Գույքով (այդ թվում` առարկայազուրկ ոսկով, դրամական միջոցներով) ապահովված սպառողական վարկ
|
Նպատակ
|
Նպատակ
|
Ֆիզիկական անձանց անձնական/ընտանեկան սպառողական ծախսերի ֆինանսավորման նպատակով տրամադրվող վարկ, ինչպես նաև այլ բանկում/վարկային կազմակերպությունում գործող անձնական/ընտանեկան սպառողական ծախսերի ֆինանսավորման նպատակով վարկի տեղափոխում
|
Հաճախորդի անձնական տվյալներ
|
Հաճախորդի (համավարկառուի/երաշխավորի) տարիք
|
18-65 տարեկան, պայմանով, որ վարկային պայմանագրի ժամկետի ավարտին վարկառուի տարիքը չի գերազանցի 65 տարեկանը, գերազանցելու դեպքում վարկը տրամադրվում է համավարկառուի/երաշխավորի առկայությամբ, այս դեպքում որպես ընդունելի տարիք նույնպես ընդունվում է 18-65 տարեկանը, պայմանով, որ պայմանագրի ժամկետի ավարտին համավարկառուի/երաշխավորի տարիքը չի գերազանցի 65 տարեկանը:
|
Ռեզիդենտություն
|
ՀՀ քաղաքացիություն ունեցող և չունեցող ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք
|
Վարկի պայմաններ
|
Արժույթ
|
ՀՀ դրամ
|
Վարկավորման նվազագույն և առավելագույն սահամանաչափ
|
3 մլն* - 50 մլն ՀՀ դրամ *ավանդի, ոսկու և առարկայազուրկ մետաղական հաշվի գրավով վարկերի համար կիրառվում է 300,000 ՀՀ դրամ նվազագույն շեմ
|
Ժամկետ (ամիս)
|
36 ամիս
|
Տարեկան տոկոսադրույք
|
Հաստատուն տոկոսադրույքով
|
15.0%
|
Ժամկետ (ամիս)
|
37 - 60 ամիս
|
Տարեկան տոկոսադրույք
|
Հաստատուն տոկոսադրույքով
|
Ճշգրտվող տոկոսադրույքով (տոկոսադրույքը կարող է փոփոխվել սկսած 13-րդ ամսվանից)
|
16.0%
|
Հաստատուն բաղադրիչ`7.0% + փոփոխուն բաղադրիչ (բազային տոկոսադրույք)
|
Ժամկետ (ամիս)
|
61- 120 ամիս (Միայն անշարժ գույքի գրավով ապահովված)
|
Տարեկան տոկոսադրույք
|
Ճշգրտվող տոկոսադրույքով (տոկոսադրույքը կարող է փոփոխվել սկսած 37-րդ ամսվանից)
|
Հաստատուն բաղադրիչ` 7.0% + փոփոխուն բաղադրիչ (բազային տոկոսադրույք)
|
Տարեկան Փաստացի տոկոսադրույք***
|
16.6-20.7%
|
|
Տոկոսադրույքի հետ կապված այլ պայմաններ
|
Հաճախորդի ցանկությամբ գույքի Ապահովագրությունը Բանկի կողմից իրականացնելու դեպքում տոկոսադրույքը ավելացվում է Բանկի կողմից սահմանված հետևյալ վերադիրների չափով` • Ավտոտրասպորտային միջոց 2.5 • Հիմնական միջոց 0.5 Անշարժ գույքի ապահովագրությունը հաճախորդի կողմից իրականացնելու դեպքում տոկոսադրույքը նվազեցվում է 0.05%` հաշվի առնելով ընդհանուր գրավային ապահովման մեջ յուրաքանչյուր գույքի տեսակի տեսակարար կշիռը:
|
Վարկի մարումների դիֆերենցված և խառը եղանակն ընտրելիս տոկոսադրույքը սահմանվում է +0.5%:
|
Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված ապահովվածության (վարկ/գրավ) ցուցանիշի շեղման պարագայում տոկոսադրույքը սահմանվում է +0.25%:
|
|
Այլ շեղումների դեպքում կարող է կիրառվել ավելի բարձր տոկոսադրույք +0.25%:
|
Դրամական միջոցներով կամ Ամերիաբանկի կողմից թողարկված պարտատոմսերով ապահովված վարկերի դեպքում տոկոսադրույքը սահմանվում է. - վարկի և գրավի նույն արժույթով լինելու դեպքում`գործող ավանդի/պարտատոմսի տոկոսադրույք + 4%, բայց ոչ ավելի քան վերոնշյալ տոկոսադրույքները, -վարկի և գրավի տարբեր արժույթով լինելու դեպքում` վերոնշյալ տոկոսադրույքները:
|
Վարի գումարը 15 մլն ՀՀ դրամը գերազանցելու դեպքում Հաճախորդի կողմից առանց վարկի վաղաժամկետ մարման վճարի տարբերակ նախընտրելիս վարկի տոկոսադրույքը սահմանվում է +2% (կիրառելի չէ դրամական միջոցի/պատրատոմսերի գրավով ապահովված վարկերի դեպքում):
|
Վարկի տրամադրման միանվագ վճար
|
Վարկի գումարի 0.5%` նվազագույնը 50.000 ՀՀ դրամ*
* բացառությամբ դրամական միջողների, Ամերիաբանկի պարտատոմսերի և առարկայազուրկ մետաղական հաշվի գրավով վարկերի
|
Վարկառուի կողմից վարկի գումարի կանխիկացում
|
Անվճար
|
Վարկի մարման եղանակներ
|
Մարման եղանակ
|
Անուիտետային (վարկի գումարի և տոկոսագումարի հանրագումարը վճարվում է հավասարաչափ ամսական պարբերականությամբ)
|
Դիֆերենցված (վարկի գումարը վճարվում է հավասարաչափ, տոկոսագումարը նվազում է` հաշվարկվելով մնացորդի նկատմամբ, վարկի գումարի և տոկոսագումարի մարումները կատարվում են ամսական պարբերականությամբ)
|
Խառը (հաճախորդը հնարավորություն ունի ընտրել անհատական մարումների նախընտրելի ժամանակացույց, որի հիմքում ընկած կլինի հաճախորդի ֆինանսական հոսքերի դիմամիկան, սակայն այնպես, որ յուրաքանչյուր տարվա ընթացքում վճարվող մայր գումարը հավասար լինի առնվազն վարկի պայմանագրային գումարի 20%-ին, տոկոսագումարը վճարվում է ամսական պարբերականությամբ)
|
Ապահովվածություն
|
Գրավադրվող գույքի նկարագրություն
|
Գրավի առարկա կարող է հանդիսանալ Բանկի համար ընդունելի անշարժ գույք, տրանսպորտային միջոց, հիմնական միջոց, ոսկով մետաղական հաշիվներ, դրամական միջոցներ, Ամերիաբանկի կողմից թողարկված պարտատոմսեր:
|
Վարկ/գրավ հարաբերակցության առավելագույն սահմանաչափ (անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի և հիմնական միջոցի դեպքում որպես արժեք հիմք է ընդունվում լիկվիդային արժեքը)
|
Վարկի ապահովություն հանդիսացող գրավի առարկաների արժեքը ներառվում է վարկ/գրավ հարաբերակցության հաշվարկում հետևյալ առավելագույն սահմանաչափերով ըստ յուրաքանչյուր գրավատեսակի. 1. անշարժ գույք. Երևանում գտնվող գույքի համար` 70%, Երևանից դուրս գտնվող գույքի համար` 60% 2. տրանսպորտային միջոց` 60% 3. հիմնական միջոց` 40%, բայց ոչ ավելի քան ընդհանուր գրավի մեջ 30%-ը 4. ոսկու առարկայազուրկ մետաղական հաշիվ Ամերիաբանկում` 80% 5. դրամական միջոց Ամերիաբանկում/ Ամերիաբանկի կողմից թողարկված պարտատոմսեր, որից. -նույն արժույթով դրամական միջոցներ/ պարտատոմսեր` 90% -այլ արժույթով դրամական միջոցներ/ պարտատոմսեր` 70%
|
Գրավադրվող անշարժ գույքի գտնվելու վայրը
|
