Պատմում ենք երեխաներին փողի մասին - 10 խորհուրդ - Ամերիա բլոգ
12Օգս

Պատմում ենք երեխաներին փողի մասին - 10 խորհուրդ

3D illustration of USD dollars on the yellow background

Մասնագետների կարծիքով երեխաների ֆինանսական կրթությունը պետք է սկսել 3-4 տարեկանից:

1. Անհրաժեշտ vs ցանկալի 

Այս տարիքից սկսած`  երեխան կարող է տարբերակել անհրաժեշտն ու ցանկալին: Ողջ գիտակցական կյանքի ընթացքում մենք հենց այդ սկզբունքով ենք պլանավորում մեր բյուջեն: Անհրաժեշտ կարիքներ`  սնունդ, հագուստ, ցանկալին`  մեծ գնումներ կամ արձակուրդ: 
 

2. Փողը ծառի վրա չի աճում

Փողի վերաբերյալ երեխան պետք է ունենա իրական, ոչ թե վերացական պատկերացում: Պատմի՛ր փոքրիկին`  որտեղից է քո քարտի վրա կամ դրամապանակում հայտնվում փողը: 
Աշխատանք-փող կապը քեզ համար է տրամաբանված, իսկ նրա համար քարտը կամ բանկոմատը կախարդական առարկաներ են, որտեղից մի հպումով թղթադրամները հայտնվում են պապայի կամ մամայի դրամապանակում: 

 

3. Փոքրիկ բանկիրը

Նրա համար խնայատուփ գնիր կամ մի ապակե տարա տո՛ւր: Ի դեպ, մասնագետներն ասում են, որ ապակե ամանն ավելի պատկերավոր է: Փոքրիկն օրեցօր տեսնում է`  ինչպես են ավելանում իր խնայողությունները: Փոքրիկ «բանկային գործունեություն» ծավալելու շնորհիվ երեխան առարկայական պատկերացում կկազմի գումար կուտակելու մասին: 
 

4. Գնումներ անելու արվեստը 

Այս հուշումը պետք կգա նաև շատ մեծահասակների, որոնք հավանաբար փոքր տարիքում չեն սովորել այս կարևոր դասը: Մենք բոլորս նոր ապրանքների մասին առաջին տեղեկատվությունը ստանում ենք գովազդից: Բացատրի՛ր, որ արտադրողն իր ապրանքը ներկայացնում է լավագույն տեսանկյունից, և միշտ չէ, որ այն համապատասխանում է մեր ակնկալիքներին: 
Կարող եք տանը փոքրիկ թեստավորում անցկացնել և փորձել, օրինակ, գովազդվող մի քանի հյութեր: Տան բոլոր անդամները թող հայտնեն իրենց կարծիքը ապրանքի վերաբերյալ: Գին-որակ հարաբերակցության մասին կարելի է պատմել երեխաներին արդեն ավելի մեծ տարիքում:

 

5. Իմ բյուջեն 

Տո՛ւր երեխային գումար և ասա՛, որ այն նրա տնօրինության տակ է: Ինքը պետք է որոշի`   ինչի վրա է ուզում ծախսել այն: Բայց նաև բացատրի՛ր, որ գումարը եթե միայն խաղալիքի վրա ծախսի, այլևս չի կարողանա մուլտֆիլմի տոմս կամ իր սիրելի շոկոլադը գնել: Մասնագետները կարծում են, որ երեխան պիտի ունենա ընտրության և որոշում կայացնելու ազատություն: 

6. Խնայողություններ անելը միշտ լավ գաղափար է

Եթե փոքրիկը նոր խաղալիք է ուզում, օգնի՛ր նրան գումար հավաքել նոր տիկնիկի կամ հեռակառավարվող մեքենայի համար: Երբ նա հավաքի բավականացնող գումարը, միասին գնացե՛ք խանութ, որպեսզի նա ինքը վճարի իր երազած խաղալիքի համար: Այսպես նա կսովորի նպատակներ սահմանել, որոշել առաջնահերթությունները և իրականացնել դրանք:
 

