Արտակ Հանեսյան, Տնօրինության նախագահ - Գլխավոր տնօրեն

 

Ծնվել է 12.02.1973թ.-ին, Երևան քաղաքում: 1980-1990թթ.-ին սովորել է Երևանի թիվ 30 միջնակարգ դպրոցում, իսկ 1995թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը (տնտեսագետի որակավորմամբ)` ստանալով մագիստրոսի կոչում: Համաձայն ՀՀ ԿԲ-ի կողմից տրված վկայականի` ունի բանկի գործադիր տնօրենի, գործադիր տնօրենի տեղակալի, տնօրինության, օտարերկրյա մասնաճյուղի կառավարչի պաշտոններում աշխատելու իրավունք:  

 

Աշխատել է "Արմինվեստբանկ" ՓԲԸ-ում` որպես ինժեներ (17.05.1993 - 01.11.1994թթ.): Փոխելով աշխատանքի բնույթը` նա ՀՀ Կենտրոնական Բանկում ստանձնել է վերահսկողության, կարգավորման և արտոնագրման վարչության մասնագետի, ավագ մասնագետի, իսկ այնուհետև վերահսկողության վարչության Առաջին բաժնի պետի պարտականությունները (17.05.1995 - 22.06.1998թթ.): Ընդլայնելով բանկային համակարգում ունեցած աշխատանքային փորձը` նա աշխատել է "Կոնվերսբանկ" ՓԲԸ-ում` որպես Ֆինանսական գլխավոր վարչության պետ, վարչության նախագահի տեղակալ (22.06.1998 - 02.05.2006թթ.): Ցուցաբերելով աշխատանքային լավագույն հատկանիշներ` նա 02.05.2006թ.-ին ստանձնել է "Կոնվերսբանկ" ՓԲԸ-ի Գլխավոր տնօրենի պաշտոնը (որտեղ աշխատել է մինչև 01.10.2007թ.):

Շարունակելով բանկային համակարգում ունեցած հարուստ աշխատաքային փորձը` նա 23.10.2007թ.-ին ստանձնել է "Հայներարտբանկ"  ՓԲԸ-ի, ներկայումս` "Ամերիաբանկ" ՓԲԸ-ը գլխավոր տնօրենի պաշտոնը, իսկ  18.04.2008թ.-ից առ այսօր` "Հայներարտբանկ"  ՓԲԸ-ի, ներկայումս` "Ամերիաբանկ" ՓԲԸ, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենի պաշտոնը:

Թարմացված է առ 10.02.2017 թ., 17:36

Բանկի կողմից տրամադրվող ծառայությունները

.
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2018. All rights reserved.