներգիան ավելի արագ է հասնում մեր գլխուղեղի բջիջներին, լավանում է տրամադրությունը ու բարձրանում ինքնավստահությունը:

Լա՛վ սնվիր

Իսկ տատիկների համար դու միշտ քաղցած ես։ Սնվի՛ր առողջ ու չափավոր՝ չենթարկվելով տատիկի հարձակումներին: Շատ օգտագործի՛ր ընկուզեղեն, ձկնեղեն, հացահատիկեղեն, մրգեր ու բանջարեղեն:

Պահպանի՛ր ֆիզիկական ակտիվությունը

Մարզվելիս քո սրտի ռիթմը մեծանում է, թթվածինը ուղեղ է հասնում շատ ավելի արագ, ու զարգանում են ուղեղի նոր բջիջներ: Դու դառնում ես ավելի արդյունավետ:

Պահպանի՛ր մտավոր ակտիվությունը

Նոր բաներ փորձարկելը կօգնի մարզել ուղեղը. սովորի´ր նոր լեզու կամ կիթառ նվագել:

Արա՛ «էլեկտրոնային դեթոքս»

Քնից 30-60 րոպե առաջ անջատի´ր բոլոր էկրանները:

Մեդիտացիա արա՛

Դի՛ր մեդիտացիոն երաժշտություն, խաղաղվի՛ր ու գրկի՛ր բարձդ։
 

Կարդա նաև...

Tech + Business.  Մասնագիտություններ, որոնք ձևավորում են ապագան

Tech + Business. Մասնագիտություններ, որոնք ձևավորում են ապագան

Այն մասին, թե ինչպես են տեխնոլոգիաները վերափոխում աշխատաշուկան, բազմիցս խոսել ենք: Այս բլոգում կարող ես կարդալ, թե որ մասնագիտությունները պահանջված կլինեն 2030-ին, իս...

Սև ուրբաթը Հայաստանում․ 10 խորհուրդ գնումներին ընդառաջ

Սև ուրբաթը Հայաստանում․ 10 խորհուրդ գնումներին ընդառաջ

Այս տարի սև ուրբաթը լինելու է նոյեմբերի 28-ին, և գրեթե բոլոր խանութները խոստանում են «տարվա ամենամեծ զեղչերը»։ Բայց արդյո՞ք բոլոր առաջարկներն են իսկապես շահավետ: Պարզվում է` ոչ միշտ. SALE պիտակը պարզապես լավ մտածված մարքեթինգային հնարք է։

Ինչպե՞ս խուսափել մարքեթոլոգների ծուղակներից

Ինչպե՞ս խուսափել մարքեթոլոգների ծուղակներից

Իմպուլսիվ գնումներն իրականում այնքան էլ իմպուլսիվ չեն: Մերչենդայզերները լավ գիտեն իրենց գործը:

  • Recent
  • Popular