Google Pay-ով վճարումները անվտանգ են ու ապահով
Google Wallet-ին կարող ես կցել Ամերիաբանկի Visa և Mastercard վճարային քարտեր և կատարել վճարումներ Google Pay-ով:
Google Pay-ը վճարումներն առավել ապահով է դարձնում անվտանգության մի քանի մակարդակների կիրառման միջոցով, որոնք լրացնում են Ամերիաբանկի քարտերի` արդեն իսկ գործող անվտանգության մեխանիզմները: Google Wallet-ին կցված քարտով վճարում կատարելիս գործարքներն իրականացվում են վիրտուալ քարտի համարի (թոքենի) միջոցով: Այս թոքենն աշխատում է ըստ սարքի առանձնահատկությունների և կապված է դինամիկ անվտանգության կոդի հետ, որը փոխվում է յուրաքանչյուր գործարքի հետ՝ ապահովելով լրացուցիչ պաշտպանություն զեղծարարությունից:
Google Pay™️-ը և Google Wallet™️-ը Google ընկերության ապրանքանիշերն են: