Հայտարարություն պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ (07.11.2018)

2018 թվականի նոյեմբերի 12-ից մինչև 2019 թվականի փետրվարի 08-ը ներառյալ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ հրապարակային առաջարկի միջոցով նախատեսում է տեղաբաշխել անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր` հետևյալ պայմաններով

ԴԱՍԸ

Անվանական արժեկտրոնային

ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

100,000 ՀՀ դրամ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ

3,000,000,000 ՀՀ դրամ

ՔԱՆԱԿԸ

30,000 հատ

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

39 ամիս

ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ

9,75 %

ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

3 ամիս պարբերականությամբ

ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

  «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2018թ. հուլիսի 04-ի Թիվ N 1/454Ա որոշմամբ, իսկ ծրագրային ազդագրի լրացումը՝ կենտրոնական բանկի նախագահի 2018թ. հոկտեմբերի 17-ի Թիվ N 1/713Ա որոշմամբ:

Ներդրողները պարտատոմսերի ծրագրային ազդագրի և դրա լրացման տպագիր տարբերակները կարող են ձեռք բերել «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0010 Երևան, Վազգեն Սարգսյան 2):

Պարտատոմսերի թողարկման վերջնական պայմանները հրապարակվել են «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ ինտերնետային կայքում հետևյալ հղմամբ:


Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և Տեղաբաշխողին պատշաճ կերպով առաքեն պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարական, որով հավաստում են պարտատոմսերի թողարկման պայմաններն ընդունելու իրենց պատրաստակամությունը և որով այդ պայմանները դառնում են ներդրողների համար պարտադիր:
Պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականի լրացումից և պատշաճ կերպով Տեղաբաշխողին առաքումից հետո, սակայն ոչ ուշ քան պարտատոմսերի ձեռքբերման օրվա ժամը 16:30-ը ներառյալ պարտատոմս ձեռք բերել ցանկացող անձը պետք է թողարկման նպատակով Տեղաբաշխողի կողմից «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված 1570043120372900 հաշվեհամարին կատարի ձեռք բերվող պարտատոմսերի դիմաց վճարում:  Տեղաբաշխման ընթացքում յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար պարտատոմսի գինը կարող եք տեսնել հետևյալ հղմամբ:


ԹՈՂԱՐԿՈՂ/ՏԵՂԱԲԱՇԽՈՂ`

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ


ՀՀքԵրևան 0010,
Վազգեն Սարգսյան փողոց 2
Հեռ.` (374 10) 56 11 11
Ֆաքս` (374 10) 51 31 33
ԷլփոստCapitalMarkets@ameriabank.am
Կայք-էջwww.ameriabank.am