Ameria Global Trading
Նախորդ տարբերակին անցում կատարելու համար սեղմել   այստեղ

Ameria Global Trading-ը համակարգ է, որը հնարավորություն է ընձեռում առքուվաճառք իրականացնելու միջազգային շուկայում շրջանառվող ամենատարբեր ֆինանսական գործիքներով՝ օգտագործելով հայտերի և ալգորիթմների զանազան տեսակներ:

Սա լրացուցիչ հնարավորություն է, հագեցած առևտրային համակարգ, որն ակտիվ թրեյդերների հիմնական գործիքն է և ներառում է տեխնիկական վերլուծության համար անհրաժեշտ բոլոր միջոցները: Այս համակարգը ֆոնդային բորսաներում ապահովում է ցանկացած ամենաբարդ խնդիրների իրագործում: Մեր մոտեցման շնորհիվ հեշտանում է տարբեր երկրների բորսաներում տարբեր արժույթներով գնանշվող արժեթղթերի առք ու վաճառքը մեկ հաշվի միջոցով և ցածր միջնորդավճարներով: Համակարգն ապահովում է. 

  • առք ու վաճառքի գործարքների օպտիմալ արագություն և արդյունավետություն,
  • 50 տեսակի հայտերի տրամադրման հնարավորություն,
  • իրական ժամանակում հաշվի մնացորդի և գործառնությունների վերահսկողություն,
  • համակարգի պարզ ինտերֆեյս,
  • հասանելիություն առևտրային գործիքներին՝ Account Management և Web Trader:

Թարմացված է առ 22.02.2021 16:53:18