Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբար | Ամերիաբանկ
Նոր հմտություններ, անսահման մոտիվացիա, ոգեշնչում ու թիմային ոգի

Ֆուտբոլը թիմային աշխատանք է

Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը գալիս է Հայաստան ու բացում իր դռները Հայաստանի մարզերի պատանիների առջև:
160 պատանի հնարավորություն կունենա մարզվելու աշխարհի լավագույն ֆուտբոլային ակադեմիայի մանկապատանեկան ճամբարում։

Միլանի մարզիչներին Հայաստան բերելու Ամերիաբանկի այս նախաձեռնության շուրջ համախմբվել են Տաշիր գրուպը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և Team Telecom Armenia-ն։

Մենք համախմբվել ենք, որ միասին օգնենք պատանիներին խփել իրենց ամենակարևոր գոլը.

Ճամբարն անցկացվելու է Ֆուտբոլի ակադեմիայում երկու հերթափոխով:

Մայիսի 28-ից հունիսի 1-ը

Ճամբարի 1-ին հերթափոխ

Հունիսի 3-ից հունիսի 7-ը

Ճամբարի 2-րդ հերթափոխ

Ո՞վ է  մասնակցելու ճամբարին.

Ճամբարին մասնակցելու են Հայաստանի մարզերի 11-15 տարեկան տղաներն ու աղջիկները, որոնք.

Մասնակցել են Հայաստանի առաջնություններին
Խաղում են մարզերի ակումբներում
Առաջնությունների ժամանակ աչքի են ընկել իրենց խաղով

Գոոոլ

#Milan #Football #Ameria

Մենք հավատում ենք, որ Հայաստանում առաջին անգամ իրականացվող այս ճամբարը դառնալու է Հայաստանի տարբեր անկյուններում ապրող պատանիների մեծ խաղի ուղեգիրը

AC Միլանի և Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի մասին
 

AC Միլանը հիմնադրվել է 1899 թվականին: «A World Soccer Poll»-ի կողմից բոլոր ժամանակների լավագույն ակումբը ճանաչված  Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարները ամեն տարի հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին ընդունում

են հազարավոր պատանիների Իտալիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Չինաստանից, Ճապոնիայից և տասնյակ այլ երկրներից։


Վարպետաց դաս.


Ամերիաբանկի հաճախորդ ես և ունե՞ս ֆուտբոլային ակումբում խաղացող 11-15 տարեկան երեխա կամ մտերիմ:

Կուզե՞ս հնարավորություն տալ նրան մասնակցելու Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի հայտնի մարզիչների հետ 1ժամ 20 րոպե տրողությամբ վարպետության դասին:

 Արա՛ դա ընդամենը մեկ քայլով` մասնակցելով Ամերիաբանկի գովազդային վիճակախաղին:

«Այսօր խփենք վաղվա գոլը միասին» գովազդային վիճակախաղի մասնակցության պայմաններ

Ներբեռնել  ճամբարի լուսանկարները.

Լրատվականների  անդրադարձը ճամբարին.


Մենք միավորվեցինք, որ Հայաստանի մարզերում ապրող 160 պատանի հավատա իր երազանքին ու ներուժին: Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարն ավարտված է:


Tert.am-ի նկարահանող խումբն այցելել է Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբար և զրուցել ֆուտբոլասեր պատանիների հետ:


Սպորտային լրագրության մեջ մասնագիտակցած Armsport.am-ի հարցազրույցը ճամբարի համակարգող Լուկա Ամադեսիի և մարզիչ Կլաուդիո Զոլայի հետ:


Հորիզոն լրատվականն անդրադարձել է Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի մեկնարկին:


Ժամը լրատվականն անդրադարձել է Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի մեկնարկին:


Էպիկենտրոն լրատվականն անդրադարձել է Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի մեկնարկին:


Factor TV-ի անդրադարձը Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի մեկնարկին:


Tert.am-ի անդրադարձը Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի մեկնարկին:


1in TV-ի անդրադարձը Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի մեկնարկին:


Բիզնես 24-ի անդրադարձը Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի մեկնարկին:


MediaHubTV- ի անդրադարձը Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի մեկնարկին:


ժողովուրդ օրաթերթ-ի անդրադարձը Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի մեկնարկին:


