Գևորգ Թառումյան` Գլխավոր տնօրենի տեղակալ-Տնօրինության անդամ-ֆինանսական տնօրեն

 

Gevorg TarumyanԾնվել է 23.05.1969թ.-ին:

Աշխատում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում 2012 թվականի հունիսից որպես Գլխավոր տնօրենի տեղակալ/ֆինանսական տնօրեն: 01/08/2012թ.-ից հանդիսանում է Գլխավոր տնօրենի տեղակալ-Տնօրինության անդամ-ֆինանսական տնօրեն:


1992 թվականին ավարտել է Երևանի Պետական Տնտեսագիտական Ինստիտուտը, իսկ 2004 թվականին մասնակցել է Լոնդոնի Տնտեսագիտության Բարձրագույն Դպրոցի ամառային դասընթացին: Հանդիսանում է Էյ-Սի-Սի-Էյ որակավորման հավակնորդ: Բանկային համակարգում իր գործունեությունը սկսել է 1994 թվականին Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի վերահսկողության ծառայությունում, որտեղ զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ, ինչպես նաև իրականացրել է Հայաստանում` Բազելյան Կոմիտեի ղեկավարության ներքո Միջին Ասիայի և Կովկասի տարածաշրջանների բանկային վերահսկողության կոորդինացումը: 1999 թվականին տեղափոխվել է «Հայներարտբանկ» ՓԲԸ որպես ֆինանսական տնօրեն, իսկ 2006 թվականի փետրվարին նշանակվել է նույն բանկի Գլխավոր տնօրենի տեղակալ: 2007 թվականի ապրիլից աշխատել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում որպես Գլխավոր տնօրեն - Տնօրինության նախագահի տեղակալ, Ֆինանսական դեպարտամենտի տնօրեն: 2008 թվականի ապրիլից աշխատել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում որպես Գլխավոր ֆինանսական տնօրեն, իսկ 2012 թվականի մարտի 06-ին նշանակվել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ:


Բանկային համակարգում աշխատանքը Գևորգ Թառումյանը համատեղել է դասախոսական գործունեության հետ` բանկային համակարգի աշխատակիցների համար կարդալով դասախոսություններ ֆինանսական վերլուծության և ռիսկերի կառավարման թեմաներով: Հանդիսանում է բանկային գործ, ֆինանսական վերլուծություն և ռիսկերի կառավարում թեմաներով մի շարք դասագրքերի հեղինակ և համահեղինակ:
 

Թարմացված է առ 25.05.2016 թ., 12:00

Բանկի կողմից տրամադրվող ծառայությունները

.
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2018. All rights reserved.