You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Կատարում ենք օնլայն շոփինգ անվտանգ - Ամերիա բլոգ
07Օգս

Կատարում ենք օնլայն շոփինգ անվտանգ

3D illustration of online shopping on the velvet background

✅ Գնումներ կատարի՛ր հուսալի կայքերից: Եթե կայքի հղման անվան դիմաց չկա կողպեքի նշան, կամ այն չի սկսվում https-ով, ուրեմն շտապի՛ր լքել «տարածքը» առանց ցտեսություն ասելու:

✅ Օնլայն վաճառք իրականացնող կայքերն ունեն բաժին՝ հաճախորդների կարծիքների և մեկնաբանությունների համար: Կարդա՛ դրանք:

✅ Կայքէջում պետք է հասանելի լինի բջջային հեռախոսահամար, հասցե, էլ. հասցե: Պետք է հստակ ներկայացված լինեն առաքման և վերադարձի պայմանները:

✅ Վճարում կատարելիս վստահելի կայքերը քեզ տանում են վճարման էջ, վճարումը հաստատում են էլեկտրոնային անդորրագրով, որից հրաժարվել պետք չէ`   հետագայում ծագած խնդիրները լուծելու համար:

✅ Անձնական տվյալներդ լրացրո՛ւ միայն ըստ անհրաժեշտության`  անուն, ազգանուն, բնակության հասցե, էլ. հասցե և հեռախոսահամար:

✅ Ոչ մեկին մի՛ տրամադրիր մեկանգամյա գաղտնաբառը, անձնագրային տվյալներդ:

✅ Մի՛ օգտվիր հանրային վայրերի ինտերնետային կապից: Դա անվտանգ չէ, և զեղծարարները կարող են WiFi-ի միջոցով ինֆորմացիա կորզել:
Քարտի պաշտպանություն

✅ Եթե կասկածելի կայքից գնում ես կատարել, և քո բանկային քարտից դրամական միջոցների արտահոսք ես նկատել, կարող ես շտապ բլոկավորել քարտդ MyAmeria հավելվածի կամ Ամերիաբանկի 010/012 561111 ձայնային ծառայության միջոցով կամ էլ Ամերիաբանկում գրանցված քո հեռախոսահամարից՝ հավաքելով *116# USSD կոդն ու հետևելով հրահանգներին:

Գնացինք գնումների, դու պատրաստ ես:

Կարդա նաև...

6 փաստ արտարժույթի  փոխանակման շուկայի մասին

6 փաստ արտարժույթի փոխանակման շուկայի մասին

Այսօր արտարժույթի փոխանակման  միջին օրական ծավալը կազմում է $6,6 տրլն: 

Մարքեթինգը դրսո՞ւմ, թե՞ ներսում: Ինհաուս vs գործակալություն

Մարքեթինգը դրսո՞ւմ, թե՞ ներսում: Ինհաուս vs գործակալություն

Պատմում ենք երկու տարբերակի առավելությունների մասին և օգնում ընտրել քո բիզնեսին համապատասխանող տարբերակը:

Ապագայի մարաթոնները․ ի՞նչ է հաքաթոնը

Ապագայի մարաթոնները․ ի՞նչ է հաքաթոնը

Մոտ 2010-ականներին մեր լեքսիկոնում ավելացավ ևս մեկ անհասկանալի բառ՝ հաքաթոն։ Այս երևույթը բավականին դրական ազդեցություն ունեցավ ոչ միայն ՏՏ ոլորտի, այլև սպասարկման մյուս ճյուղերի վրա։ 

  • Recent
  • Popular