Հայկական ժամանակ-ի անդրադարձը Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի մեկնարկին:


Yerevan Today-ի անդրադարձը Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի մեկնարկին:


A1plus-ի անդրադարձը Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի մեկնարկին:


Aysor.am-ի անդրադարձը Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի մեկնարկին:


Past.am-ի անդրադարձը Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի մեկնարկին:


Freenews-ի անդրադարձը Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի մեկնարկին:


ABnews լրատվականն անդրադարձել է Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի մեկնարկին:


Sport.news.am-ն անդրադարձել է Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի մեկնարկին:


Lurer.com-ի անդրադարձը Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի մեկնարկին:


24news-ի անդրադարձը Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի մեկնարկին:


Shabat.am-ի անդրադարձը Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի մեկնարկին:


Նրանց մեծ խաղի ճանապարհը սկսված է: Հայաստանում մեկնարկեց Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը: «Այս երեխաներից մի քանիսը կարող են դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ». Կլաուդիո Զոլա:


Արմենիա TV-ի «Բարի Լույս» հաղորդման հյուրերն են Ամերիաբանկի Մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Ռ. Հակոբյանը և Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Կ. Շաբոյանը:


Ամերիաբանկի «Դիլիջան» մասնաճյուղի կառավարիչ Վարդան Ղազարյանը և Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը պատմում են Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի մասին:


Tert.am լրատվականի նկարահանող խումբն այցելել է Արարատի մարզ, ծանոթացել պատանիների հետաքրքրություններին, նրանց հետ զրուցել ֆուտբոլային պատմությունների ու երազանքների մասին:


Tert.am լրատվականի նկարահանող խումբն այցելել է Արարատի մարզ, ծանոթացել պատանիների հետաքրքրություններին, նրանց հետ զրուցել ֆուտբոլային պատմությունների ու երազանքների մասին:


Ամերիաբանկի «Կապան» մասնաճյուղի կառավարիչ Վազգեն Մնացականյանը և «ԶՊՄԿ» ՓԲԸ սոցիալական ծրագրերի համակարգող Գայանե Թադևոսյանը պատմում են Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի մասին:


Առավոտ Լուսո հաղորդման հյուրերն են Ամերիաբանկի Մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Ռ. Հակոբյանը և «ԶՊՄԿ» ՓԲԸ լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Ա. Մարգարյանը:

Հաճախ  տրվող հարցեր.

Ամերիաբանկի ԿՍՊ քաղաքականության ներքո Հայաստանի մարզերում իրականացվում են համայնքային տարբեր ծրագրեր: Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի անցկացումը ևս այդ սոցիալական ծրագրերից մեկն է:

Նախագծի նպատակն է բացահայտել մարզերի պատանիների ներուժը, ստեղծել հնարավորություն, որպեսզի նրանք վերապատրաստվեն միջազգային ամենահեղինակավոր մասնագետների կողմից, ինչպես նաև այս փորձառության շնորհիվ գտնեն երկարաժամկետ ոգեշնչման աղբյուր իրենց համայնքներում ավելին իրականացնելու և փոփոխություն բերելու համար:

Ճամբարի մասնակիցներն արդեն ընտրված են: Մասնակիցների ընտրությունը կատարվել է ծրագրի չափանիշների հիման վրա, այն է`

• Մարզերի ակումբներում խաղացող ֆուտբոլիստներ
• ՀՖՖ առաջնություններին մասնակցող թիմերի 11-15 տարեկան տղաներ և աղջիկներ
• ՀՖՖ կողմից անցկացվող առաջնություններին մասնակցող թիմերի առավել աչքի ընկնող ֆուտբոլիստներ
• ՀՖՖ կողմից անցկացվող առաջնությունների խաղադիրքերի լավագույն ֆուտբոլիստներ

Ֆուտբոլիստների ընտրությունը կատարվել է ՀՖՖ մարզային ներկայացուցիչների և ակումբների կողմից` խստորեն պահպանվելով մասնակցության չափանիշներն ու պահանջները: Ընտրության վերջին փուլում իրականցվել է տվյալների ստուգում ՀՖՖ-ի ֆուտբոլի կառավարման համակարգի միջոցով։