You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Ինչպե՞ս ընտրել անուն ՍՊԸ-ի կամ ԱՁ-ի համար - Ամերիա բլոգ
14Օգս

Ինչպե՞ս ընտրել անուն ՍՊԸ-ի կամ ԱՁ-ի համար

3D illustration of people profile pictures on the yellow background

«Սկզբում դու աշխատում ես անվան վրա, իսկ հետո անունն է աշխատում քեզ համար»:

Բիզնես սկսելու կարևոր քայլերից մեկը բրենդինգն է, առաջնայինը`   նեյմինգը`   այն անունը, որով ապրանքը կամ ծառայությունը հանդես է գալու շուկայում:
Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով ընկերություն գրանցելիս կազմակերպությունը պետք է 2 տիպի անուն մշակի:
Անվանումներից մեկը գրանցվող ընկերության անվանումն է, այլ կերպ`  իրավաբանական անձի անվանումը, իսկ մյուսը`  այդ ընկերության ֆիրմային անվանումը`  պայմանավորված ապրանքի կամ ծառայության բովանդակությամբ:


Իրավաբանական անձի անվանումը և նրա ֆիրմային անվանումը կարող են լինել նույնը:
Շատ ցանկալի է, որ ՍՊԸ-ի և իր բիզնեսի անվանումները նույնը լինեն, որպեսզի ընկերությունը խուսափի տարատեսակ շփոթմունքներից: Բացի այդ, ժամանակի ընթացքում ընկերությունը կարող է ընդլայնել իր գործունեության շրջանակը, հետևաբար պետք է ընտրել այնպիսի անվանում, որը հետագայում համապատասխանի գործունեությանը:
Սակայն շատ հաճախ անձը ընկերությունը գրանցում է, օրինակ, իր անուն ազգանունով, իսկ ֆիրմային տալիս է այլ անվանում:

Հետաքրքիր անուն ունենալը գործի կեսն է: Պակաս կարևոր չէ անվան իրավաբանական գրանցումը: Հետաքրիր, ստեղծագործ անուն որոշելու ընթացքում պետք է կատարել ստուգում`  արդյոք անվանումն ազա՞տ է օգտագործման համար, թե՞ նրա օգտագործման իրավաբանական իրավունքները պատկանում են այլ ընկերության:

Իսկ ինչպե՞ս ընտրել իրավաբանական անձի և ֆիրմային անուններ:

Բացի այն, որ անվանումը պիտի լինի հեշտ գրվող և արտասանվող, ունիվերսալ, դրական հույզեր արթնացնող, այն նաև իրավական տեսանկյունից պետք է լինի օրենսդրական կարգավորումներին համապատասխանող:

Ասոցիատիվ

Անվանումը պետք է բխի արտադրանքի կամ ծառայության բովանդակությունից և պարունակի առնվազն 1 տարբերակող անուն`  հատուկ, հասարակ, հորինված կամ տառերի կապակցությամբ:

Թարգմանական

Ֆիրմային անվան հետ կարող են օգտագործվել նաև դրա օտարալեզու թարգմանությունները:

Հիմնադիրների անուններ

Անվան մեջ կարելի է օգտագործել հիմնադիրների անունները, որոնք բարեհունչ են, հիշվող և եզակի:

Հորինված բառեր

Կարելի է օգտագործել երևակայությունն ու ստեղծել օրիգինալ տարբերակներ:

Կարդա նաև...

Ինչպես լավացնել ուղեղի աշխատանքը

Ինչպես լավացնել ուղեղի աշխատանքը

Ուղեղը մարմնի ծավալի ընդամենը 2%-ն է կազմում, բայց կառավարում է մեր ամբողջ մարմինը:

Financial Nesting. Ինչպե՞ս ստեղծել ֆինանսական հիմք երեխայի համար

Financial Nesting. Ինչպե՞ս ստեղծել ֆինանսական հիմք երեխայի համար

Երբ երեխան ծնվում է, ծնողները սկսում են մտածել նրա առողջության, կրթության ու ապագայի մասին։ Բայց կա ևս մեկ կարևոր հարց, որը հաճախ հետաձգվում է տարիներով. արդյո՞ք երեխան կունենա ֆինանսական մեկնարկային կապիտալ, երբ դրա կարիքը լինի։

BNPL. Գնիր հիմա, վճարիր հետո

BNPL. Գնիր հիմա, վճարիր հետո

Աշխատավարձ ստանամ, կգնեմ այս կոշիկը: Ծանո՞թ արտահայտություն է: Բայց ինչո՞ւ սպասել աշխատավարձին, եթե կարող ես գնումդ կատարել հենց նույն պահին, եթե անգամ դեռ չունես ամբողջ գումարը: Հենց այս տրամաբանությունն է Buy Now Pay Later (BNPL) մոդելի հիմքը՝ «Գնիր հիմա, վճարիր հետո»։

  • Recent
  • Popular