Ամերիաբանկի ԿՍՊ քաղաքականության ներքո Հայաստանի մարզերում իրականացվում են համայնքային տարբեր ծրագրեր: Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի անցկացումը ևս այդ սոցիալական ծրագրերից մեկն է:
Նախագծի նպատակն է բացահայտել մարզերի պատանիների ներուժը, ստեղծել հնարավորություն, որպեսզի նրանք վերապատրաստվեն միջազգային ամենահեղինակավոր մասնագետների կողմից, ինչպես նաև այս փորձառության շնորհիվ գտնեն երկարաժամկետ ոգեշնչման աղբյուր իրենց համայնքներում ավելին իրականացնելու և փոփոխություն բերելու համար: