4
11RBD AG 72-01-52, Խմբ. 11
Բանկի կողմից օգտագործվող փաստաթղթերում զետեղել, վերլուծել, գնահատել և այլն)
տեղեկատվություն իմ ներկա և անցյալ դրամական պարտավորությունների մասին` Բանկի
նախաձեռնությամբ մարքեթինգային նպատակով իմ վարկավորման հնարավորությունները
դիտարկելու և(կամ) ինձ վարկավորման առաջարկներ ներկայացնելու (ներառյալ` նախկինում
իմ մասին ստացված վարկային զեկույցի տեղեկատվությունը թարմացնելու) համար:
13.3. Տեղեկացված եմ և համաձայն եմ, որ սույն կետում նշված նպատակով Բանկի կողմից
կատարվող հարցումները որևէ ազդեցություն չեն ունենալու իմ վարկային ամփոփ
գնահատականի վրաԲանկը փոխանցի իմ դրամական պարտավորությունների մասին իր
ունեցած տեղեկատվությունը ՀՀ ԿԲ Վարկային ռեգիստր և/կամ «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ»
ՓԲԸ:
Նշված համաձայնությունները կիրառելի են Կողմերի միջև հաշվի բացման հայտ-պայմանագրի
շրջանակներում առաջացած իրավահարաբերության ամբողջ ժամանակահատվածի համար, քանի
դեռ Հաճախորդի կողմից գրավոր կերպով հետ չեն կանչվել:
14. Տեղեկացված եմ, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսած իրավական հիմքերի առկայության դեպքում
ցանկացած պահի կարող եմ Բանկին ներկայացնել գրավոր պահանջ` Բանկի կողմից իմ անձնական
տվյալները ստանալու, մշակելու, պահպանելու, օգտագործելու և սույն փաստաթղթով տրամադրված
իմ մնացած համաձայնություն(ներ)ը հետ կանչելու վերաբերյալ, որը Բանկի կողմից դիտարկվում և
ընթացք է տրվում ՀՀ օրենսդրությամբ և/կամ Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված
կարգով և ժամկետներում: Տեղեկացված եմ նաև, որ համաձայնությունը հետ կանչելու դեպքում
կարող է սահմանափակվել և(կամ) դադարեցվել Բանկի կողմից ինձ ծառայությունների մատուցումը:
15. Հաճախորդի անձնական տվյալների աղբյուր հանդիսացող վերոնշյալ մարմինները վերանվանվելու,
վերակազմակերպվելու կամ այլ մարմիններով/աղբյուրներով փոխարինվելու փաստից անկախ
Հաճախորդի անձնական տվյալների վերաբերյալ համաձայնությունները համարվում են տրված, եթե
այդ համաձայնությունների հիման վրա ստացման ենթակա կամ տրամադրվող տեղեկատվության
ծավալը մնում է նույնը:
16. Համաձայն եմ, որ Հայտի լրացման, ինձ հետ տեսազանգի ժամանակ, ինչպես նաև իմ կողմից
Հարթակում տեխնիկածրագրային նույնականացում անցնելու ժամանակ իմ կողմից Բանկին
տրամադրված տեղեկատվությունը, բիոմետրիկ տվյալները, նկարները, տեսազանգի ընթացքը, իմ
վերաբերյալ Բանկին հայտնի դարձած տեղեկատվությունը (այդ թվում` ստացված Հայտ-
պայմանագրում նշված կազմակերպություններից/տվյալների աղբյուրներից) Բանկը կարող է
մշակել, ձայնագրել, պահպանել և օգտագործել Կողմերի միջև իրավահարաբերություններ
ձևավորելու, այդ իրավահարաբերությունների վերաբերյալ որոշումներ կայացնելու համար, ինչպես
նաև փոխանցել Բանկի հետ համագործակցող` Հարթակի տեխնիկական սպասարկում
իրականացնող կազմակերպություններին` համաձայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված
պահանջների:
17. Տեղեկացված եմ իմ անձնական տվյալների ուղղման, ոչնչացման, դրանց մշակման դադարեցման`
Պայմաններով սահմանված կարգի մասին:
18. Հարթակում իմ կողմից լրացված` ինձ հետ փոխկապակցված անձանց տեղեկատվությունը Բանկը
կարող է հետագայում թարմացնել Բանկի համար հավաստի աղբյուրներից ստացված
տեղեկատվության հիման վրա, այդ թվում` Բանկի սուբյեկտիվ գնահատականով:
19. Հարթակում իմ կողմից լրացված էլեկտրոնային փոստի հասցեն և բջջային հեռախոսահամարը
տնօրինվում են իմ կողմից, համաձայն եմ, որ Բանկը օգտագործի այդ կոնտակտային տվյալները