You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot 4 անվճար հարթակ, որոնք կօգնեն ֆինանսական գիտելիք ստանալ - Ամերիա բլոգ
17Հնվ

4 անվճար հարթակ, որոնք կօգնեն ֆինանսական գիտելիք ստանալ

3D illustration of a movie of phone

Ֆինանսական ոլորտն ամենևին էլ անհասկանալի հիերոգլիֆ չէ, ու պետք չէ չինարեն սովորել: Իսկ եթե լուրջ, ցանկացած ոլորտի վերաբերող հասանելի ինֆորմացիա գտնելու համար բավարար է ընդամենն ունենալ  համացանցին միացված գաջեթ ու նոր գիտելիքներ ստանալու ցանկություն:
Այսօր կան բազմաթիվ հարթակներ, այդ թվում` անվճար, որտեղ կարող ես քեզ ու քո պահանջներին հարմար դասընթացներ գտնել ֆինանսների ամենատարբեր ուղղությունների վերաբերյալ: Մենք առանձնացրել ենք դրանցից ամենահայտնի ու հարմար տարբերակները:  

Coursera 

Coursera.org-ի կարգախոսն է` «Սովորեք առանց սահմանների». ավելի քան 5800 դասընթաց մեկ տեղում: Այս կայքում կգտնես համաշխարհային մակարդակի կազմակերպությունների ու համալսարանների դիպլոմավորված դասընթացներ. լեզուներ, բիզնես, գիտություն ու համացանց․․․ 
Թեմաների բազմազանության մեջ քեզ չխճճելու համար ակտիվ հղումը կտանի քեզ ուղիղ ֆինանսների աշխարհ։

Class Central 

Այս հղումով կգտնես ֆինանսական կրթության անվճար առցանց դասընթացներ Սթենֆորդից, MIT-ից, Փենսիլվանիայի, Միչիգանի և աշխարհի լավագույն համալսարաններից: Այս պահին հարթակը նշված թեմայով առաջարկում է ավելի քան 160 դասընթաց:  

Professional and Lifelong Learning. Harvard University

Սա Հարվարդի Քենեդու դպրոցի վեբինարի հղումն է։ Մասնագետների գնահատմամբ` ոչ առևտրային հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների ներածություն վեբինարը հիանալի հնարավորություն է սովորելու ոչ առևտրային հաշվապահության հիմնական սկզբունքները: Այն ներկայացնում է հիմնական հաշվապահական հասկացությունները և ֆինանսական հաշվետվություններն այն անհատներին, որոնք քիչ կամ զրոյական փորձ են ունեցել ֆինանսների կամ հաշվապահական հաշվառման հետ: Վեբինարներին մասնակցելու համար այստեղ գրանցումը պարտադիր է։

Alison

Այստեղ կգտնես ֆինանսական կառավարման ավելի քան 50 անվճար դասընթացներ, որոնք օգտակար կլինեն ֆինանսական ակտերի պլանավորման, կազմակերպման, ուղղորդման և վերահսկման գործում։

Չմոռանանք ամենահայտնի հարթակներից մեկի` youtube-ի մասին, որտեղ կարող ես գտնել ու լսել մի շարք փոդքասթեր ֆինանսական ոլորտի մասին։ Պարզապես պետք է կատարել ճիշտ որոնում ու աշխարհում ամենամեծ սոցցանցը ծառայեցնել հօգուտ նոր գիտելիքի։

Ի վերջո, հաճախ կարդա Ամերիա բլոգը, քանի որ մենք էլ ենք նույն նպատակով վարում այն` աջակցելու քեզ ֆինանսական գիտելիքի որոնման ու ստացման հարցում։ 

Կարդա նաև...

Առողջ կենսակերպ 24/7 ռեժիմով աշխարհում

Առողջ կենսակերպ 24/7 ռեժիմով աշխարհում

Աշխարհն ապրում է 24/7 ռեժիմով։ Աշխատանք-կյանք բալանսը գտնելու ընթացքում մենք փորձում ենք աշխատել, շփվել ընտանիքի ու ընկերների հետ, մարզվել, ժամանցի վայրեր այցելել, պարզապես ապրել ու վայելել կյանքը:

Բիզնեսի և անձնական գումարը  տարբեր «դարակներում» պահելու 7 պատճառ

Բիզնեսի և անձնական գումարը տարբեր «դարակներում» պահելու 7 պատճառ

Սկսնակ ձեռներեցների ամենատարածված սխալներից մեկը շատ «անմեղ» է թվում․ նույն քարտով են կատարում թե՛ բիզնեսի, թե՛ անձնական ծախսերը։ Մի քանի գնում այստեղ, մի քանի փոխանցում այնտեղ, ու հանկարծ հասկանում ես, որ չգիտես՝ ինչքան է իրականում քո բիզնեսի շահույթը, ու որոնք են քո անձնական ծախսերը։

Գաղափարից մինչև իրագործում. ինչպե՞ս սկսել բիզնես, որ հաջողես

Գաղափարից մինչև իրագործում. ինչպե՞ս սկսել բիզնես, որ հաջողես

Մեծ բիզնեսները սովորաբար սկսվում են պարզ գաղափարից, հաճախ անձնական խնդրից կամ անհարմարությունից: Գուցե դու էլ բախվել ես որևէ խնդրի, որին շատերն են բախվում և որի լուծումը շատերին է պետք:

  • Recent
  • Popular