Բիզնեսն ուզում է խնայել ժամանակը, գտնել կայանալու և առաջընթացի ավելի կարճ, ավելի հարմար և ավելի պարզ ուղիներ: Մենք, կարևորելով փոքր և միջին ձեռնարկությունների դերը, նպատակ ունենալով դառնալ քո վստահելի ֆինանսական գործընկերը, ստեղծել ենք հարթակ՝ նախատեսված հատուկ ՓՄՁ-ների համար:
Ամերիա Բիզնեսը քո բիզնեսի ստեղծման, զարգացման և առաջընթացի ամենակարճ թվային ուղին է: Այն գործում է մեկ պատուհանի սկզբունքով: Դու հնարավորություն ունես առանց Բանկ գալու բացել հաշիվ Ամերիաբանկում, ստանալ քարտ և Օնլայն/Մոբայլ բանկինգ, օգտվել Բանկի այլ ծառայություններից և բազմաթիվ արտոնություններից:
Ամերիա Բիզնես հարթակից կարող են օգտվել ինչպես Բանկի գործող հաճախորդները, այնպես էլ այն գործարարները, որոնք կցանկանան մեզ հետ սկսել ու զարգացնել իրենց բիզնեսը:
Առաջիկայում հարթակը կունենա նոր լուծումներ և առաջարկներ` ՓՄՁ-ների համար ապահովելով բիզնես, ֆինանսական և ոչ ֆինանսական հնարավորությունների համապարփակ էկոհամակարգ: