You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Հանգստից աշխատանք. ինչպե՞ս անցում կատարել առանց սթրեսի | Ամերիա բլոգ - Ամերիա բլոգ
09Հնվ

Հանգստից աշխատանք. ինչպե՞ս անցում կատարել առանց սթրեսի

no stress after holidays

Արձակուրդից հետո պլանավորել էիր աշխատանքը վերսկսել նոր էներգիայով և ոգևորությամբ, ճի՞շտ է: Բայց իրականությունը մի փոքր այլ է. դու քնկոտ ես ու  դժվարությամբ ես կենտրոնանում: 

 

Իմացիր, որ միայնակ չես.

  • ✍️ Modern Health կենտրոնը 1000 ամերիկացիների շրջանում անցկացված հարցման արդյունքում  պարզել է, որ մարդկանց 57%-ը երկար հանգստից հետո դժվարությամբ է վերադառնում աշխատանքային ռեժիմին
  • 💬 Robert Walters միջազգային կադրային գործակալության կողմից հարցված բելգիացիների 50%-ը,  շվեյցարացիների 53%-ը, իսպանացիների 63%-ը, ֆրանսիացիների 64% և բրիտանացիների 78%-ը սթրես են ապրում արձակուրդից հետո աշխատանքի վերադառնալիս 

Այսօր Ամերիա բլոգում պատմում ենք` ինչպես հանգստից սահուն անցում կատարել աշխատանքային առօրյա: 

 

Ինչո՞ւ է աշխատանքային ռեժիմին վերադառնալը դժվար (և ինչու՞ դու մեղավոր չես)

Արձակուրդի «փոքրիկ քաոսից» կանոնակարգված գրաֆիկին վերադառնալն ավտոմատ չի կարող կատարվել. մեր ուղեղին էլ հարմարվելու ժամանակ է պետք: Սա ծուլություն չէ, այլ օրգանիզմի հոգեբանական և ֆիզիոլոգիական առանձնահատկություն: 
Որոշ չափով անկանոն առօրյայով ապրելու ժամանակահատվածից հետո սթրեսի հաղթահարման, քնի և մոտիվացիայի կարգավորման մեխանիզմները միանգամից չեն վերադառնում աշխատանքային ռեժիմ: Կարճ ասած` այդ հարցում պիտի օգնես նրանց:

 

Ի՞նչ անել

 

🌱 Ստեղծիր «անցումային» ավանդույթներ 

Մեր ուղեղը սիրում է հուշումներ, իսկ փոքրիկ, կրկնվող գործողությունները նրան ասում են. «Լավ, արձակուրդը վերջացավ, հիմա աշխատում ենք»։ Այսպիսի հուշումները կարող են դառնալ շատ պարզ գործողություններ, օրինակ` աշխատասեղանին մոտենալը, նոթատետրը բացելը, գրասեղանի վրա իրերի դասավորությունը փոխելը: Կարևորը, որ այդ գործողությունը կատարես գիտակցված` ինքդ քեզ հաղորդելով հստակ ազդակ, որ արձակուրդն ավարտվել է, և աշխատանքը սկսվում է: 
Առանց նման ազդակների մեր ուղեղի համար բոլոր օրերը նույնն են, և աշխատանքին վերադառնալը դժվար է: Իսկ «ավանդույթները» ստեղծում են հոգեբանական «սահման», որով մեր միտքն անցում է կատարում առօրյայի մի ձևաչափից մյուսին:

 

🌱 Քնի ռեժիմը կարգավորիր աստիճանաբար

Աշխատանքային օրերի գրաֆիկին կտրուկ վերադառնալու փոխարեն քնի ժամերը փոխիր աստիճանաբար: Օրական 15-30 րոպե շուտ քնելն ու արթնանալը կնվազեցնի սթրեսը և քո ներքին ժամացույցին կօգնի հարմարվել:

 

🌱 Պլանավորմանը մոտեցիր ավելի ճկուն

Ծրագրել ես առաջին օրում որքան հնարավոր է շատ գործե՞ր ավարտին հասցնել: Գովելի է, բայց մի փոքր ոչ իրատեսական: Անելիքներդ պլանավորելիս կիրառիր «եռաստիճան մոտեցում»:  

  • Առաջնահերթություն Ա (անհետաձգելի և կարևոր) – այս գործերը պետք է անես այսօր
  • Առաջնահերթություն Բ (կարևոր, բայց ոչ անհետաձգելի) – պլանավորիր այս գործերն ապագայի համար` սահմանելով հստակ ժամկետներ
  • Առաջնահերթություն Գ (ոչ շտապ և ոչ կարևոր) – այս գործերին կանդրադառնաս հետագայում
  • Այս մոտեցումը կհամապատասխանի ուղեղիդ «անցումային» վիճակին և կպաշտպանի քեզ գերհոգնածությունից:     

 

🌱 Աշխատիր դադարներով 

Մասնագետները նշում են, որ հանգստից հետո երկար կենտրոնացած մնալն ավելի դժվար է: Փորձիր աշխատել դադարներով: Օրինակ` 25 րոպե աշխատանք  → 5 րոպե դադար: Այս ցիկլը ընդմիջումից առաջ կրկնիր 3 անգամ: Սա ևս գերլարումը կանխելու լավ մեթոդ է:  

 

🌱 Աշխատանքի մեջ ընկղմվելուց առաջ ստեղծիր հաճելի պահեր

Աշխատանքը վերսկսելուց առաջ վայելիր մի բան, որից հաճույք ես ստանում` կարճ զբոսանք, երաժշտություն, մի գավաթ սուրճ: Հաճելի գործողությունները նպաստում են տրամադրության և մոտիվացիայի բարձրացմանը:  

Արձակուրդից հետո աշխատանքի վերադարձը թեստ չէ, որ պետք է գերազանց հանձնել: Թույլ տուր քեզ աստիճանաբար հարմարվել նոր ռիթմին, սխալվել, մի քիչ էլ քնկոտ լինել ու նորից հավաքվել։ 
 

Կարդա նաև...

4 անվճար հարթակ, որոնք կօգնեն ֆինանսական գիտելիք ստանալ

4 անվճար հարթակ, որոնք կօգնեն ֆինանսական գիտելիք ստանալ

Այսօր կան բազմաթիվ հարթակներ, այդ թվում` անվճար, որտեղ կարող ես քեզ ու քո պահանջներին հարմար դասընթացներ գտնել ֆինանսների ամենատարբեր ուղղությունների վերաբերյալ:

Սքրոլ, քլիք, գնում․ ինչպե՞ս են ձևավորվում ծախսելու քո սովորությունները

Սքրոլ, քլիք, գնում․ ինչպե՞ս են ձևավորվում ծախսելու քո սովորությունները

Նկատե՞լ ես, թե ինչպես կարող է Instagram-ի մի կարճ Reel-ն ազդել որևէ իր գնելու քո որոշման վրա։

5 պատճառ` ներդրումներ անելու համար

5 պատճառ` ներդրումներ անելու համար

Փող խնայելն իհարկե լավ է, բայց բարձի տակ պահած գումարը օգուտ չի բերում: Իսկ որպեսզի այն օգուտ բերի, պետք է լինի շարժման մեջ և աշխատի քեզ համար:

  • Recent
  • Popular