Գոհար Խաչատրյան - Տնօրինության անդամ, Գլխավոր հաշվապահ

 

Ծնվել է 03.05.1963թ-ին քաղաք Երևանում:

1970-1980թթ.-ին սովորել և ավարտել է Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 միջնակարգ դպրոցը: Ունի բարձրագույն տնտեսագիտական կրթություն. 1980-1985թթ.-ին սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը` տնտեսագետի որակավորմամբ: Անցել է որակավորման բարձրացման բազմաթիվ դասընթացներ, ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում:


Գոհար Խաչատրյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ Կենտրոնական Բանկում, որտեղ աշխատելով երկար տարիներ` զբաղեցրել է հետևյալ պաշտոնները` Գործառնական վարչության հաշվեգործառնական բաժնի Առաջին կարգի հաշվապահ (03.06.1991 - 16.10.1992թթ.), Գործառնական վարչության տնտեսագիտական վերլուծությունների բաժնի Առաջին կարգի տնտեսագետ, այնուհետև գլխավոր տնտեսագետ (16.10.1992 - 30.05.1994թթ.), Բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների վերահսկողության և աուդիտի վարչության աուդիտի բաժնի Առաջատար մասնագետ (30.05.1994- 20.10.1994), Բանկերի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման վարչության տնտեսական վերլուծությունների և ուսումնասիրությունների բաժնի Առաջատար մասնագետ (20.10.1994 - 20.04.1995), Վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչության հաշվետվությունների ընդունման և հաշվապահական մեթոդոլոգիայի մշակման բաժնի Առաջատար մասնագետ (20.04.1995 - 01.07.1998թթ.), Վերահսկողության դեպարտամենտի Հաշվետվությունների ընդունման և փաստաթղթային վերահսկողության բաժնի Առաջատար մասնագետ (01.07.1998 - 13.03.2000):

 

Այնուհետև ընդհանրացնելով Կենտրոնական բանկում ունեցած իր ամբողջ աշխատանքային փորձը` նա տեղափոխվում է "Հայներարտբանկ"  ՓԲԸ, ներկայումս` "Ամերիաբանկ" ՓԲԸ, որտեղ աշխատելով առ այսօր` զբաղեցրել է հետևյալ պաշտոնները` Ֆինանսական հաշվետվությունների և ծախսերի վերահսկման վարչության պետ (20.11.2000-01.08.2001թթ.), Ֆինանսական դեպարտամենտի կառավարչական հաշվապահության վարչության պետ (01.08.2001-06.04.2003թթ.), Գլխավոր կառավարչական հաշվապահ (07.04.2003 - 01.02.2006), Գլխավոր հաշվապահ- կառավարչական հաշվապահության ղեկավար (01.01.2006-29.02.2008թթ.), Տնօրինության անդամի ժամանակավոր պաշտոնակատար-գլխավոր հաշվապահ (01.03.2008-04.06.2008թթ.), Տնօրինության անդամ-գլխավոր հաշվապահ (05.06.2008թ.-ից առ այսօր): Բանկային համակարգում աշխատանքը համատեղել է դասախոսական գործունեության հետ: "Հաշվապահական հաշվառումը բանկերում" ուսումնական նյութի համահեղինակ է:

Թարմացված է առ 25.05.2016 թ., 11:55

Բանկի կողմից տրամադրվող ծառայությունները

.
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2018. All rights reserved.