Ռուբեն Վարդանյան - Խորհրդի անդամ

Ծնվել է 25.05.1968թ.-ին Երևան քաղաքում:

 

Տնօրենների խորհրդի անդամ է 2013 թ.-ի նոյեմբերից:

Պրն. Ռուբեն Վարդանյանը «Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի անդամ է 2013 թ.-ի նոյեմբերից, իսկ մինչ այդ՝ Բանկի հիմնադրման պահից (2007 թ.) մինչև 2013 թ., զբաղեցրել է «Ամերիաբանկ» ՓԲԸ Տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը:

 

Փորձը և հմտությունները

 

Ռուբեն Վարդանյանը սոցիալական ձեռնարկատեր և հայտնի ներդրումային բանկիր է՝ ավելի քան 20 տարվա փորձով, նշանակալի դեր է ունեցել Ռուսաստանի կապիտալի շուկաների կայացման գործում: Ներկայումս «ՎԱՐԴԱՆՅԱՆ, ԲՐՈՅԹՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ» ՍՊԸ-ի հիմնադիր-գործընկերն ու նախագահն է, ինչպես նաև խորհրդի անդամ է բազում այլ ռուսական և արտասահմանյան կազմակերպություններում: Ռ. Վարդանյանը Միջազգային ֆինանսական կորպորացիայի Տնտեսական խորհրդի անդամ է: Նախքան 2012 թ.-ի հունվարին Սբերբանկի հետ միավորումը՝ զբաղեցնում էր Ռուսաստանի և ԱՊՀ առաջին և խոշորագույն ներդրումային բանկերից մեկի՝ «Տրոյկա Դիալոգ»-ի տնօրենների խորհրդի նախագահ – գլխավոր տնօրենի պաշտոնը: Ռուբեն Վարդանյանն ընտրվել է ռուսաստանյան ավտոարդյունաբերության առաջատար «Սոլլերս» ընկերության խորհրդի նախագահ, ինչպես նաև անդամակցում է «ԿԱՄԱԶ»-ի և «ՍԻԲՈՒՐ Հոլդինգ» ընկերությունների խորհուրդներին: 

Նա ՌԴ Պետական դումայի նախագահին առընթեր ներդրումային խորհրդի և Արդյունաբերության և առևտրի նախարարությանն առընթեր՝ նոր ոլորտներում ներդրումների ռազմավարական խորհրդի, ինչպես նաև՝ «Ավիքա Փրոփերթի Ինվեսթորս Ինթերնեշնլ» ընկերության ներդրումային կոմիտեի անդամ է:

Պրն. Վարդանյանը Մոսկվայի «ՍԿՈԼԿՈՎՈ» կառավարման դպրոցի միջազգային խորհրդատվական խորհրդի հիմնադիր-գործընկերը և փոխնախագահն է, ինչպես նաև «ՍԿՈԼԿՈՎՈ»-ի Զարգացող շուկաների հետազոտության ինստիտուտի նախագահը: Ռ. Վարդանյանը «Սքոլաե Մունդի» բարեգործական հիմնադրամի և Դիլիջանի UWC միջազգային դպրոցի համահիմնադիրն է, ինչպես նաև Բրազիլիայի Fundação Dom Cabral բիզնես-դպրոցի և Չինաստանի GuangHua կառավարման դպրոցի միջազգային խորհրդատվական խորհուրդների անդամ է: Ռուսաստանի ազգային տնտեսության և պետական ծառայության նախագահական ակադեմիայի և Մոսկվայի Լոմոնոսովի անվ. պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի հոգաբարձուների խորհուրդների անդամ է: 

Ռ. Վարդանյանը «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամի (IDeA) համահիմնադիրը և խորհրդի նախագահն է, ինչպես նաև «Հայկական բարեգործական ընդհանուր միության» կենտրոնական վարչության անդամ է:

 

Կրթությունը

 

Ռուբեն Վարդանյանն ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, որից հետո ուսանել է մի շարք միջազգային ինստիտուտներում և դպրոցներում, այդ թվում` INSEAD-ում, Հարվարդի բիզնես-դպրոցում, Յեյլի համալսարանում և Սթենֆորդում:

Մանրամասների համար այցելեք http://rubenvardanyan.info/en

Թարմացված է առ 26.03.2018 թ., 11:23

Բանկի կողմից տրամադրվող ծառայությունները

.
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2018. All rights reserved.