7. Ինչպե՞ս վերահսկել ծախսերը 

Ֆինանսական գրագիտության առաջին քայլը ծախսերը վերահսկելն է: Երեխայի համար նոթատետր գնի՛ր կամ համակարգչում մի թղթապանակ ստեղծի՛ր, որտեղ նա կարող է գրանցել իր ծախսերը: Խորհուրդ տո՛ւր նրան յուրաքանչյուր շաբաթվա վերջում աչքի անցկացնել իր գնումների ցուցակը և մտածել, թե որքան նպատակահարմար է նա ծախսել իր շաբաթական բյուջեն: 
 

8. Ցանկալի գնումների ցանկ

Երեխաներին շատ դժվար է տարբերակել առաջնայինն ու երկրորդականը: Կարող եք միասին կազմել ցանկալի իրերի ցանկը և դասակարգել դրանք ըստ անհրաժեշտության:
Այս եղանակը շատ օգտակար է և կսովորեցնի փոքրիկին դասակարգել գնումներն ըստ առաջնահերթության:

 

9. Խնայողությունները նույնպես աշխատում են

Պատմի՛ր երեխային ավանդների մասին: Ավելի պատկերավոր լինելու համար հաշվիչով հաշվե՛ք, թե X տոկոսադրույքով և X ժամկետով ավանդը ինչ եկամուտ կարող է բերել նրան: Իսկ ավելացված գումարով նա կարող է գնել իր ցանկացած խաղալիքը: 
 

10. Երեք տարայի մեթոդը

Սովորեցրո՛ւ փոքրիկին իր գումարից մի փոքր բաժին հատկացնել իր այն հասակակիցներին, որոնք ունեն օգնության կարիք: Կա այդպիսի հայտնի մեթոդ, որը կոչվում է ThreeJars (Երեք տարա): Համաձայն այս մեթոդի`   երեխան պետք է իր փոքրիկ գումարը բաժանի երեք մասի`  ծախսեր, խնայողություններ և բարեգործություն:
 

Կարդա նաև...

Ինչպե՞ս ստեղծել անձնական բրենդ թվային դարաշրջանում

Ինչպե՞ս ստեղծել անձնական բրենդ թվային դարաշրջանում

Ի՞նչն է քեզ` որպես անհատ կամ մասնագետ, առանձնացնում մյուսներից։

Ինչպե՞ս 24 ժամում ստեղծել ու մեկնարկել բիզնես AI-ի օգնությամբ

Ինչպե՞ս 24 ժամում ստեղծել ու մեկնարկել բիզնես AI-ի օգնությամբ

Արի՛ պատմենք, թե ինչպես, կատարելով ընդամենը մի քանի քայլ, կարող ես գեներացնել բիզնես գաղափարներ`  կիրառելով AI-ի գործիքները:

8+ գործիք, որ ստեղծված է քո բիզնեսի համար

8+ գործիք, որ ստեղծված է քո բիզնեսի համար

21-րդ դարում մրցակցությանը դիմակայելու համար դու պիտի հաշվի նստես ժամանակի ու բազմաթիվ նոր իրողությունների հետ․ արհեստական բանականություն, հարյուրավոր բիզնես հարթակներ, նոր գաղափարների ու լուծումների տեղատարափ, բիզնեսի պլանավորման և կառավարման հավելվածներ

  • Recent
  • Popular
  • Ֆինանսական բարձիկ․ որ քունդ խաղաղ լինի, ապագադ՝ կայուն

    Կյանքը լի է անակնկալներով․ երբեմն հաճելի, երբեմն՝ ոչ այնքան։ Գործնական փոփոխություններ, հիվանդություն, անսպա...
  • AI օգնականներ

    Այսօր էլ չուշացար հանդիպումից։ Ինչպե՞ս։ Որովհետև քո AI օգնականը հիշեցրել էր հանդիպման մասին, վերլուծել երթևեկությունն ու առաջարկել ամենաարագ երթուղին։
  • Ինչպե՞ս կառավարել ժամանակը, որ ամեն բան հասցնես

    «Ժամանակը ոսկի է». այս արտահայտությունը հաստատ լսած կլինես։ Իրականում ժամանակը շատ ավելի թանկ է. ռեսուրս, որ ունեն բոլորը, բայց քչերն են արդյունավետ կառավարում:
  • Փողի հոգեբանություն

    Պատահել է, չէ՞, որ մեծ ոգևորությամբ գնումներ ես կատարել, հետո որոշ ժամանակ անց հիշել ես գնումներդ, նայել հաշվիդ մնացորդին ու մտածել. «Բայց արժե՞ր այսքան գումար ծախսել»: