Ամերիա միավորներ | Քարտեր | Ամերիաբանկ
Նախորդ տարբերակին անցում կատարելու համար սեղմել   այստեղ

Ամերիա միավորներ

Քո յուրաքանչյուր հավատարիմ քայլ մեզ համար պարգևատրման առիթ է:

Lոյալ հաճախորդները այսուհետ ունեն միավորներ կուտակելու և բանկային ծառայություններից անվճար օգտվելու հնարավորություն:

Կուտակի՛ր քո քարտին  «Հավատարմության» և բազմաթիվ այլ «Ամերիա միավորներ», մասնավորապես. 

  • ողջույնի՝ յուրաքանչյուր նոր քարտ ձեռք բերելիս,
  • հավատարմության՝ մեզ հետ համագործակցության մեկ, երեք, հինգ, տասը տարին լրանալու դեպքում,
  • գործարքային՝ քո իրականացրած անկանխիկ ԲՈԼՈՐ գնումներից (ներառյալ էլեկտրոնային գործարքները)

Միավորների մասին տեղեկատվությունկարող ես ստանալ առկա  հետևյալ եղանակներից որևէ մեկով.

  • Ամերիաբանկի Մասնաճյուղերից
  • Ամսական ուղարկվող քաղվածքներից
  • Կոնտակտային կենտրոնի միջոցով՝  քարտի գաղտնաբառով նույնականացման դեպքում: 

Ֆիզիկական անձ հաճախորդների լոյալության ծրագրի պայմաններ (ուժի մեջ է մինչ 13/06/22-ը ներառյալ) PDF

Օգտագործե՛ք կուտակված Ամերիա միավորները

Բանկային ծառայությունների դեպքում միավորներն օգտագործվում են 1 միավորը = 1 ՀՀ դրամ սկզբունքով` ստորև նշված ծառայություններից օգտվելիս 100% զեղչ ստանալու համար

Քարտ

Պատվիրի՛ր ևս մեկ քարտ քեզ կամ կից քարտ քո մտերիմների համար

Պատվիրել հիմա


Ինտերնետ-Բանկ համակարգ

Օգտվի՛ր հեռակա սպասարկման հնարավորությունից՝ առավել արդյունավետ կառավարելով քո ժամանակը

Իմանալ ավելին


Անհատական պահատուփ

Ապահովի՛ր քո արժեքների անվտանգ և հարմարավետ պահպանությունը


Բանկային հաշիվ

Բացի՛ր քո բանկային հաշիվը ցանկացած արժույթով

Իմանալ ավելին

Ծածկագիր գեներացնող սարքի փոխարինում

Ծածկագիր գեներացնող սարքի/Ամերիա Թոքենի տրամադրման (կորցնելու կամ վնասելու դեպքում), կամ սարքի տեսակի փոխարինման վճար

Հեռախոս բանկինգ

Հեռախոսային բանկինգ ծառայության միացման միանվագ վճար

Իմանալ ավելին

Լոյալության ծրագրին մասնակցում են սահմանված քարտատեսակներից օգտվող բոլոր ֆիզիկական անձ քարտատերերը (ներառյալ համատեղ և բացառությամբ Նվեր քարտերի)


  • Քարտից քարտ փոխանցումների և կոմունալ վճարումների դիմաց միավորներ չեն կուտակվում,
  • Չեղարկված գործարքների դիմաց կուտակված միավորները զրոյացվում են, 
  • Անկանխիկ գործարքների դիմաց տրամադրվող միավորները կուտակվում են այն քարտի գծով, որով կատարվել է գործարքը,

Բանկի կողմից վերոնշյալ սկզբունքների համաձայն տրամադրվող այլ միավորները (բացառությամբ անկանխիկ շրջանառության դիմաց տրամադրվող միավորների) մեկից ավելի քարտերի առկայության դեպքում ավելացվում են՝

- եթե հաճախորդը տվել է համապատասխան հրահանգ, նշելով թե որ քարտի վրա կուտակել միավորները, ապա հաճախորդի կողմից ընտրված քարտին
- եթե հաճախորդի կողմից համապատասխան հրահանգ առկա չէ, ապա ակտիվ քարտերից առաջին բացված քարտին,

  • Կուտակված միավորները կարելի է փոխանցել միևնույն հաճախորդի մեկ քարտից մյուսին, ներառյալ նաև հավելյալ քարտին,
  • Հավելյալ քարտի գծով կուտակված միավորները կարող են օգտագործվել հավելյալ քարտի քարտատիրոջ կողմից, ստորև նշված որևէ պորդուկտից կամ ծառայությունից օգտվելու դեպքում,
  • Հավելյալ քարտի գծով կուտակված միավորները կարող են հավելյալ քարտի քարտատիրոջ կողմից փոխանցվել հիմնական քարտի քարտատիրոջը, որի դեպքում կուտակված միավորներից օգտվում է հիմնական քարտի քարտատերը,
  • Վերաթողարկման կամ քարտատեսակի փոփոխության դեպքում կուտակված միավորները փոխանցվում են նոր թողարկվող քարտին, 
  • Քարտի փակման պահին առկա միավորները փակման պահից չեն կարող օգտագործվել,
  • Կուտակված միավորներից ո՛չ Բանկը, ո՛չ հաճախորդը չեն կարող մարել հաճախորդի որևէ ընթացիկ պարտավորություն (սպասարկման վճարի պարտք, գերածախս և այլն),
  • Նախորոդող 3 օրացուցային տարիների ընթացքում` հունվարի 01-ից դեկտեմբերի 31-ը  կուտակված միավորները կարող են օգտագործվել մինչև հաջորդող (4-րդ) տարվա մարտի 1-ը:  Մարտի 1-ի դրությամբ չօգտագործված միավորները զրոյացվում են:   


Միավորները կուտակվում են հետևյալ սկզբունքով.

Միավորներ

Դեբետային քարտ՝ օվերդրաֆտի հնարավորությամբ

Վարկային քարտ՝ արտոնյալ ժամկետով

ArCa Classic/

Master Card Standard/VISA Classic

Master Card Gold/VISA Gold

Master Card Platinum/VISA Platinum

Master Card Standard/VISA Classic

Master Card Gold/VISA Gold

Master Card Platinum/VISA Platinum

VISA Infinite

Սկզբնական (Welcome points)

         25

                        50

                      100

                      200

                        50

                      100

                      200

300

Անկանխիկ գնումներից (ներառյալ էլեկտրոնային)

1,000 ՀՀ դրամ = 1 միավոր[1]

Հավատարմության` հաշվի բացման օրվանից

 

 

 

 

 

 

 

 

1 տարի

                           25

                        50

                      100

                      200

                        50

                      100

                      200

                      300

3 տարի

                           50

                      100

                      200

                      400

                      100

                      200

                      400

                      600

5 տարի

                           75

                      150

                      300

                      600

                      150

                      300

                      600

                      900

10 տարի

                        100

                      200

                      400

                      800

                      200

                      400

                      800

                  1,200

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Արտարժույթով իրականացված գործարքների դեպքում միավորները կուտակվում են հիմք ընդունելով քարտային հաշվին հաշվառված գումարի համարժեքը ՀՀ դրամով:

Թարմացված է 19.05.2022, 09:55