ՀՀ և ԼՂՀ մայրաքաղաքներ և մարզկենտրոններ, ինչպես նաև Աբովյան, Էջմիածին, Ջրվեժ, Առինջ, Ձորաղբյուր, Ծաղկաձոր, Դիլիջան, Քաջարան և Ջերմուկ քաղաքներ
|
Գրավադրվող տրանսպորտային միջոցի տարեթիվը
|
Արտասահմանյան արտադրության տրանսպորտային միջոցի արտադրության ժամկետը սահմանվում է առավելագույնը 12 տարի` բացառությամբ ռուսական, չինական և պարսկական արտադրության տրանսպորտային միջոցների, որոնց դեպքում արտադրության ժամկետը սահմանվում է առավելագույնը 8 տարի
|
Գույքի գնահատում
|
Գրավադրվող տրանսպորտային միջոցների գնահատումը իրականացվում է Բանկի հետ համագործակցող կազմակերպությունների կողմից
|
Գրավադրվող անշարժ գույքը գնահատվում է Բանկի հետ համագործակցող կազմակերպությունների կողմից
|
Լրացուցիչ ապահովում
|
Որպես լրացուցիչ ապահովում Բանկը կարող է պահանջել նաև ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց երաշխավորություն
|
Գրավադրվող գույքի ապահովագրություն
|
Գույքի ապահովագրություն
|
Գրավադրվող անշարժ գույքի, տրանսպորտային և հիմնական միջոցների ապահովագրությունն իրականացվում է ամբողջ ժամկետի ընթացքում. 1. Հաճախորդի կողմից` առնվազն վարկի մնացորդի չափով 2. Բանկի կողմից` վարկի մնացորդի չափով Բանկի կողմից ապահովագրության ենթակա չեն հետևյալ տրանսպորտային միջոցները. • Ավտոմեքենաներ, որոնք կրում են վտանգ սպառնացող ապրանքներ` տոքսիկ նյութեր, քիմիկատներ, ռադիոակտիվ և պայթյունավտանգ նյութեր: • Ավտոմեքենաներ, որոնք կմասնակցեն մրցույթներին, փորձարկումներին կամ ունեն երեք անիվ, ձնեմաքրող մեքենաներ, մոտոցիկլետներ, հատուկ տեխնիկա հանդիսացող մեքենաներ • Տաքսի ծառայության և վարձով տրվող ավտոմեքենաներ
|
|
Վարկի վաղաժամկետ մարման վճար
|
Վարկի գումարը 15 մլն ՀՀ դրամը գերազանցելու դեպքում, վարկի ժամկետի առաջին 3 տարվա ընթացքում Վարկի լրիվ կամ մասնակի վաղաժամկետ մարման դեպքում վճարվում է ժամկետից շուտ վճարած գումարի 5%-ը (կիրառելի չէ դրամական միջոցի/պատրատոմսերի գրավով ապահովված վարկերի դեպքում):
|
Պահանջվող փաստաթղթեր
|
Պահանջվող փաստաթղթեր
|
Վարկային հայտը լրացնելիս պահանջվող փաստաթղթեր.
|
• Վարկի հայտ-դիմում
|
• Անձը հաստատող փաստաթղթեր (բնօրինակը)
|
• Ձեռքբերվող/գրավադրվող գույքի սեփականության վկայականի պատճեն
|
Նախնական հաստատումից հետո պահանջվող փաստաթղթեր.
|
• Տեղեկանք աշխատավարձի վերաբերյալ և/կամ եկամուտը հավաստող այլ փաստաթղթեր
|
• Ամուսնության (ամուսնալուծության, (կնոջ/ամուսնու) մահվան), ծննդյան վկայական (բնօրինակները)
|
• Գրավադրվող տրանսպորտային միջոցի հաշվառման/գրանցման վկայագիր և սեփականության վկայական (բնօրինակները)
|
• Գրավադրվող անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականի բնօրինակը
|
• Գրավադրվող հողատարածքի գեոդեզիական չափագրումը**
|
•Նախնական Հաշվետվություն` անշարժ գույքի/ տրանսպորտային միջոցի գնահատման վերաբերյալ
|
Վարկը հաստատելուց հետո պահանջվող փաստաթղթեր.
