You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Բանկինգի ապագան․ թվային բանկ - Ամերիա բլոգ
22Դկտ

Բանկինգի ապագան․ թվային բանկ

3D illustration of a phone

Տեսե՞լ ես, չէ՞, ինչպես են ավազի հատիկները սահում մատներիդ արանքով: Հենց նույն արագությամբ էլ սահում է ժամանակը: 

Օրն անցնում է, իսկ դու օրվա to do լիստի առաջին 3 կետն էլ չես հասցնում ջնջել: Բարի գալուստ, ցայտնոˊտ, ցտեսություն, օրվա անելիքնեˊր։ 

Ժամանակի այս լաբիրինթոսից դուրս գալու միակ միջոցը մի քանի գործողություն միաժամանակ կատարելն է. դե մոտավորապես Նապոլեոնի նման։) Լավ է, որ ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս շրջանցել օրվա իրարանցումն ու արագ լուծել բանկային հարցերը։ 

Օրինակ՝ ինչքան լավ է, երբ գրպանիցդ կարող ես հանել հեռախոսդ ու մի քանի հպումով վճարել կոմունալները, կատարել փոխանցումներ ու բանկային մի շարք գործարքներ։ 

Տեխնոլոգիաներն ամեն օր զարգանում են լույսի կամ սահում ավազի հատիկների արագությամբ, ու այդ արագությունից հետ մնալ դու պարզապես չես կարող։ Սնունդ պատվիրելուց մինչև բժշկի մոտ հետազոտության ամրագրում, բանկային վճարումներից մինչև ավիատոմսերի գնում ...  

Թվայնացման բումը տեղի ունեցավ հիմնականում Covid-ի պատճառով։ Այդ ժամանակահատվածը մեզ սովորեցրեց գնահատել հեռավար բառի բոլոր նրբերանգները: 

Թվայնացման ալիքը հասավ նաև բանկերին, ու օնլայն բանկինգը դարձավ օդ ու ջրի պես անհրաժեշտ: 
Աշխարհի շատ բանկեր ավելի առաջ գնացին ու գոյություն ունեն միայն թվային տիրույթում: 2021 թվականի տվյալներով` աշխարհում արդեն գոյություն ուներ 249 թվային բանկ։ Թվային բանկերի առյուծի բաժինը ասիական երկրներին է` Չինաստան, Ճապոնիա, Կորեա: Այս երկրներին հաջորդում են Եվրոպան ու Ռուսաստանը։ Օրինակ` մեր տարածաշրջանում հայտնի «Տինկոֆ բանկը» բանկը չունի որևէ մասնաճյուղ և գործում է միայն իր հաճախորդների սմարթֆոններում:

Բանկից դեպի էկոհամակարգ

Ի՞նչ է անում Ամերիաբանկը: 

Մենք կարծում ենք, որ տեխնոլոգիան ոչինչ է, եթե չի ծառայում մարդու փորձառության բարելավմանը: Մենք ձգտում ենք խնայել ամենաթանկը` մեզ վստահող մարդկանց ժամանակը, լինել ավելին, քան բանկը, լինել ֆինանսական և տեխնոլոգիական վստահելի միջավայր` առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:

Եթե դեռ չես հասցրել բացահայտել մեր օնլայն ծառայությունները, պատմենք: Ամերիա էկոհամակարգը ներառում է բանկային ծառայությունների թվային ամբողջական լուծումներ, բնակարան ու ավտոմեքենա ձեռք բերելու և վարկավորում ստանալու օնլայն հարթակներ, բիզնեսի առօրյա կարիքներին ուղղված օնլայն գործիքներ, համակարգեր ու շատ ավելին:   

Մի խոսքով, բանկն այնտեղ է որտեղ դու ես, քո մտերիմներն են, քո նպատակներն ու առօրյան են: 
 

Կարդա նաև...

AI օգնականներ

AI օգնականներ

Այսօր էլ չուշացար հանդիպումից։ Ինչպե՞ս։ Որովհետև քո AI օգնականը հիշեցրել էր հանդիպման մասին, վերլուծել երթևեկությունն ու առաջարկել ամենաարագ երթուղին։

Օվերդրա՞ֆտ, վարկային գի՞ծ, թե՞ սպառողական վարկ

Օվերդրա՞ֆտ, վարկային գի՞ծ, թե՞ սպառողական վարկ

Բոլորիս կյանքում էլ լինում է, երբ գումար է պետք, բայց աշխատավարձը ստացած չենք լինում, խնայած գումար էլ չունենք: Ի՞նչ անել. վարկ վերցնե՞լ: Վարկատեսակներն այսօր այնքան բազմազան են. օվերդրաֆտ, վարկային գիծ, սպառողական վարկ: Ինչպե՞ս կողմնորոշվել, թե որն է քեզ պետք:

5 գիրք ֆինանսական գրագիտության մասին. Ի՞նչ նվիրել Գրքի տոնին

5 գիրք ֆինանսական գրագիտության մասին. Ի՞նչ նվիրել Գրքի տոնին

Ի՞նչ նվիրել Գրքի տոնին: Առջևում ամենագրքային տոնն է։ Արդեն ընտրե՞լ ես՝ ում ինչ գիրք ես նվիրելու կամ գուցե կազմե՞լ ես քո ցանկալի գրքերի ցանկը։

  • Recent
  • Popular