You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Անվտանգ ներդրումներ. ինչո՞ւ ընտրել հայկական բրոքերներին - Ամերիա բլոգ
08Դկտ

Անվտանգ ներդրումներ. ինչո՞ւ ընտրել հայկական բրոքերներին

3D illustration of computer

Վերջին շրջանում Հայաստանում նկատելի աճել է «ֆինանսական ծառայություններ մատուցող» խաբեբաների թիվը, որոնք խոստանում են չափազանց բարձր ակնթարթային շահույթ։

Այսօր կփորձենք միասին պարզել, թե ինչպես կարող ես ճանաչել խաբեբաներին, և ինչու մի շարք էական առավելություններ ունի ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված լիցենզիայի հիման վրա գործող հայ բրոքերների ընտրությունը:

 

Ինչպե՞ս ճանաչել խաբեբաներին

Բարձր եկամտաբերություն` նվազագույն ռիսկերով:

Եթե ընկերությունը խոստանում է չափազանց բարձր եկամուտներ` նվազագույն ռիսկերով, զգոˊւյշ եղիր:Ներդրումները միշտ որոշակի ռիսկեր են պարունակում, և դրանք հնարավոր չէ ամբողջությամբ բացառել։

Անհավանական բարձր եկամուտների պատմություններ: Խարդախները կարող են պատմել ֆինանսական ակտիվներով գործարքների արդյունքում գրանցած արտասովոր հաջողությունների մասին: Այնուամենայնիվ, հարկ է հիշել, որ պատմությունը չի երաշխավորում ապագա արդյունքները:

Հաճախակի զանգեր: Եթե ֆինանսական հաստատությունը շատ հաճախ զանգում է քեզ՝ պնդելով, որ դու պետք է արագ գրանցվես կամ դեպոզիտ կատարես` կամայական ակտիվի մոտալուտ աճը բաց չթողնելու նպատակով, դա կարող է խարդախ ընկերություն լինել:

Բրոքեր` գրանցված օֆշորում: Համոզվիˊր, որ քո ընտրած բրոքերը գրանցված է և կարգավորվում է օրենսդրական բարձր կարգավորում ունեցող երկրում և ոչ թե օֆշորում կամ այլ կերպ ասած` «հարկային դրախտում», որտեղ գրանցված ընկերություններն ազատված են հարկերից, իսկ նրանց մասին ցանկացած տեղեկատվություն պահվում է գաղտնի: 

Անօրինական կամ օտարերկրյա բրոքերների հետ համագործակցությունը կարող է հանգեցնել ռիսկերի և անհարմարությունների:

Լիցենզիաներ և կանոնակարգեր: Նախքան բրոքեր ընտրելը, համոզվիˊր, որ նա ունի անհրաժեշտ լիցենզիաները: Բրոքերային ընկերությունն իրավաբանական անձ է, որը գործում է բրոքերային գործունեության լիցենզիայի հիման վրա, իսկ բրոքերի գործունեությունը թույլատրվում է միայն բրոքերային ընկերության, ինչպես նաև բանկի կազմում կամ անունից:

Կեղծ կայքեր:

Ստուգիˊր բրոքերի կայքը և կայքի տեղեկատվության որակն ու համապատասխանությունը: Օրինակ` խարդախության նպատակով ստեղծված կայքերը կարճ կյանք են ունենում, այդ պատճատով դրանք պատրաստվում են հապճեպ և ունենում են մաքսիմալ դատարկ և ոչ ինֆորմատիվ բովանդակություն և շատ վատ մտածված կառուցվածք։

Ինչո՞ւ ընտրել հայկական բրոքերներին

Հայաստանը զարգացող երկիր է:

Որպես կանոն` զարգացող երկրներում ներդրումներից ձևավորվող եկամուտն ավելի բարձր է, իսկ հարկերը՝ ցածր։ Ընտրելով հայկական բրոքերների` դու ուղիղ հասանելիություն ես ունենում այդ շուկային:

Հասկանալի կանոնակարգեր և օրենսդրություն: Հայ բրոքերները հետևում են տեղական կանոնակարգերին և օրենքներին: Վերջիններս ուղղված են սպառողների շահերի պաշտպանությանը և ֆինանսկան կայունության ապահովմանը։ Ֆինանսական հաստատությունների վերահսկումը ԿԲ-ի կողմից մեծացնում է ներդրողների անվտանգության մակարդակը:

Թափանցիկություն:

Տեղական բրոքերները պետք է ապահովեն թափանցիկություն՝ տեղեկատվություն տրամադրելով իրենց գործունեության և ֆինանսական արդյունքների մասին։ Սա ներդրողներին հնարավորություն է կտա որոշումներ կայացնելիս տեղեկացված լինել: 

Տեղական աջակցություն:

Հայաստանյան բրոքերի հետ աշխատելը տեղական աջակցությունից և ծառայություններից օգտվելու հնարավորություն է: Ներդրողները կարող են հեշտությամբ շփվել իրենց մայրենի լեզվով, օգնություն գտնել և ժամանակին տեղեկատվություն ստանալ:

Մեր, հուսով ենք, շատ օգտակար հոդվածի վերջում ուզում ենք կիսվել շատ օգտակար հղումներով:

Ամերիաբանկի բրոքերային ծառայությանն առաջարկում ենք ծանոթանալ այստեղ: Եթե սկսնակ ներդրող ես, ներդրումային գործիքներին կարող ես ծանոթանալ մեր YouTube-յան հայալեզու վլոգում:

Telegram-ի մեր ներդրումային բլոգը ներդրումային ոլորտի նորությունների, գործիքների, ռազմավարությունների մասին է` @myinvest_blog

Իսկ այստեղ մեր հաճախորդները բացում են բրոքերային հաշիվ օնլայն` առանց բանկ գալու, ընդամենը հինգ րոպեում` ameria.me/myinvest

Կարծես թե ոչինչ չմոռացանք: Հարցերի դեպքում առաջարկում ենք գրել կամ զանգահարել մեզ՝  +37410513169, +37410513170 brokerage@ameriabank.am

Կարդա նաև...

Ինչպե՞ս կայացնել ճիշտ որոշումներ սթրեսային իրավիճակներում. 7+ խորհուրդ գործարարներին

Ինչպե՞ս կայացնել ճիշտ որոշումներ սթրեսային իրավիճակներում. 7+ խորհուրդ գործարարներին

Պատկերացրու՝ քո գլխավոր մատակարարը հանկարծ դադարեցնում է համագործակցությունը, և դու ունես ընդամենը 24 ժամ բիզնեսդ փրկելու համար։

Ի՞նչ է պետք իմանալ Login-ից առաջ: Ապահով ու անվտանգ համացանց

Ի՞նչ է պետք իմանալ Login-ից առաջ: Ապահով ու անվտանգ համացանց

Մեդիագրագիտությունը դարձավ կարևոր ու առաջնային` անձնական ինֆորմացիայի պահպանման, ապատեղեկատվությունից զերծ մնալու ու համացանցից օգտվելու հիգենիայի պահպանման տեսանկյունից։

Ո՞ր մուլտֆիլմերն են օգնում ֆինանսապես ավելի գրագետ դառնալ

Ո՞ր մուլտֆիլմերն են օգնում ֆինանսապես ավելի գրագետ դառնալ

Հոգեբաններն ասում են՝ երեխաներին գումար պետք է տալ փոքր տարիքից, թույլ տալ տնօրինել սեփական միջոցները՝ ծախսել ըստ անհրաժեշտության ու խնայել։

  • Recent
  • Popular