|
• Անշարժ գույքի սեփականության իրավունքի հիմքերի պատճենները, ներկայացվում են ըստ պահանջի
|
• Ձեռքբերվող/գրավադրվող գույքի սեփականատերերի անձը հաստատող փաստաթղթերը (բնօրինակները)
|
• Գրավադրվող գույքի սեփականատերերի Ամուսնության (ամուսնալուծության, (կնոջ/ամուսնու) մահվան) վկայականի պատճենը
|
• Տեղեկանք Անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեից` գույքի պարտավորություններով ծանրաբեռնվածության վերաբերյալ (Միասնական տեղեկանք)
|
•Տեղեկանք Ոստիկանությունից տրանսպորտային միջոցի սահմանափակումների վերաբերյալ
|
•Հիմնական Հաշվետվություն` անշարժ գույքի գնահատման վերաբերյալ
|
• Անշարժ գույքի/Տրանսպորտային միջոցի ապահովագրության պայմանագիր
|
• Այլ փաստաթղթեր` Բանկի մասնագետի պահանջով
|
|
Տույժեր և տուգանքներ ժամկետանց մայր գումարի և տոկոսի նկատմամբ
|
Ժամկետանց վարկի նկատմամբ շարունակում է Պայմանագրով նախատեսված տոկոսի հաշվարկումը: Տույժ՝ ժամկետանց Վարկի և տոկոսագումարի 0.13 %-ի չափով կետանցի յուրաքանչյուր օրվա համար:
|
Այլ վճարներ
|
Հաճախորդի կողմից կատարվող լրացուցիչ վճարներ
|
• ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրվող միասնական տեղեկանքի համար սահմանված վճար, • Գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքի/տրանսպորտային միջոցի նոտարական վավերացման և Գրավի պայմանագրից ծագող Բանկի իրավունքի պետական իրավասու մարմնում գրանցման վճար • Ոստիկանությունից տրանսպորտային միջոցի սահմանափակումների վերաբերյալ Տեղեկանքի վճար
|
|
***Փաստացի տոկոսադրույքի մեծությունը/արժեքը կարող է վերը նշվածից տարբերվել, եթե առկա են հետևյալ գործոնները կամ դրանցից որևէ մեկը. -Հաճախորդի ցանկությամբ գույքի ապահովագրությունն Բանկի կողմից իրականացվելու դեպքում -Վարկի մարումների դիֆերենցված կամ խառը եղանակն ընտրելու դեպքում -Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված վճարունակության չափանիշներից շեղման դեպքում -Լրացուցիչ գույք գրավադրելու դեպքում -Այլ շեղումների դեպքում
|
Հաճախորդի գործող վարկային պարտավորությունները հաշվարկելիս Վարկային գծի և ոսկով ապահովված վարկերի դեպքում որպես ամսական պարտավորությունների գծով ծախս հաշվարկվում է ընդհանուր սահմանաչափի/վարկի մնացորդի 5%-ը: ****Գեոդեզիական չափագրումը պահանջվում է (բացառությամբ պարսպապատ և տնամերձ հողատարածքների), եթե. - հաճախորդը դիմել է 50 մլն ՀՀ դրամը գերազանցող վարկի համար և - հողատարածքի գրավի դիմաց հաշվարկվող վարկային սահմանաչափի մասնաբաժինը ընդհանուր հասանելի վարկային սահմանաչափում գերազանցում է 30%: Ընդհանուր հասանելի վարկային սահմանաչափ է համարվում ընդունելի վարկ/գրավ հարաբերակցության սահմաններում Բանկի իրավասու մարմնի որոշմամբ հաճախորդին հասանելի և տվյալ պահին տրամադրման ենթակա վարկային միջոցների հանրագումարը:
|