Քարտից Քարտ Փոխանցումներ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ

Ծառայությունը ժամանակավորապես չի գործում:

Քարտից քարտ փոխանցումներ

Իմ քարտից քո քարտին մի քանի ակնթարթում

Առօրյա բանկինգը երբեք այսքան հարմար, պարզ ու արագ չի եղել։ 

Օրվա ցանկացած պահի քեզ հարմար վայրից դու կարող ես կատարել քարտից քարտ փոխանցումներ՝ առանց Բանկ գալու։ 

Եթե ուզում ես ընկերոջդ արագ գումար փոխանցել, ուրեմն վստահի՛ր քո փոխանցումները մեր օնլայն ծառայություններին:

Իսկ MyAmeria հավելվածով 2022թ. նոյեմբերի 1-ից 2023թ. փետրվարի 1-ը ներառյալ քարտին փոխանցում կատարելիս կգործի 0% միջնորդավճար ։ 

Քարտից քարտ կամ բանկային հաշվին օնլայն փոխանցումներ կատարելիս.

  • գումարն ակտիվանում է ակնթարթային արագությամբ,
  • վիրտուալ քարտ գրանցելու կարիք չկա,
  • փոխանցումները կարելի է իրականացնել Ամերիաբանկի և այլ բանկերի «MasterCard», «Visa» կամ «ArCa» վճարային քարտերով 1, կարելի է համալրել քարտային հաշիվը կամ հաշիվները,
  • փոխանցել գումար վարկի մարման նպատակով:


Մենք հոգ ենք տանում քո դրամական միջոցների անվտանգության համար: Այդ նպատակով կիրառում ենք ֆինանսական միջոցների ապահովությունը երաշխավորող տարբեր գործիքներ, այդ թվում՝

  • անվտանգ միացումների (SSL) տեխնոլոգիան,
  • ինտերնետ միջավայրում վճարային քարտերով փոխանցումների անվտանգությունն ապահովող «Master Card Secure Code» և «VISA Verified by Visa» («VbV») տեխնոլոգիաները:


1 Փոխանցում չեն կարող կատարել «MasterCard WorldWide»/«Visa International» միջազգային վճարային համակարգի այն քարտապանները, ում քարտերի դարձերեսին՝ ստորագրության համար նախատեսված դաշտում, նշված չէ СVС2 եռանիշ ծածկագիրը, բացառությամբ այն դեպքերի, երբ առանց СVС2 ծածկագրի քարտը մասնակցում է «MasterCard SecureCode™»/«Verified by Visa™» ծրագրին, և քարտապանը թողարկող բանկից ստացել է սեփական «SecureCode»/«Verified by Visa»-ն:

Գործարքի արժույթը որոշվում է՝ հիմք ընդունելով պատվիրատուի կողմից համապատասխան դաշտում լրացված ստացողի հաշվի կամ քարտի արժույթը:

Տեխնիկական խնդիրների կամ խափանումների դեպքում փոխանցված դրամական միջոցները հասանելի են դառնում ստացողի քարտին կամ բանկային հաշվին փոխանցմանը հաջորդող աշխատանքային օրը՝ մինչև Երևանի (ՀՀ) ժամանակով ժամը 13:00-ն:


Փոխանցման միջնորդավճարը կազմում է փոխանցվող գումարի 2%-ը, որը վճարում է փոխանցում կատարողը:

Փոխանցումները կարելի է կատարել ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով, ՌԴ ռուբլիով, նվազագույնը` 1,000 ՀՀ դրամ կամ փոխանցման պահին դրան համարժեք արտարժույթ:

Գումարի ակնթարթային հասանելիություն՝ փոխանցումը պատշաճ կատարելու դեպքում 1:


Փոխանցվող գումարի նվազագույն չափը 1,000 ՀՀ դրամ է կամ արտարժույթով՝ փոխանցման պահին դրան համարժեք գումարը:

Օրական կարելի է կատարել միևնույն հաշվին ուղղված առավելագույնը 3 (երեք) գործարք:


Մեկ գործարքի առավելագույն գումարը 

Արժույթ

Գումար

ՀՀ Դրամ

500,000

ԱՄՆ դոլար

1,000

Եվրո

1,000

Ռուբլի

50,000


1Տեխնիկական խնդիրների կամ խափանումների դեպքում փոխանցված դրամական միջոցները հասանելի են դառնում ստացողի քարտին կամ բանկային հաշվին փոխանցմանը հաջորդող աշխատանքային օրը՝ մինչև Երևանի (ՀՀ) ժամանակով ժամը 13:00-ն:

Թարմացված է 01.11.2022, 09:55